ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը․ վարչապետ

«2019թ․ Դուք ասեցիք, որ երկիրը կոնվեերով տանում են դեպի պատերազմ և ամեն ինչ արվում է, որ դա կանխվի։ Չե՞ք կարծում, որ դեպի պատերազմ տանող կոնվեերը կանգնեցնելը անհնար էր, որովհետև տարածաշրջանային ուժերին անհրաժեշտ էր պատերազմը՝ դա իրենց շահերին հասնելու լավագույն միջոցն էր։

Ասեմ ինչու՝ Ադրբեջանին ու Թուրքիային ձեռնտու էր պատերազմը, Ռուսաստանին նույնպես, որ դիրքերն ամրապնդի Արցախում՝ զորք ունենա, ներքին քաղաքական ուժերին նույնպես ձեռնտու էր, որ Արցախի հարցը կլուծվի՝ հողերի հետ վերադարձը կլինի ոչ իրենց ձեռքով, ինչպես նաև դա կբերի իշխանափոխության»,-այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ։

Այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց, որ պատերազմից խուսափելու պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը, որը կարող էր տեսական հնարավորություն ստեղծեր նման զարգացումներից խուսափելու համար․ «Մենք այդ պահին կարող էինք ասել, որ մենք հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից և գնայինք այդ ճանապարհով, որը իհարկե չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել։ Ես խոսեցի պատերազմական կոնվեերի մասին, բայց կուզենամ խոսել պատերազմի խաչմերուկների մասին, որովհետև մի գծանի պատերազմի կոնվեերին հաջորդում են պատերազմի խաչմերուկներ։ Խաչմերուկներից մեկը՝ Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք Կազանում ճշգրտված չէին, իսկ հետագայում ավելի պակաս էին ճշգրտված։ Հաջորդ խաչմերուկը՝ ԼՂ-ի այսպես ասած հայ և ադրբեջանական համայնքների գործընթացն էր, մյուսը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավոր գործընթացն էր՝ խաղաղության պայմանագրի։  Ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը, որը կարող էր տեսական հնարավորություն ստեղծեր նման զարգացումներից խուսափելու համար»։ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: