ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

«Մենք մի շարք նամակներ ենք գրել և ստացել ենք պատասխաններ, որ ամեն ինչով ապահովելու են, ու խնդիր չունենք: Գնալու ենք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ: Նման միջոցառումը բաց թողնել չի կարելի», -ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
 
«Մենք մի շարք նամակներ ենք գրել և ստացել ենք պատասխաններ, որ ամեն ինչով ապահովելու են, ու խնդիր չունենք: Գնալու ենք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ: Նման միջոցառումը բաց թողնել չի կարելի»,-ասաց Նիկողոսյանը:
 
Մասնագետի խոսքով` այժմ հավաքականն ունի մեկ քվոտա, բայց հույսեր կան ևս երկու ուղեգիր նվաճելու:
 
Անդրադառնալով Եվրոպական խաղերում մարզիկների թիմային պայքարում գրանցած արդյունքին` Նիկողոսյանը շեշտեց, որ կատարած աշխատանքի գնահատականն այն է, որ նրանք փոխչեմպիոններ և ռեկորդակիրներ են: Իսկ ինչ վերաբերում է անհատական պայքարին, ապա անհաջողությունը կապված է լավ արդյունք գրանցելու բուռն ցանկության հետ:
 
«Ինչ վերաբերում է միքս պայքարում լավ արդյունք գրանցելուն, ապա համադրվել են փորձառուն և քիչ փորձառնություն ունեցողը: Նրանք լրացնում են միմյանց»,-ասաց նա:
 
Ընթացիկ ամսվա ավարտին հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանում, իսկ օգոստոսի 14-ից կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:
 
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը դարձել էին Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ:  Լեհաստանում կայացած Եվրոպական խաղերի հրաձգության 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հավաքելով 581 միավոր՝ նրանք զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Իտալիայի թիմն էր:
 
Անհատական մրցապայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: