ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո Միշելը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նա հանդիպումը բնութագրել է որպես «անկեղծ, ազնիվ և բովանդակալից»։

Հիշեցնելով այս տարվա մայիսից ի վեր տարբեր երկրների միջնորդությամբ կայացած հանդիպումները՝ Միշելը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ բանակցություններ են ընթանում։
 
 
«Ես ողջունել եմ երկու ղեկավարների հանձնառությունը խաղաղության գործընթացին և խրախուսել նրանց՝ կատարելու խիզախ քայլեր՝ ապահովելու վճռական և անշրջելի առաջընթաց կարգավորման գործընթացում»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ հավելելով չնայած դրան՝ տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է։
Միշելի խոսքով՝ օրակարգում եղած բոլոր հարցերը քննարկվել են։ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ ամբողջապես վերահաստատեցին հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ՝ 29,8 հազար քկմ Հայաստանի և 86,6 հազար քկմ Ադրբեջանի դեպքում։ Երկու ղեկավարները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ ընդունել 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով կողմերը համաձայնել են ակտիվացնել սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը։ Նա նաև ողջունել է հուլիսի 12-ին սահմանային հարցերով հանձնաժողովների հանդիպումը:  
Եվրոպական խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը»։ Նրա կարծիքով՝ իրավիճակը կայուն չէ և չի բխում որևէ մեկի շահերից։ Միշելի խոսքով՝ քննարկվել են հստակ քայլեր՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ «Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհը բացելու անհրաժեշտությունը, և նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը` հավասարապես իրականացնելու մարդասիրական մատակարարումներ Աղդամի միջոցով: Ես երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում և հորդորում եմ կողմերին, որպեսզի ապահովեն բնակչության կարիքների բավարարումը»,- ասել է Միշելը՝ ողջունելով առողջապահական նկատառումներով մարդկանց տեղափոխումը Կարմիր խաչի օգնությամբ։ 
Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է այցելել Բրյուսել ամառվանից հետո, ինչպես նաև ևս մեկ հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: