ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-ադրբեջանական քննարկումներն անցել են բավականին կոշտ մթնոլորտում․ փորձագետները Հաագայում կայացած քննարկումների մասին

Հուլիսի 4-5-ին Հաագայում Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցավ Հարավային Կովկասում տևական խաղաղությանն աջակցող հայ-ադրբեջանական միացյալ կոնտակտային խմբի 4-րդ նիստը՝ երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում կազմակերպված հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին Հարավային Կովկասում, մասնավորապես Արցախում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Կոնտակտային խումբը համաձայնել է գալիք ամիսներին ակտիվացնել աշխատանքն ու երկու երկրներում կազմակերպել երկխոսությունը խթանող հանդիպումներ։
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ հանդիպման վերաբերյալ իրենց տպավորություններն են ներկայացրել Օրբելի կենտրոնի փորձագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանը և Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը։
«Քաղհասարակության ներկայացուցիչների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումների ձևաչափը նոր չէ։ Դրա շրջանակում փորձ է արվում որոշ հարցերի շուրջ մոտեցնել կողմերի դիրքորոշումները, սակայն պրոցեսն ընթանում է դժվարությամբ, քանի որ տեսակետներում կան սկզբունքային տարաձայնություններ։ Այդուհանդերձ նման քննարկումների կարևորությունն այն է, որ անմիջական շփումների արդյունքում կողմերը փորձում են հասկանալ, թե ինչ մեսիջներ են հղվում միմյանց։ Այդ տեսանկյունից մտքերի փոխանակումն ու նման ձևաչափով քննարկումները երբեք ավելորդ չեն»,- ասաց Ջոնի Մելիքյանը։
 
Նրա կարծիքով՝ լինում են պահեր, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ու սադրանքների արդյունքում երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումները հնարավոր չի լինում կազմակերպել, և դա վերաբերում է նաև նման ձևաչափի հանդիպումների կազմակերպմանը, բայց երբեմն էլ ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարաբերությունների կարգավորման գործընթացն ինչ-որ չափով ակտիվանում է, ուստի այդ պարագայում առաջ են գալիս նաև վերոհիշյալ ձևաչափով հարաբերվելու հնարավորություններ, ինչից պետք է քաղել առավելագույն դիվիդենտներ՝ հասկանալով, թե ինչ են մտածում Բաքվում։ Ի վերջո նման հանդիպումները շատ կարևոր են բոլոր փորձագետների համար, ովքեր զբաղվում են մեր տարածաշրջանով և մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններով։  
«Նման քննարկումների ժամանակ սովորաբար լինում է հարցերի հստակ օրակարգ։ Հնչում են ոչ միայն տեսակետներ, այլև առարկություններ ու դժգոհություններ հակառակորդ կողմի մոտեցումների առթիվ։ Դա բնական է և այլ բան հնարավոր չէ ակնկալել։ Պարզապես նշենք, որ եվրոպացի գործընկերների և մեր դիրքորոշումները շատ հարցերում համահունչ են, քանի որ եվրոպացիները Հայաստանում իրենց դիտորդների աշխատանքի արդյունքում տեղյակ են, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում և Լաչինի միջանցքում։ Վերլուծական տարբեր կենտրոններ ներկայացնող մեր եվրոպացի գործընկերները, մասնակցելով վերոհիշյալ քննարկումներին, ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները, ավելի հստակ պատկերացում են ունենում մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Ջոնի Մելիքյանը։ 
 
Իսկ Գևորգ Մելիքյանն իր հերթին տեղեկացրեց, որ քննարկումներին յուրաքանչյուր կողմից մասնակցել է վեց փորձագետ, քննարկումներն ընթացել են կոշտ մթնոլորտում, քանի որ հայերի ու ադրբեջանցիների պատկերացումները տրամագծորեն տարբերվում են։ Մելիքյանը շեշտեց նաև պետական և փորձագիտական մակարդակով կազմակերպվող հանդիպումների մեծ տարբերությունը, որովհետև պաշտոնական Երևանն ու Բաքուն այլ հարթությունում են քննարկում խնդիրներն ու տեսնում հնարավոր լուծումները։ Նման ձևաչափով հանդիպումների ժամանակ փորձագետները հնարավորություն են ստանում ծանոթանալ Ադրբեջանի ոչ պաշտոնական մեկնաբանություններին կամ փորձագիտական համայնքի ընդհանուր դիրքորոշումներին, նաև եվրոպական պաշտոնյաների մոտեցումներին։
 
«Թեև բանակցություններ են ընթանում, այդուհանդերձ ադրբեջանական կողմի դիրքորոշումները շատ կոշտ են, մինչդեռ նման կոշտությունն, օրինակ` Հայաստանում, անհամեմատ քիչ արձագանք է գտնում։ Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ լավ է, գործընթացը տանում է դեպի խաղաղության, քննարկվում են ընդամենը տեխնիկական դետալներ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և մնում է միայն պարզել արցախահայության իրավունքների ու անվտանգության հարցը, մինչդեռ իրականում այդպես չէ։ Ադրբեջանական կողմը հրաժարվում է ՀՀ տարածքը ճանաչել կոնկրետ թվերով։ Հաագայում նույնիսկ միջադեպ եղավ, երբ ադրբեջանցի պաշտոնյաներից մեկին հորդորեցինք ասել, թե որքան քառակուսի կիլոմետրով տարածք են ճանաչում իրենք, անգամ դա չասվեց։ Սա պատահական չէ, քանի որ Ադրբեջանի գիծը բացարձակապես այն չէ, ինչը հաճախ փորձում են ներկայացնել այնտեղ»,- ասաց Գևորգ Մելիքյանը։
Նրա տեղեկացմամբ՝ եվրոպացիներն այս անգամ Արցախը դիտարկում էին միայն և միայն Ադրբեջանի կազմում։ Եթե փետրվարին կայացած նախորդ հանդիպման ժամանակ եվրոպացի նույն պաշտոնյան կասկածներ էր հայտնել, թե ինչպես արցախահայերը պետք է համարվեն Ադրբեջանի քաղաքացի, երբ երեսուն տարի շարունակ ապրել են այլ իրականության պայմաններում, ապա օրեր առաջ խոսում էր այնպես, ասես միշտ ունեցել են այդ տեսակետը։ Միջազգային հանրությունը հակված է այդ տարբերակին, քանի որ պաշտոնական Երևանն է իր հերթին Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
«Եթե մենք ենք դա հայտարարում, ապա Ադրբեջանն ասում է, որ այդ վայրկյանից սկսած՝ ինքն է որոշում արցախահայերի ճակատագիրը։ Հիմա եվրոպական կամ ամերիկյան կողմն ի՞նչ պետք է անի։ Եթե պաշտոնական Երևանն այլ դիրքորոշում ունենար, չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ պնդելով, որ երեսուն տարի խնդիրը հենց դա է եղել, ապա կլիներ բոլորովին այլ մեկնակետ։ Եթե այդքան հեշտ էր ճանաչել Ադրբեջանի ամբողջականությունն ու այդ կերպ հարցը փակել, ապա ինչու՞ ենք այդքան զոհեր տվել։ Պարզ է, որ իրերի նման դասավորության դեպքում միջազգային հանրություն էլ ինքնաբերաբար կփոխի իր դիրքորոշումը։ Եթե ամեն ինչ ի սկզբանե պարզ էր, ինչու՞ էր երկար տարիներ աշխատում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Եթե այսօր պաշտոնական Երևանն ու Բաքուն խոսում են նույն լեզվով, ապա ԵՄ-ին ու ԱՄՆ-ին ոչինչ չի մնում, քան ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Արցախյան խնդիրն այլևս աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ խոսք է գնում ընդամենը արցախահայերի իրավունքների պաշտպանության և անվտանգության երաշխիքների մասին։ Բայց մի բան ակնհայտ է․ միայն հետևանքները վերացնելով՝ պատճառները չենք վերացնի»,- եզրափակեց Գևորգ Մելիքյանը։  
Մանվել Մարգարյան
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: