Երևանում անցկացվել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի առաջնությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի կանանց և տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցել են կանանց 16 և տղամարդկանց 10 թիմեր:
Կանանց պայքարում առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է «Վան» թիմը՝ եզրափակչում 2-0 հաշվով առավելության հասնելով Կոտայքի մարզի «Գեղաշեն-1» թիմի նկատմամբ:
Տղամարդկանց պայքարում առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարել են «ՖԻՄԱ-1», ԲԿՄԱ, «ՖԻՄԱ-2» և «Գյումրի» թիմերը: Հաղթահարելով առաջնության կիսաեզրափակիչ փուլերը՝ «ՖԻՄԱ-2»-ն ու ԲԿՄԱ-ն դուրս եկել եզրափակիչ: Վերջինս լարված պայքարում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Աղբյուր՝ armradio.am
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: