ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այս ամենի ռեժիսորը, ճարտարապետը Ռուսաստանն է, Ադրբեջանն էլ իր ձեռքում միայն բութ գործիք է. եթե ռեժիսորին մեջտեղից հանենք, բութ գործիքն իր պահարանում խելոք կմնա. Ռուբեն Մեհրաբյան

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:

«Այստեղ ակնհայտ է մի բան, որ խոսակցությունը Վաշինգտոնում ընթանում է բավականին հաջող, հաջող տարածաշրջանային  խաղաղության և կայունության շահերի տեսակետից, և ակնհայտ է, որ դա չի մտնում Ալիևի ու Պուտինի համատեղ պլանների և շահերի շրջանակներում։ Հետևապես Արցախում գիշերը տեղի ունեցածը արձագանքն էր վաշինգտոնյան խոսակցության, մանավանդ, երբ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակները սկսեցին իրար հետ արդեն երկկողմ բանակցել Պետդեպարտամենտի ուսումնական կենտրոնում, իսկ դա ռուսական ներկայության համար ուղղակի մահացու է»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ 

Նշենք, որ հունիսի 28-ին՝ ժամը  01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ: 
 
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ եթե մենք սկսենք նորից խոսել այս իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախմբի պարտավորությունների, երաշխավորի դերի և այլնի մասին, դա նշանակում է՝ մենք ինքներս մեզ չենք հարգում։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ Արցախում ապրող բնակիչների վերաբերմունքին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ արցախցիները շատ լավ ամեն ինչ հասկանում են, և նշեց, որ երեկ մի ստեփանակերտցի լրագրողի նյութ է տեսել, որտեղ արցախցիները հավաքվել են և խորհրդարանում իրենց կողմից ընտրված  իշխանությունից պահանջել են ռուսներին կոչել իրենց անուններով ու վերանայել ռուսների հետ բոլոր փոխհարաբերությունները և ուրիշ բան մտածել։ 

«Ես չէի ասի, որ ընդհանրապես վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ մի քարացած կատեգորիա է, դա արգասիքն է այն փոխհարաբերությունների, որ ձևավորվել է գետնի վրա։ Բայց մենք գետնի վրա տեսնում ենք, որ ռուսներն իրենց պահում են ուղղակի որպես ադրբեջանաթուրքական անօրինականություններն օրինականացնելու գործիք, և դա ուղղակի հնարավոր չէ չտեսնել։ Այո, այսօր մենք տեսնում ենք, որ ռուսները Ղարաբաղում ոչ թե խաղաղապահ են, այլ՝ օկուպանտ։ Եվ նրանք գործը տանում են ոչ թե դեպի խաղաղություն, այլ նրանք այնտեղ են, որպեսզի գործը հասնի դեպի կոտորած, որի արդյունքում ռուսները կգան կփրկեն հայերի կյանքը, իսկ հետո էլ՝ ադրբեջանցիների ռեպուտացիան։ Սա է եղել ռուսական պլանը 200 տարի մեր տարածաշրջանում»,- ասաց  քաղաքագետը։ 

Նա նշեց, որ այս մսաղացը պետք է կասեցվի մի բանով՝ «ռուսներին դուրս շպրտելով տարածաշրջանից, իսկ դրա համար բոլոր խոսակցությունները պետք է սկսվեն փաստի արձանագրումից որ նրանք դաշնակից չեն, խաղաղապահ չեն, խաղաղության գործընթացի գործընկեր չեն, այլ խոչընդոտ են և պրոբլեմ, որը պետք է լուծել»։ 

«Հայտարարությունները՝ հայտարարություններ, բայց դա պետք է նաև ամրագրվի գործերով։ Հնարավոր չի անել այդպիսի հայտարարություն և հետո հաջորդ հայտարարությամբ խոսել ԵԱՏՄ շրջանակներում ընդլայնման և չգիտեմ էլ ինչերի մասին։ Հայաստանը պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք երեկ տեսել ենք Հայաստանի վարչապետի հարցուպատասխանը քննիչ հանձնաժողովի բաց նիստի ժամանակ, և վարչապետն ասում էր, որ մենք ընդհանրապես չէինք դիտարկում հարաբերությունների վերանայում։ Վաղուց պետք էր դիտարկել և պետք է իրականացնել դա։ Համալիր քայլերի մասին է խոսքը, այլ ոչ թե հայտարարություններ անես, համարես գործդ ավարտված. չի լինելու դա»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Այնուհետև խոսելով այն մասին, որ Ադրբեջանն անգամ ԵՄ դիտորդների դիտարկման տարածքներում է շարունակում խախտել հրադադարի ռեժիմը, քաղաքագետն ասաց, որ դա գործընթաց է, Ադրբեջանը չունի այն ռեսուրսը, որ մինչև վերջ շարունակի իր նման պահվածքը, դրա հետ մեկտեղ Ադրբեջանը Վաշինգտոն էլ չէր գալիս, հիմա շատ խելոք նստած քննարկում է և չի կարող չքննարկել։

«Եվ չի կարող այդ ամենը չփոխել իրավիճակը գետնի վրա, բայց սա ոչ թե միանվագ ակտ է և ակտի արդյունք, այլ գործընթաց է, որը պետք է տանել դեպի վերջ։ Բայց այս ամենի հիմքում, այո, Ռուսաստանին վռնդելն է տարածաշրջանից, որովհետև առանց Ռուսաստանի Ադրբեջանը չունի այդ թափը։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ ռուսական թողտվությունը։ Այս ամենի ռեժիսորը, ճարտարապետը Ռուսաստանն է, Ադրբեջանն էլ իր ձեռքում միայն բութ գործիք է։ Եթե ռեժիսորին և ճարտարապետին մեջտեղից հանենք, բութ գործիքն իր պահարանում խելոք կմնա, ինքն իրեն չի գա կրակի»,- ասաց քաղաքագետը։ 

Լիլիթ Թադևոսյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: