ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մարտի 1-ից մինչև չկատարված խոստումներ․․․ Սերժ Սարգսյանի 10 տարիները

Հրապարակել էինք հոդված, որում ներկայացված էր ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սերը սուտ խոսելու հանդեպ։

Civic.am-ի ֆեյսբուքյան հարթակում Սերժ Սարգսյանի աջակիցները՝ հիմնականում ֆեյք էջերի միջոցով, նյութի մեկնաբանություններում մերժված նախագահին ներկայացրել էին որպես նվիրյալ ղեկավար և հերոս, ով երբեք չի ստել։ Հիմա մի փոքր թարմացնենք նրանց հիշողությունը։ Արդյո՞ք հերոս է այն ղեկավարը, ով իշխանության է գալիս մարտի 1-ով, այսինքն՝ Քոչարյանի, ուժայինների, օլիգարխների և կրիմինալի օգնությամբ։  Իսկ հետո այդ ուժայիններին դարձնում է օլիգարխներ, իսկ օլիգարխներին ու կրիմինալին՝ օրենսդիրներ։

Նախագահության տասը տարիներին Սերժ Սարգսյանը շռայլ էր ոչ միայն կուսակիցների ու հարազատների հանդեպ, այլև իր իսկ խոստումներում: Նա խոստացել էր հաղթահարել Գյումրիում երկրաշարժի բոլոր հետևանքները, լինել դեպի Ստեփանակերտ ուղևորվող ինքնաթիռի առաջին ուղևորը, կառուցել Հայաստան-Իրան երկաթուղի, նոր ատոմակայն և այլն․․․  այս խոստումներից ոչ-մեկ չի կատարել։

Մինչդեռ 2008թ.-ին Սարգսյանը վստահեցնում էր, որ հուսախաբ չի անի․ - «Ինձ չեն կարող քննադատել նրա համար, որ ես երբևէ ինչ-որ բան խոստացել եմ և այդ խոստումը մնացել է օդում»:  

Հիմա Սարգսյանը ժողովրդին խաբե՞լ է, թե՞ ոչ։  Երկրորդ Նախագահի ղեկավարության տարիներին կոռուպցիան ու մենաշնորհները տնտեսության անբաժանելի մասն էին կազմել։ Կային իշխանության հովանավորությունից օգտվող առանձին խմբեր, բիզնեսմեններ, ովքեր իրենց հաջողություններին հասել են միայն այդ հովանավորչության արդյունքում: Իսկ եթե կլինեին բարեխիղճ գործարարներ, որոնք չէին ցանկանա «մուծվել», նրանց բիզնեսները կփակվեին։ Տնտեսության անհեռատես քաղաքականության արդյունքում երկրում աճում էր աղքատության ու գործազրկության մակարդակը։

Սա հանգեցրեց նրան, որ Սարգսյանի նախագահության 10 տարիներին Հայաստանից արտագաղթեց ավելի քան 380․000 մարդ, իսկ մշտական բնակչությունը նվազեց 260․000-ով։ Սրանից լավ ցուցիչ, թե որքանով էր արդյունավետ Սերժ Սարգսյանի կառավարումը չի կարող լինել։

Ինչ վերաբերվում է արցախյան հարցին, ապա երբ Սարգսյանի կուսակիցներն ու աջակիցները հպարտորեն պնդում են, թե նրա ղեկավարած տարիներին Արցախն անկախ էր, ակամայից հիշում ենք հենց Սարգսյանի խոսքը․ «Ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, որովհետև, եթե դու ճանաչում ես Լեռնային Ղարաբաղի անկախությունը այլևս ինչ բանակցություններ, իսկ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է»։

Դավիթ Լևոնյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: