ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եթե դեմոկրատ չեք, ԵՄ-ի անդամ դառնալ չեք կարող. ԵԽ պատգամավորը Թուրքիայի մասին

«ՆԱՏՕ-ն դեմոկրատների զինվորի ակումբ է, իսկ ԵՄ-ն դեմոկրատների: Եթե ամբողությամբ դեմոկրատ չեք, ԵՄ-ի անդամ դառնալ չեք կարող: Սա շրջանցելու ճանապարհ չկա»,-ասել է Ամորը:

Իսպանիայի «Սոցիալ դեմոկրատական» կուսակցության անդամ և Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մասով զեկուցող Սանչեզ Ամորը գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամ դառնալու գործընթացին:
Ամորը ընգծել է, որ սխալ է Թուրքիայի ԵՄ-ի անդամ դառնալու հարցը կապել ՆԱՏՕ-ին շվեդիայի անդամակցության հետ:
 
 
«ՆԱՏՕ-ն դեմոկատների զինվորի ակումբ է, իսկ ԵՄ-ն դեմոկրատների: Եթե ամբողությամբ դեմոկրատ չեք, ԵՄ-ի անդամ դառնալ չեք կարող: Սա շրջանցելու ճանապարհ չկա»,-ասել է Ամորը:
Ըստ զեկուցողի՝ դրանք գործում են բոլորի համար, այնպես ինչպես գործում են Կոսովոյի և Վրաստանի պարագայում:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ի անդամ դառնալու համար պետք է կյանքի կոչվեն Կոպենհագենի չափանիշները (1993 թվականի հունիսին Կոպենհագենում Եվրոպական խորհրդի հռչակագիր), ապա հավելել. «Քավալային, Դեմիրթաշին և «Ժողովրդադեմոկրատան» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ քաղաքապետերին ազատ արձակե՛ք, ԺԴԿ անդամներին նորից նշանակե՛ք իրենց պաշտոններին, դադարեցրե՛ք ԼԳՊՏ-ի ակտիվիստների դեմ կիրառվող ճնշումը, մի՛ սահամանփակեք մեդիայի ազատությունը, վերջ տվե՛ք մեդյայի և սոցիալական կայքերի տուգանմանը»:
Ելույթում իսպանացի զեկուցողը հայտարարել է, որ բոլորն են քաջատեղյակ Թուրքիայի վարած քաղաքականությանը, քանի որ տարիներ ի վեր այդ ամենի մասին խոսում են աշխարհում գոյություն ունեցող բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ
«Ես դեմ չեմ Եվրախորհրդարանի այն տեսակետին, ըստ որի՝ պետք է սկսվի Թուրքիայի մաքսային միությունների արդիականացման գործընթացը, բայց կարևոր են դրանում առկա առանցքային հարցերն ու արժեքները»,- եզրափակել է Ամորը:
 
Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել էր երկրի ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու մասին և նշել, որ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը հնարավոր է, երբ Թուրքիան դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ:
«Ես այստեղից դիմում եմ այդ երկրներին, որոնք Թուրքիային ավելի քան 50 տարի ստիպում են սպասել Եվրամիության դռների մոտ։ Նախ ճանապարհ բացեք Թուրքիայի համար դեպի Եվրամիություն, իսկ հետո մենք դեպի ՆԱՏՕ ճանապարհ կբացենք Շվեդիայի համար»,- ասել էր Էրդողանը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: