ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ՀՀ նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Զոհուրիի ներդրած ջանքերի համար:
«Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր կատարած աշխատանքի, մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ջանքերի ներդրման համար: Այնպես ստացվեց, որ Ձեր աշխատանքային գործունեության փուլում Դուք Հայաստանում եք եղել մեր նորանկախ պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում և մենք զգացել ենք և՛ Ձեր, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը: Դուք ևս հասկանում եք, թե ինչ է նշանակում աջակցությունն այն երկրների համար, որոնք այդ ժամանակաշրջանում օգնության, աջակցության կարիք ունեն: Վստահ եմ, որ Ձեր հետագա գործունեության ընթացքում կշարունակեք անել հնարավորը՝ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար»,- նշել է նախագահը և հաջողություններ մաղթել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում։
Դեսպան Զոհուրին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության համար և նշել. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները գալիս են խոր անցյալից և, անշուշտ, բոլոր ոլորտներում այսօր բարձր մակարդակ ունենք գրանցած: Կատարված աշխատանքը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա: Հուսով եմ՝ ապագայում ևս մենք ականատես կլինենք այդ հարաբերությունների առավել զարգացմանը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական բազմաշերտ համագործության շարունակական զարգացման հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, բնապահպանության, ենթակառուցվածքների, ոլորտներում ներկայումս առկա սերտ համագործակցությանն ու նշված ոլորտներում նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Առանձնահատուկ շեշտվել է գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրատնտեսական, քաղաքական ու մշակութային սերտ փոխգործակցության առավել սերտացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման և տարածաշրջանի երկրների համար վերջինիս նշանակության կարևորությունը: 
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: