ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շատ դրվագներ կան, որ առաջնագծում տեղի ունեցողի նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն էր․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ կարծիք կա, թե այն, ինչ տեղի է ունեցել պատերազմի դաշտում, արվել է Հայաստանում իշխանափոխության հասնելու համար։

Այս մասին նա ասաց՝ պատասխանելով քննիչ հանձնաժողովի անդամների հետևյալ հարցին․
 
 
«Ըստ քննիչ հանձնաժողովի տիրապետած տեղեկությունների՝ 2019 թվականի մարտի 12-ին ՀՀ-ի և Արցախի համատեղ անվտանգության նիստի ժամանակ Դուք բաց տեքստով ասել եք, որ մենք գնում ենք պատերազմի՝ կա՛մ հողերը հանձնենք, կա՛մ էլ կռվենք, որին ի պատասխան՝ զինված ուժերի ծանրակշիռ մեծամասնությունը պնդել է՝ պետք է կռվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նույնաբովանդակ հարց հնչել է 2016 թվականի վերջին ՀՀ երրորդ նախագահի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Եթե դա ճիշտ է, ըստ Ձեզ՝ ո՞րն է եղել ՀՀ-ի և Արցախի զինված ուժերի ոչ իրատեսական պատկերացնումների դրդապատճառները»։
Կառավարության ղեկավարը նշեց․ «Պետք է անկեղծ ասեմ, որ համատեղ նիստից այդպիսի դրվագ ես չեմ հիշում։ Նիստից բացի՝ տարբեր քննարկումներ են եղել, այնպես չի եղել, որ նիստը եղավ, ավարտվեց, ցտեսություն, գնացինք տներով։ Ենթադրում եմ, որ այս հարցը տալիս եք, ուրեմն այդպիսի խոսակցություն եղել է։ Ես չեմ հիշում, բայց այլ բանի եմ ուզում անդրադառնալ․ այդ իրատեսական և ոչ իրատեսական պատկերացումներն էլ պետք է գնահատենք։ Օրինակ՝ եթե պարզվի, որ պատերազմի ընթացքում եղել են բարձրաստիճան զինվորականներ, որոնք բանակի շարքերում խուճապ են տարածել, դա կազդի այդ իրատեսականի և ոչ իրատեսականի վրա։
Ես գիտեմ, որ մենք դեպք ունենք, երբ ռազմավարական բարձրունքը ադրբեջանական կողմից գրավման, հետո նորից մեր զորքերից ետ գրավման, բայց հետո մեր հրամանատարներից մեկը հրամայել է թողնել բարձունքը, այդ գործը դատարանում է, ինչո՞ւ է հնչել նման հրաման։ Մենք քրեական գործ ունենք, որն այն մասին է, երբ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել, ասել է՝ գնացեք զորքերին ասեք՝ հողերը տված է, անիմաստ է, քաշվեք ստեղից։ Կան դրվագներ, որոնց ես անձամբ եմ առնչվել, երբ որ ինքս վերջին պահին տեղեկացել եմ մի տարածք հանձնելու որոշման մասին, որին ես նախ արգելել եմ այդ բանը անել, բայց այդ որոշման խորհուրդը ապօրինի միջամտությամբ տվել է մի շատ բարձրաստիճան զինվորական, որը հարց է, թե ինչքանո՞վ ուներ այդ իրավասությունը՝ նման խորհուրդ տալով բունկերում գտնվելով, բայց այդ տարածքը հայկական վերահսկողության ներքո է։
Ի՞նչի են նման հրամաններ հնչել, չգիտենք»։
Այնուհետև վարչապետը նորից վերադարձավ այն հարցին, թե բանակցային գործընթացի վրա որքանո՞վ են ազդել ներքաղաքական իրադարձությունները․ «Շատ դրվագներ կան պատերազմի հետ կապված, որ այն, ինչ տեղի է ունեցել պատերազմի դաշտում, դրանց նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն էր։ Անկեղծ ասում եմ՝ մինչև պատերազմի ավարտը ես ինձ թույլ չեմ տվել իմ մտքով նման բաներ անցկացնել, բայց հետագայում սկսում եմ մտածել դրա մասին, այդ վարկածը խորացել է Սոթք-Խոզնավար դեպքից հետո, մեղադրանք կա, մեղադրյալ կա, բայց պատճառը չկա»։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: