ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռոբոտաշինությունից, համակարգչային մոդելավորումից մինչև ԱԹՍ-ների պատրաստում. բացվեց ԻննոԻջևան նորարարական հաբը

«ԻննոԻջևանը» նորարական հանգույց է՝ բաղկացած կրթական և բիզնես բաղադրիչներից: Ինչ վերաբերում է կրթական բաղադրիչին, ապա հաբում գործում է «Իրական դպրոց» միջին մասնագիտական ուսուցման ծրագիրը: Այն նպատակ ունի խթանել տարածաշրջանում ձեռներեցությանը, տեխնոլոգիական առաջընթացն և տնտեսական զարգացումը:

Ռոբոտաշինությունից, համակարգչային մոդելավորումից մինչև ԱԹՍ-ների նախագծում ու պատրաստում.  Իջևանում բացված ԻննոԻջևան նորարարական հաբում գործող «Իրական դպրոց» միջին մասնագիտական ուսումնական ծրագիրը հենց այս հմտություններն է տալիս մարզի երիտասարդներին: ԻննոԻջևան հաբը նպատակ ունի խթանել տարածաշրջանում ձեռներեցությանը, տեխնոլոգիական առաջընթացն և տնտեսական զարգացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
 
 
«ԻննոԻջևանը» նորարական հանգույց է՝ բաղկացած կրթական և բիզնես բաղադրիչներից: Ինչ վերաբերում է կրթական բաղադրիչին, ապա հաբում գործում է «Իրական դպրոց» միջին մասնագիտական ուսուցման ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ «Իրական դպրոցը» նախատեսված է 16 և բարձր տարիքի երիտասարդների համար, որոնք ցանկանում են արագ ստանալ որոշակի հմտություններ ու մտնել աշխատաշուկա: «Ընդ որում, գիտենք, որ թափուր աշխատատեղեր արդեն կան այս դպրոցի պոտենցիալ շրջանավարտների համար: Micrichip Technology միջազգային ընկերությունը մասնաճյուղ ունի Իջևանում, թափուր աշխատատեղերի հայտարարություններ ունեն», - նշեց Քերոբյանը:
 
 
Իրական դպրոցն ունի 4 աշխատանոց՝ Համակարգչային ծրագրավորման և 3D մոդելավորման աշխատանոց, Ռոբոտաշինության, միկրո և ռադիո էլեկտրոնիկայի մոդելավորման աշխատանոց, ԱԹՍ նախագծման, փորձարկման աշխատանոց և Քիմիայի, ֆիզիկայի, լազերային տեխնոլոգիական, օպտիակական և կենսաբանության աշխատանոց:
 
«Այստեղ երեխաները կարող են ստանալ հմտություններ, որոնք կարող են անմիջապես կիրառել ու աշխատանք ունենալ: Ցանկացած նման դպրոց ավելացնում է «կադրային բանակը», որը պետք է թույլ տա, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը շարունակի աճել: Բարձր տեխնոլոգիական ոլորտն իր հերթին զարգացնում է ռազմարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը, բազմաթիվ այլ ոլորտներ», -ասաց նախարարը:
 
 
 
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության զարգացման և հատուկ ծրագրերի տնօրեն, ԻննոԻջևան ծրագրի ղեկավար Էդիտա Ղազարյանն էլ ընդգծեց, որ «Իրական դպրոց»-ում սովորում են երիտասարդներ՝ համակարգաբանի մասնագիտությամբ: «Լինելու են նաև ստարտափերի և ձեռնարկատիրական հմտություններ զարգացող դասընթացներ: Լինելու է նաև ինկուբացիոն ծրագիր, աքսելերացիոն ծրագիր: Հաբում լինելու են նաև օֆիսային մեծ տարածքներ, աշխատելու համար միջավայր, որում տարբեր մարդիկ՝ հիմնականում բարձր տեխնոլոգիական ոլորտից, կարող են գալ ու աշխատել», -ասաց  Ղազարյանը:
 
Այսպիսով փորձելու են բիզնես ոլորտը կապել կրթության հետ, հաբը կամուրջ է հանդիսանալու այդ երկուսի միջև:Երիտասարդները «Իրական դպրոցում» սովորելու են 4 տարի, սակայն 2-րդ տարվանից սկսած ուսնակ են դառնալու տարբեր բարձր տեխնոլոգիական ընկերություններում, քանի որ հաբում լինելու են բարձր տեխնոլոգիական ընկերություններ:
 
 
«ԻննոԻջևան հաբը» իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և COWO ընկերության կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ:
 
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի միջոցով ԵՄ-ն ֆինանսավորում է տրամադրում Հայաստանում մասնավոր հատվածին: Աջակցելով այդ բիզնեսներին՝ մենք օգնում ենք նրանց լինել մրցակցային ոչ միայն տեղում, այլ նաև միջազգային մակարդակում: Էկոհամակարգի զարգացման համար պահանջվում է ժամանակ և փորձառություն: Եվ այս կենտրոնը դրա կատարյալ օրինակն է», -ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործկցության բաժնի ղեկավար Սիլյա Կասմանը:
 
 
ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ նշեց՝ մի «զարկով» լուծում են որակյալ կրթության հասանելիության, որակյալ մասնագետների պատրաստման հարցը: «Այս հարկի տակ արդեն գործում է որակյալ կրթություն: Արդեն ունենք հայտեր, և շուտով կգործեն նաև որակյալ տեխնոլոգիական ընկերություններ», -նշեց նա:
 
Կարապետյանը ներկայացրեց որոշ փաստեր՝ այս պահին Երևանում գործում են մոտ 7000 բարձր տեխնոլոգիական ընկերություններ՝ իրենց 55 հազար աշխատակիցներով, սակայն մարզերում գործում են ընդամենը 1700 ընկերություններ՝ 3000 աշխատակիցներով, ինչն ընդամենը 7 տոկոսն է կազմում: «Մեր հարցումներով՝ տեխնոլոգիական ընկերությունների 30 տոկոսը ցանկություն ունեն մարզերում մասնաճյուղեր բացել, սակայն ունեն տաղանդի և աշխատուժի խնդիրներ: Այսինքն՝ «ԻննոԻջևան հաբ»-ի պես նորարական կենտրոնների բացումը բոլոր խոշորացված համայնքներում արդեն հրատապ խնդիր է բոլորիս համար»,-նշեց Կարապետյանը:
 
 
16-ամյա Միքայել Կիրակոսյանը «Իրական դպրոցի»-ի սան է 2022 թվականից, սովորում է ԱԹՍ նախագծման, փորձարկման աշխատանոցում: Նա պատմեց՝ սկզբում նախ ամրապնդել է դպրոցից ստացած՝ ոլորտի համար կարևոր գիտելիքերը՝ ֆիզիկա, մաթեմատիկա: Դրանից հետո արդեն անցել են գործնական աշխատանքի: Պատրաստել են սավառնակ, վերջինիս վրա չկա ոչ մի մեխանիկական մաս, աերոդինամիկայի օրենքների հաշվին այն օդում մնում է երկար ժամանակ, պատրաստել են ԱԹՍ-ների տարբեր մոդելներ:
 
Սաներն ընդգծեցին՝ ԱԹՍ-ները կարելի է օգտագործել ինչպես պաշտպանական նպատակներով, այնպես էլ տարբեր բնագավառներում՝ այդ թվում գյուղատնտեսությունում: «Օրինակ, եթե պետք է մեծ հեկտարներով տարածքում դեղ, պարարտանյութ տալ: ԱԹՍ ենք պատրաստում, դրա վրա տեղադրում են դեղն ու արդեն օդից սփռում տարածքով: Այն հեշտացնում է աշխատանքը», -ասաց նա՝ հավելելով, որ եթե հնարավորություն ունենա, հետագայում այս մասնագիտությամբ աշխատանք ձեռք կբերի:
 
 
«ԻննոԻջևան հաբը» պետություն-մասնավոր համագործակցության վառ օրինակ է: Եվ «Իննոֆեստ» միջոցառման շրջանակում անցկացվեց «Պետություն-մասնավոր երկխոսություն/ Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորությունները և առկա խնդիրները» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցեց նաև նախարար Վահան Քերոբյանը:
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: