ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-գերմանական գիտահետազոտական սերտ համագործակցության համար կան բարենպաստ պայմաններ և մեծ ներուժ․ Բունդեսթագի պատգամավոր

Հայ-գերմանական գիտահետազոտական համագործակցությունն ունի ավելի քան երեսուն տարվա պատմություն, իսկ վերջին տասը տարիներին Գերմանիայի գիտության և գիտահետազոտության նախարարությունը Հայաստանի գիտության կոմիտեի հետ հարաբերություններն ավելի է խորացրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության գիտության և գիտահետազոտության նախարարության պետքարտուղար, Բունդեսթագի պատգամավոր Յենս Բրանդենբուրգը, ով Հայաստան է ժամանել Գերմանիայի խոշորագույն գիտահետազոտական ընկերության ներկայացուցիչ Հայդե Առենսի հետ։ 
«Այցի ընթացքում հանդիպել ենք Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ ու քննարկել գիտահետազոտության բնագավառում արդեն իսկ առկա համագործակցությանն առնչվող խնդիրները, դիտարկել ենք փոխգործակցության հետագա հնարավորությունները։ Հանդիպել ենք նաև հայաստանյան ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ և անմիջականորեն տեղեկացել տեղի բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության մասին՝ կանխորոշելով համագործակցության կարևոր եզրերը, որոնք ապագայում կարող են միավորել կողմերին»,- ասաց Բունդեսթագի պատգամավորը։
Նրա փոխանցմամբ՝ պակաս կարևոր չէր հանդիպումը ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող հինգ ծրագրերի ընթացիկ աշխատանքները՝ հայ և գերմանացի գիտնականների մասնակցությամբ։ Գերմանական կողմին բավականաչափ հետաքրքրել է Հայաստանում կառուցվելիք ակադեմիական քաղաքի նախագիծը։
«Այցելել ենք նաև ԹՈՒՄՈ կենտրոն։ Գերմանիայում վերջին տարիներին բացվել են նմանատիպ մի շարք կենտրոններ, մի քանիսն էլ տակավին բացման գործընթացի մեջ են։ Մեզ համար շատ կարևոր էր ԹՈՒՄՈ-ն տեսնել իր բնօրինակով, իր հայրենի երկրում։ Ծանոթացանք բազմաթիվ ոգևորված աշակերտների հետ, որոնք առօրյայի երկրորդ մասն անցկացնում են այդ հետաքրքիր կենտրոնում»,- ասաց Բրանդենբուրգը։
Գերմանիայի խորհրդարանի պատգամավորի տեղեկացմամբ՝ այսօր կայանալու է նաև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի հետ հանդիպումը, քննարկվելու է նաև Սևանա լճին առնչվող ծրագիրը, որի շրջանակում գերմանական պատվիրակությունը կայցելի Սևան։ Լճին առնչվող գիտահետազոտական ծրագրով ուսումնասիրվելու է Սևանի ջրի որակը, կառավարման ավելի արդյունավետ տարբերակներ են առաջարկվելու հայ գիտնական գործընկերներին։ Անշուշտ դա ենթադրում է փորձի փոխանակում, տեխնիկական ու խորհրդատվական աջակցություն՝ ուղղված Սևանի ջրային պաշարների պահպանմանը, արդյունավետ ու խնայողաբար օգտագործմանը։ Մասնագիտական ծրագիրը հնարավորություն կընձեռի անմիջականորեն ծանոթանալու հայկական լանդշաֆտին։  
 
«Կան համագործակցության բազմաթիվ ձևաչափեր։ Առաջին հերթին կարևորվում են վերազգային, գլոբալ ծրագրերը, որոնց Հայաստանը նույնպես մասնակցում է։ Կան նաև առանձին հայ-գերմանական պետական ծրագրեր, ինչպես նաև կոնկրետ ընկերությունների ու կազմակերպությունների միջև իրականացվող նախագծեր։ Մենք ջանում ենք, որպեսզի փոխշփումներն իսկապես լինեն արդյունավետ, կազմակերպվեն փոխադարձ այցեր, որոնց արդյունքում ի հայտ են գալիս ինստիտուցիոնալ համագործակցության նախադրյալներ։ «Արևելյան գործընկերեության» ծրագրի շրջանակում հաստատվել է համատեղ ծրագրերի մեծ շրջանակ՝ հիմնված նոր հայտերի վրա։ Հարցերի շրջանակը նույնպեես ընդգրկուն է՝ սկսած բազմազանությանն առնչվող հարցերից, վերջացրած կլիմայական փոփոխություններին վերաբերող խնդիրներով»,-տեղեկացրեց Բրանդենբուրգը։     
 
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը գիտակցում է աշխարհաքաղաքական այն ծանր վիճակը, որը ստեղծվել է Հարավային Կովկասում, հետևաբար Գերմանիան Եվրամիության հետ ձգտում է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ճանաչելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պատգամավորի հավաստմամբ՝ գերմանական կողմը հետայսու ևս մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի և տեղի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վրա։  
Մանվել Մարգարյան
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: