ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մնում է հրատապ միջոցներ ձեռնարկել փետրվարի 22-ի վճռի պատշաճ կատարման համար․ Բեգլարյան

Միջազգային հանրությանը (առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին) մնում է համապարփակ և հրատապ միջոցներ ձեռնարկել դատարանի փետրվարի 22-ի վճռի պատշաճ կատարման համար, հատկապես հունիսի 15-ից մարդասիրական մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում»,- նշել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը իր «թելեգրամ» ալիքում անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:
 
«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:
 
Առաջինը՝ Դատարանը հաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումը, որով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ապահովելու համար։ Այս հաստատումն արդեն նշանակում է դատարանի դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանը չի կատարել այդ որոշումը և պարտավոր է կատարել այն։
 
Երկրորդը՝ Դատարանը գտել է, որ 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռը լրացնելու անհրաժեշտություն չկա։ Այլ կերպ ասած, ենթադրվում է, որ դատարանը չի նախընտրել խորանալ տարբեր քաղաքական և տեխնիկական հարցերի մեջ։ Ամեն դեպքում, այս որոշման մանրամասները հնարավոր կլինի հստակ հասկանալ, երբ մի քանի օր անց հրապարակվեն դրա պատճառները:
 
Երրորդը՝ ակնհայտ է, որ այս որոշումը չի նշանակում ադրբեջանական ապօրինի անցակետի լեգիտիմացում, բայց կարող է ունենալ նաև հակասական մեկնաբանություն, քանի որ հաստատում է խախտված երթևեկության առկայությունը: Թե ինչ միջոցներով է ադրբեջանական կողմը խախտում երթևեկությունը (անցակետ, բանակ, բետոնե արգելապատնեշներ, ակտիվիստներ-ահաբեկիչներ), դատարանը դրան չի անդրադարձել:
 
Միջազգային հանրությանը (առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին) մնում է համապարփակ և հրատապ միջոցներ ձեռնարկել դատարանի փետրվարի 22-ի վճռի պատշաճ կատարման համար, հատկապես հունիսի 15-ից մարդասիրական մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում»,- նշել է  նա։
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: