ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայրենադարձների հոսքը դեպի Հայաստան դեռ շարունակվում է․ հարցերը կհամակարգվեն մեկ կետից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ և հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը

Պարոն Ալեքսանյան, հայրենադարձության հետ կապված հիմնվել է ինտեգրման կենտրոն։ Նշվում է, որ հայրենադարձությանն առնչվող հարցերը կհամակարգվեն մեկ կետից։ Ի՞նչ է սա ենթադրում։
Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն արդեն սկսել է աշխատանքը, և փորձ է արվելու հայրենադարձների հետ կապված բոլոր հարցերը մեկ կետից համակարգել: Կենտրոնի պաշտոնական բացումը հունիսի 15-ին է, բայց իրականում այդ կենտրոնի աշխատանքներն արդեն մեկնարկել են և մենք արդեն այնտեղ ենք աշխատում:
Վերջին 1-2 տարիներին հայրենադարձողների ի՞նչ դինամիկա ունենք՝ հաշվի առնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մեծ հոսք եղավ դեպի Հայաստան:
Այդ քանակը մեծ է, բայց հայրենադարձների  հարցերով Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը զբաղվում է, երբ որ հայրենադարձներն ունեն աջակցության կամ խորհրդատվության կարիք: Անշուշտ, կան խմբեր, որոնք այդ կարիքը չունեն, և մենք երբ ուզում ենք ցուցանիշներ նշել, հենվում ենք մի քանի հանգամանքի վրա: Առաջինը, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ստացած դիմումները քանիսն են եղել, երկրորդը քաղաքացիության դիմումների քանակն է, որն արդեն պարզ է, որ 2022-ին մոտ 25,5 հազար է եղել: Ինչ վերաբերում է Ուկրաինային, երբ մենք ուկրաինահայերին աջակցելու ծրագիր ենք արել, մեր գրասենյակին և մեր գործընկեր Հայ-ավետարանական ընկերակցությանը ծրագրով դիմել է 334 ընտանիք: Այսինքն այդքան դիմում է ստացվել տարբեր ընտանիքներից: Այսքանն է հստակ: Որովհետև Ռուսաստանից Հայաստան ներգաղթ է եղել նաև Հայաստանի քաղաքացիների կողմից: Այսինքն եկել են ՀՀ անձնագրերով մարդիկ, որոնք ոչ մի կարիք չեն ունեցել, հետևաբար նրանց թիվը վերհանելը շատ դժվար է: Եկել են նաև երկքաղաքացիներ, որոնք Հայաստանում շարժունակ են, կոմունիկացիայի որևէ խնդիր չունեն և այդ առումով կարող են մեր տեսադաշտից դուրս մնալ, քանի որ մեզ դիմելու անհրաժեշտություն չեն ունեցել: Այս իմաստով սահմանապահ ծառայությունները ինչպե՞ս ֆիքսի դա: Շատ դժվար է ասել՝ այդ մարդիկ Հայաստան վերադարձողներ են, թե ոչ: Այլ ծառայություններ ևս պետք է կարողանան համադրված ցուցանիշ տալ: մենք կարող ենք միայն նշել նրանց, որոնք իրապես չափելի են: Այնպես որ վերջնական ու ամբողջական թիվ շատ դժվար է նշել, մանավանդ, որ գործընթացն անընդհատ շարժի մեջ է:
Իսկ այլ երկրներից ունե՞նք մեծ հոսք, օրինակ, Լիբանանից, Սիրիայից, որտեղ իրավիճակն անհանգիստ է:
Լիբանանն ու Սիրիան հայրենադարձության և Հայաստանում քաղաքացիություն ստանալու կամ կարգավիճակ ստանալու առումով առաջին տասնյակի մեջ գտնվող երկրներից են: Վերջին մի քանի տարիներին դա հստակ է: Այդ իմաստով մենք ունենք առաջատար երկրների խումբ, որում ընդգրկված են ռուսաստանը, Սիրիան, Իրանը, Լիբանանը և այլն: Այս երկրներից տարբեր չափերով հոսքը դեռ կա: Այս պահին ՌԴ-ից մեր հայրենակիցների հոսքն է շատ ավելի մեծ՝ հայտնի պատճառներով:
Ընդհանրապես, հայրենադարձվողները առաջին հերթին ինչ խնդիրներ են նշում և ինչպե՞ս է Հայաստանը փորձում լուծումներ տալ այդ խնդիրներին:
Հայրենադարձների հիմնական խնդիրները Հայաստանում բնակարանի հարցն է և աշխատանքի հարցն է: Անշուշտ, այս երկու հարցերից զատ կան տարբեր այլ հարցեր, օրինակ, իրավական կարգավիճակը Հայաստանում: Եթե քաղաքացի չեն, քաղաքացիության ձեռքբերում, կամ կացության կարգավիճակի ձեռքբերում, հետևաբար գրանցում որևէ հասցեում, նաև հանրային ծառայության համարանիշի ձեռքբերում և այլն: բայց առաջնահերթը աշխատանքն ու բնակարանն են: Բնակարանի խնդիրը նրանով է սրված, որ բնակվարձերը բարձրացան, իսկ աշխատաշուկայում աշխատանք կա, բայց մարդիկ փնտրում են ավելի բարձր վարձատրվող աշխատանք կամ ավելի մասնագիտական աշխատանք: Նաև ունեն տարբեր այլ խնդիրներ՝ առողջապահական, կրթական, փաստաթղթային, մաքսային սահմանով բեռները տեղափոխելու, Հայաստանում ինտեգրվելու, վերապատրաստումների և այլն:
Այս առումով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը ի՞նչ քայլեր է իրականացնում։
Սյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակը կազմակերպում է հայոց լեզվի դասաընթացներ, որպեսզի մարդիկ լեզվին տիրապետեն և ինտեգրումը հաջող ընթանա, աշխատանք գտնելը դառնա ավելի հեշտ, ադապտացվելը դառնա ավելի արագ և դյուրին: Կան նաև ինտեգրման դասընթացներ, որը շուտով կմեկնարկի: Դրա նպատակն է գիտելիքներ հաղորդել Հայաստանում իրավական հարցերի շուրջ, բիզնես գործունեություն սկսելու հարցերի շուրջ, հաշվապահության, հարկային և մաքսային կարգավորումների վերաբերյալ: Այսինքն այս 4ժ5 ուղղություններով ինտեգրման դասընթացը հնարավորություն կտա հայրենադարձին Հայաստանում ավելի լավ կողմնորոշվել և հասկանալ, թե որ ուղղությամբ է ինքը ուզում առաջ գնալ և պատրաստ լինել հայաստանյան կյնքին: Սա ևս շատ կարևոր ծրագիր է:
1in.am
Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: