ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այս տարի հայ մարզիկներն արդեն 221 մեդալ են նվաճել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ամառային երրորդ խաղերում հաջող մրցելույթներ ցուցադրած և մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

Այս մասին հայտնում են նախարարությունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ և մարզիկներ:
Հիշեցնենք՝ Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 2 բրոնզե:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մարզիկներին ու մարզիչներին կատարած քրտնաջան աշխատանքի համար և շնորհավորել նրանց վերջին հաջողությունների առթիվ:
«Ձեր հաջողությունները շատ ոգևորիչ են ոչ միայն մեզ, այլև պատանիների համար: Շատ ուրախ եմ, որ մարզաձևերի ցանկն ընդլայնվում է ու հաջողություններ ենք գրանցում տարբեր մարզաձևերում: Այս տարի մեր մարզիկներն արդեն 221 մեդալ են նվաճել ու սա շատ ուրախալի է: Սա նշանակում է, որ մարզիկները ցանկացած մրցաշարի հանդես են գալիս մեծ սրտացավությամբ, ինչի համար շնորհակալ եմ:
Կառավարությունը շարունակաբար մեծացնում է սպորտին տրամադրվող աջակցությունը: Բացի տարեսկզբին տրամադրվող հիմնական ֆինանսավորումից, արդեն երկրորդ տարին ֆեդերացիներին նաև լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրվում: Սա, վստահ եմ, օգնում է մարզիկներին կենտրոնանալու բացառապես իրենց մրցելույթների և մարզավիճակի վրա»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարզիկներին՝ նշելով, որ շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը շարունակում է կայուն մրցելույթները: Նրա խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում կանանց թիմը կկարողանա ձեռնոց նետել տղամարդկանց հավաքականին:
Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը:
Էլինա Դանիելյանի խոսքով՝ տպավորությունները շատ մեծ են եղել:
«Առաջին անգամ էր անցկացվում զույգերի Եվրոպայի առաջնություն, ու մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել այդպիսի մեծամասշտաբ մրցաշարում: Կարելի է ասել՝ կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունում գրեցինք մեր անունը: Իրարանցումը շատ մեծ էր: Շախմատային աշխարհը շատ դրական արձագանքեց այդ մրցաշարին: Կարելի է ասել՝ պատմության մեջ մտանք»:
Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մյուս մարզաձևերին, որոնցում հայ մարզիկները հաջողութություններ են գրանցել. «Մուայթայի համար սա առաջին էական հաջողությունն է պաշտոնական մրցումներում. մարզաձևը մեր տեսադաշտում է:
Անիտա Մակյանը հիանալի հաջողություն գրանցեց կարատեում: Իսկ հրաձիգները ուրախացնում են իրենց կայուն ելույթներով»:
Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում նաև մի շարք հուզող հարցեր բարձրացրել:
 
Աղբյուր՝ armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: