ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայի հյուպատոսություն Երևանում 1930 թվականին

«Կովկասյան կարմրադրոշ բանակի զորամասերի զորահանդեսը Յերեվանում. Կարմիր բանակի զորաշարժի վերջին ետապը. Մեծ զորահանդես Յերեվանում» «Խորհրդային Հայաստան» օրաթերթ, թիվ 210, կիրակի, սեպտեմբերի 7, 1930թ

Այս հրապարակումը արտատպություն է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի 1930թ սեպտեմբերի 7-ի համարից: Հրապարակման վերնագիրն է՝ «Կովկասյան կարմրադրոշ բանակի զորամասերի զորահանդեսը Յերեվանում. Կարմիր բանակի զորաշարժի վերջին ետապը. Մեծ զորահանդես Յերեվանում»: Մեր ուշադրությունը գրավեց այս հրապարակման վերջին պարբերությունն այն մասին, որ զորահանդեսին ներկա է եղել Երևանի թուրքական հյուպատոսը: Հրապարակումը տալիս ենք ամբողջապես՝ առանց քերականական, ուղղագրական ճշգրտումների՝ ինչպես եղել է 1930 թվականին:
Լուսանկարը կապ չունի հրապարակման հետ: Լուսանկարում 1930-ական թվականների Երևանն է:
 
ԱՆԻ կենտրոն
 
 
Բանակի զորաշարժը և ամարային պարապմունքները ավարտվեցին սեպտեմբերի 5-ին կայացած զորահանդեսով, վորը տեղի ունեցավ կայարանի մոտ գտնվող աերոդրոմի ընդարձակ հրապարակում:
 
Ժամի 11-ին, յերբ Քանաքեռից յեկող 1-ին գունդը իր հաղթական յերթն ուղղեց Աբովյան փողոցով, վերջնի մայթերը և տների պատուհանները լիքն եյին բազմությամբ: Քաղաքային այգու մոտ «Կինո Պրոլետարի» ձմերային շենքի դիմաց ամբիոնի վրա կանգնած եյին ընկ. ընկ. Ցխակայան, Խանջյանը, Ակոպովը, Շիրմախերը, Իպատովը և ուրիշները, վորոնք վողջունում եյին անցնող զորամասերին:
 
Ամբիոնից լսվում եյին բուռն վողջույններ և լոզունգներ, վորոնց բանակայինները պատասխանում եյին ուռաներով:
 
– Կեցցե՜ Կարմիր Բանակը, լսվում ե ընկ. Ցխակայայի ձայնը:
 
– Ամրացնենք Անդրկովկասյանաշխատավորության յեղբայրական դաշինքը, ասում ե ընկ. Խանջյանը:
 
Ամբիոնից շատ վերև կապուտակ յերկնքի վրա սավառնում են 5 ոդանավ: Իկս կարմիր ջոկատների յերթը շարունակվում ե:
 
Բամբակկոմի բանվորական փոքրիկ քաղաքի դիմացն գտնվող ընդարձակ տափարակի վրա գալիս և շարվում են հատևակների ջոկատները, հրետանին և հեծելազորը: Բանակայիններին սպասարկում ե 3 կոոպերատիվ վրան, մի ուրիշ տեղ բաժանում են նոր ստացված թերթեր, վորոնց շուրջը հավաքված բանակայինները զբաղված են ընթերցանությամբ:
 
Յեվ յերբ մոտ մեկ ժամ հանգստից հետո լսվում է «շարժվի՛ր» հրամանը, րոպե չանցած բոլորն իրենց տեղերումն են: Տափարակի ծայրից յերեվում ե դիվիզիզյի հրամանատարը, վորն անցնելով՝ վողջունում ե բանակայիններին:
 
Զորահանդեսը սկսվում ե: Կովկասյան Կարմրադրոշ Բանակի հրամանատար ընկ. Ավկսենտևսկին և Քաղվարչության պետ ընկ. Իպպոն, ընկ. ընկ. Ցխակայան, Խանջյանը, ընդունում են զորահանդեսը:
 
Ժամի 3 անց կես զորահանդեսը վերջանում ե, և կարմիր ջոկատները իրենց քայլերն ուղղում են դեպի քաղաք:
 
Զորահանդեսին ներկա յեր Յերեվանի թրքական հյուպատոսը:
 
 
«Խորհրդային Հայաստան», թիվ 210, կիրակի, սեպտեմբերի 7, 1930թ
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: