ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ամփոփվել են «Թատերական Երևան» դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետարանն այս տարի հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ առաջին անգամ իրականացվել է «Թատերական Երևան» խորագրով դրամաշնորհային մրցույթ. նախագիծն նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, խրախուսել թատերական նոր նախաձեռնություններն ու նոր բեմադրություններով համալրել թատրոնների խաղացանկերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է դրամաշնորհային մրցույթի հաղթողներին: «Որոշակի նոր մշակույթ է ձևավորվում, և մենք ցանկանում ենք այս նախաձեռնությունը դարձնել ամենամյա: Այս տարի մենք ունենալու ենք նաև նոր փորձարարություն՝ Թատրոնի միջազգային փառատոն կազմակերպելու առումով, սեպտեմբերին նման նախաձեռնություն է պլանավորվում իրականացնել: Առհասարակ, թատերական կյանքին վերաբերող բոլոր հարցերում քաղաքապետարանը պատրաստ է նոր մոտեցումներ ցուցաբերել: Մենք նաև թատրոններում իրականացնում ենք ենթակառուցվածքների էական բարեփոխումներ»,- նշել է Տիգրան Ավինյանը: 
Ըստ աղբյուրի՝ դրամաշնորհային մրցույթին մասնակցության հնարավորություն ունեին նաև մարզերում գործող թատրոնները, կազմակերպություններն ու թատերական նախաձեռնությունները: Ստացված 23 թատերական բեմադրության հայտերից, հաշվի առնելով ներկայացված գնահատման չափորոշիչները, ընտրվել է 9 հայտ, որոնք կֆինանսավորվեն Երևանի քաղաքապետարանի կողմից:  Դրամաշնորհային ծրագրին ընդհանուր առմամբ կհատկացվի շուրջ 50 մլն ՀՀ դրամ: 
«Լինելով մայրաքաղաք և ռեսուրսների բավարար չափով տիրապետող կենտրոն՝ շատ սխալ կլինի, եթե մենք մարզային թատրոններին աջակցություն չցուցաբերենք: Նշեմ, որ բոլորի համար մրցույթը բաց է եղել: Կարծում եմ՝ Երևանն առաջնորդելու և աջակցելու հանձնառություն ունի առաջնորդել, և դա ճիշտ սկզբունք է, որ մենք ի սկզբանե որդեգրել ենք»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:  
Նշվում է, որ դրամաշնորհային մրցույթի արդյունքներով ընտրված թատերական նախագծերն են. 
1.    «Արվեստը»-ներկայացնող՝ «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն ՀԿ
2.    «ԱՈՒԹ»-ներկայացնող՝ Անուշ Խերունց
3.    «Երկաթյա դասակարգ»- ներկայացնող՝ Արա Գևորգյան
4.    «Երկարագուլպա Պեպպին»-ներկայացնող՝ «Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» ՀՈԱԿ
5.    «Մեր քաղաքի կանոնները»-ներկայացնող՝ «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ
6.    «Շան սիրտը»- ներկայացնող՝ «Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ
7.    «Վիրուս»- ներկայացնող՝ «Դոփապարի հայկական ֆեդերացիա» ՀԿ
8.    «Ուշացածը»- ներկայացնող՝ «Թեք տեղ» ՀԿ
9.    «Ոստրեն և մարգարիտը»- ներկայացնող՝ «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: