ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի հավաքականը պետք է լինի բասկետբոլի շարժիչ ուժը. Արթուր Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը տարեցտարի բարձրացնում է իր նշաձողը` նոր մարտահրավերներ նետելով ինքն իրեն: ԱՄՆ-ում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքի շրջանակներում Հայաստանի բասկետբոլի ընտրանին երկու խաղ անցկացրեց Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ: Թեպետ ընտրանին երկու հանդիպումներում պարտություն կրեց, բայց այս խաղերում ի հայտ եկան նոր անուններ, որոնք կարող են դառնալ Հայաստանի բասկետբոլի հավաքականի ապագան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը խոսեց հավաքականից, գրանցած արդյունքներից ու ապագայի տեսլականից:

-Արթուր, ի՞նչ տվեցին Ֆրանսիայի հետ երկու ընկերական հանդիպումները մեր հավաքականին:
-Ֆրանսիայի հետ երկու հանդիպումները ուսումնամարզական հավաքի մի մասն էին: Այս տարի այն անցկացրեցինք ԱՄՆ-ում, քանի որ նոր խաղացողների փորձարկելու կարիք կար: Ֆրանսիայի հավաքականի հետ խաղերում մենք տեսանք հավաքականի ուժեղ և թույլ կողմերը: Նոր խաղացողնե ունեինք, և նրանք էլ տեսան, որ եվրոպական բասկետբոլը շատ է առաջադիմել, և ԱՄՆ-ում հանդես գալը դեռ հաջողության գրավական չէ:
-Ի՞նչ տպավորություն թողեցին թիմի նորեկները:  
-Նորեկները լավն էին: Նրանց հետ վաղուց ենք կապի մեջ: 16-18 տարեկան տղաներ են:Ամենակրտսերն Անտո Բալյանն է, ով Լոս Անջելեսի հայկական դպրոցում է հանդես գալիս: Քիչ խաղաժամանակ ստացավ, բայց ինչպես մարզումներին, այնպես էլ խաղի ժամանակ իրեն լավ դրսևորեց: Կառանձնացնեմ նաև Քոնոր Էսսեջյանին, ով հրաշալի է հանդես գալիս ուսանողական լիգայում: Ռայան Կիաչյանը՝ որպես կենտրոնական խաղացող, լավ տպավորություն թողեց: Այս երիտասարդներն առաջին անգամ էին խաղում նման հզոր հավաքականի հետ,  և նրանց համար էլ էր բարդ:
-Արդյոք իրեն արդարացնո՞ւմ է արտերկրում հանդես եկող բասկետբոլիստների ի հայտ բերելու և նրանց միավորելու քաղաքականությունըթե՞ սա ճանապարհի մի կետն է:
-Այս հավաքին մասնակցում էին նաև բասկետբոլիստներ Հայաստանից: Բայց գիտենք, որ մեր Սփյուռքը մեծ է, և, պահպանելով այն հայերի ցանկությունը, որոնք ուզում են խաղալ հավաքականում, մենք տալիս ենք նրանց այդ հնարավորությունը: Միայն մենք չէ, որ գտնում ենք նրանց, կան բասկետբոլիստներ, որոնք ուզում են հանդես գալ ընտրանու կազմում: Մենք էլ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած` կապված բասկետբոլիստների՝ բանակ զորակոչվելու հետ, ինչի արդյունքում մեր ընտրությունը խիստ սահմանափակ է: Նույնիսկ եղավ տարի, երբ 20 տարեկանների հավաքականի ձևավորման խնդիր ունեինք: Միայն երեք բասկետբոլիստ ունեինք: Հիմա էլ 18 տարեկանների լավ սերունդ ունենք, բայց նրանք էլ քիչ-քիչ զորակոչվում են բանակ, և հարցը մնում է բաց:
-Ֆրանսիայի դեմ խաղերի ընթացքում նկատելի էր թիմի և մարզիչ Ռեքս Կալամյանի ոգևորությունը: Ինչի՞ մասին է սա խոսում:
-Ոգևորությունը գալիս էր մթնոլորտից, քանի որ մեր հայրենակիցներից շատեր էին եկել հավաքականին աջակցելու: Առաջին անգամն էր, և սպասվածից ավելի մեծ էր ոգևորությունը: Կալամյանի տեսլականն այն է, որ տարեցտարի պետք է հավաքականի խաղը բարելավել: Հայաստանի հավաքականը պետք է լինի բասկետբոլի շարժիչ ուժը: Բայց մենք էլ լավ հասկանում ենք, որ միայն Կալամյանով ամեն ինչ չէ, որ կարող հաջողվել: Ընդհանուր համակարգային աշխատանք է պետք կատարել` սկսած կառավարությունից, մինչև ֆեդերացիայի աշխատակիցներ: Բոլորս պետք է մեկ ընդհանուր տեսլական ունենանք: Հավաքականը կարևոր է, բայց մեր հիմնական նպատակը բասկետբոլի զարգացումն է: Հիմա երկարամյա ռազմավարություն ենք մշակում, որն առանց կառավարության աջակցության չենք կարող կյանքի կոչել:
-Եվ վերջապես առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական փուլերին մասնակցելու փորձ կկատարենք: Ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում և ի՞նչ փուլեր պետք է անցնեք:
-Օգոստոսի 8-ին կկայանա աշխարհի առաջնության վիճակահանությունը, որից հետո էլ նախընտրական փուլը: Եթե անկեղծ լինենք, մենք պետք է մասնակցությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում համարենք հավաքականի համար: Պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանի հավաքականը որպես այդպիսին ձևավորվել է միայն 2016 թվականին: Մեզ պետք է նախ կայուն մասնակցություն և հետո միայն՝ հաղթանակների ձգտում։ Լուրջ փաստ կլինի նաև այն, որ մասնակցում ենք աշխարհի առաջնության ընտրական փուլերին:
 
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: