ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մարդկային ռեսուրսների զարգացման միտումները, նախագծերը և գործիքները Հայաստանում

Փոփոխություններ ՄՌԿ ոլորտում աշխարհում և հայաստանյան իրականության մեջ։ ejc.am-ի հարցազրույցը «Cascade People & Business» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանի հետ

-  Տիկին Կարապետյան, հաշվի առնելով Հայաստանում մարդկային ռեսուրսների (ՄՌ) ոլորտի կայացման և զարգացման դինամիկայում Ձեր մասնագիտական ներդրումը, կպատմե՞ք ՄՌ զարգացման ինչպիսի նախագծեր, գործիքներ են ներկայացված Հայաստանում, ինչ ազդեցություն ունեն տնտեսության զարգացման, գործատուների և  աշխատակիցների վրա։
Շնորհակալություն հարցի համար։ Լինելով Հայաստանում մարդկային  ռեսուրսների կառավարման շուկայում առաջամարտիկ՝ մեր ընկերությունն անցել է բազմաթիվ փուլեր՝ պահպանելով ճկունությունը բոլոր այն փոփոխությունների հանդեպ, որոնք կան ՄՌԿ ոլորտում աշխարհում և հայաստանյան իրականության մեջ։
Ի դեպ, այս տարի հունիսի 18-ին տոնում ենք մեր ընկերության գործունեության տասնհինգամյակը։ Բազմաթիվ գործիքներ ենք ներկայացրել այս ընթացքում շուկային, ունեցել ենք շատ հետաքրքիր ու վառ նախագծեր, և փոխել ենք ավելի քան տասը հազար կյանք, և ինչպես մեր կարգախոսն է հուշում՝ մենք բերում ենք փոփոխություն։
Եթե խոսենք հայաստանյան իրականության մասին, Cascade People & Business -ն, այսքան տարի լինելով ՄՌ զարգացման բիզնեսում, տեսել է ոլորտի զարգացման և փոփոխվող պահանջների ողջ դինամիկան։ Եթե 2008 թվականին մենք ասում էինք, որ պետք է պարզապես կրթել բիզնեսը և շեշտադրել ՄՌ կառավարման կարևորությունը, և այն ժամանակ ընկերության պորտֆոլիոյում հիմնականում գործընթացների, կառուցվաքների և ՄՌ գործավարության ներդնումն էր, ապա այժմ շատ գործառույթներ տրանսֆորմացվել են և դարձել ավելի լայն՝ ելնելով շուկայական պահանջներից և ժամանակակից տենդենցներից։  Այսօր բազմաթիվ ընկերություններ են մեզ դիմում տարբեր հարցերով, ինչպես օրինակ  անձնակազմի զարգացման և ներուժի բացահայտման նպատակով մեր կողմից առաջարկվող լուծումների համար, ղեկավար անձնակազմի քոուչինգի, գրեյդավորման և կոմպենսացիոն համակարգերի, ռազմավարության, մոտիվացիոն սխեմաների մշակելու համար։
Հաճախորդ ընկերությունների կողմից ավելի ու ավելի պահանջված են հետազոտությունների և big data-ի վրա հիմնված որոշումները։ Մեծ հետաքրքրություն են առաջացնում աշխատավարձերի հետազոտության մեր նորարար գործիքը և ինքնաճանաչման մեր ծրագրերը, որոնց ընկալումը շուկայում դժվար էր պատկերացնել տասը տարի առաջ։ Իսկ այսօր նրանք բավականին պահանջված են, ինչը նշանակում է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ իրենց հարց են տալիս, թե ինչ են ուզում իրենց կյանքից, աշխատանքից և կարիերայից։
Աճել է նաև այլընտրանքային կրթության պահանջարկը, ինչի մասին վկայում է հետաքրքությունը մեր HR ակադեմիայի նկատմամբ: Ակադեմիան՝ հնգամսյա ծրագիր է, որը տալիս է համապարփակ կրթություն և ավելի արագացված է, քան ավանդական մագիստրատուրան։
Ունենք բազմապիսի ծրագրեր, որոնք նախատեսում ենք այս տարի կյանքի կոչել և որոնց մասին կհայտարարենք շուտով։
 Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն ՄՌ զարգացման ծրագրերն ու նախաձեռնություններն այսօր:
ՄՌ զարգացման հիմնական միտումները հինգն են։ Առաջին հերթին, կշեշտադրեի ՄՌ գործիքների թվայնացումը։
Ինչպես նաև, գաղտնիք չէ, որ արհեստական բանականությունն այսօր գրեթե բոլոր ոլորտներում է, և վերջինիս՝ մեր կյանք մտնելու արդյունքում, բազմաթիվ ՄՌ գործընթացներ և լուծումներ ավելի արագացված են։
Երկրորդը, այսպես կոչված «ներքևից վերև» կառավարման միտումն է։ Մեր օրերում տաղադների ներգրավման միջավայրում ՄՌ կառավարիչը շատ ավելի անհատական մոտեցում է դրսևորում ընկերություն մասնագետներ հավաքագրելիս՝  նրանցից հարցնելով․ «Ի՞նչ եք դուք ուզում, որպեսզի լինեք երջանիկ»։
Երրորդ տենդենցն, այսպես կոչված, «wellness» ծրագրերն են՝ մտավոր, ֆիզիկական, սոցիալական և ֆինանսական առողջությանն ուղղված տարատեսակ միջոցառումները, ուր մարդային ռեսուրսների կառավարումն այսօր սևեռում է իր ուշադրությունը։
Շեշտադրվում է այսօր նաև ներառական կառավարումը։ Գլոբալիզացիայի համատեքստում մենք տեսնում ենք զարգացման շատ ավելի արագացված տեմպեր, սովորական է արդեն միջմշակութային անձնակազմների հեռավար կառավարման հարցը։ Այս պարագայում ավելի մեծ ուշադրության է սկսել արժանանալ անձնակազմի հետ հաղորդակցման ձևաչափերը և մեթոդները։ Ներկայումս ակտիվորեն խրախուսվում են տարբեր կոմունիկացիոն մոտեցումներ՝ անձնակազմի ներգրավման, մոտիվացիայի, համախմբմանն ուղղված միջոցառումներ։ Շեշտադրվում է բոլորի համար հավասար պայմանների ապահովումը՝ անկախ նրանից աշխատակիցներն աշխատում են հեռավար, թե ոչ։
Վերջին տենդենցն այն է, որ ՄՌ կառավարումն այսօր ունի մեծ միտում դեպի մարդը, մարդու զարգացումը, տաղանդի բացահայտումը և բազմապատկումը։  Այս ամենը բերում է հոգեբանական ծառայությունների պահանջարկի մեծացման, ինչպես օրինակ քոուչինգի պարագայում, որն, այդ թվում նաև, օգնում է մարդուն հասկանալ, թե ինչ է նա ուզում իր կյանքից, աշխատանքից, կարիերայից։ Այստեղ մենք գրացում ենք պահանջարկի ակտիվ աճ, ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր միջազգային հաճախորդների շրջանում։
 Արդյոք ի՞նչ ունենք մենք սովորելու, Հայաստանում տեղայնացնելու և կիրառելու ոլորտի զարգացման միջազգային լավագույն փորձից։
Անդրադառնալով փորձի կիրառմանը՝ նշեմ, որ միջազգային շուկայում կան շատ տենդենցներ, իսկ մենք, քանի որ ունենք միջազգային շատ գործընկերներ, այդ տենդենցները մշտապես ուսումնասիրում ենք։ Հատուկ կցանկանայի անդրադառնալ SHRM ինստիտուտին, որի պաշտոնական ներկայացուցիչն ենք տարածաշրջանում։ SHRM-ը ՄՌ կառավարման ոլորտի այն համակարգն է, որը ներկայացնում է նոր գործիքներ, այն աշխարհում ՄՌ կառավարման տենդենցների ջատագովն է։ Իսկ մենք, լինելով SHRM-ի ներկայացուցիչը Հայաստանում, հնարավորություն ենք ունենում առաջինը տեղեկանալու՝ ինչ է տեղի ունենում ՄՌԿ աշխարհում և բերելու և տեղայնացնելու այստեղ լավագույնը։
Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր ՄՌ մասնագետներին ստանալ ոլորտում ամենաբարձր միջազգային վկայականը և դառնալ համաշխարհային ՄՌ ցանցի մի մասը՝ տարբեր կոնֆերանսներին մասնակցելու և անդամակցություն ձեռք  բերելու միջոցով։
Մյուս հետաքրքիր լուծումը, որ մենք գտել ենք և կյանքի ենք կոչել, դա միջազգային Disrupt HR շարժումն է, որը մեր ոլորտում նոր մոտեցումների և մտքի բարձրաձայնման հարթակ է։
Եվ վերջապես, մեր տարեկան ՄՌ համաժողովը, որն, իրականում ազնվորեն պետք է փաստել, ամենասպասված ոլորտային իրադարձությունն է ՄՌ համայնքի համար։ Այստեղ ենք մենք բարձրաձայնում հիմնական միտումները, փորձում բերել և մեր շուկային հասանելի դարձնել աշխարհում առավել արդիական ՄՌ փորձը և գործիքակազմը։
Եվ վերջին հարցը, այսօր ընկերությունների հեղինակության, հասարակության հետ հարաբերությունների, վաճառքի խթանման, աշխատողների ներքին հարաբերությունների կազմակերպման և այլ հարցերում այսպես կոչված նոր մասնագիտությունները՝ HR, PR և մարքեթինգ կարծես, երբեմն, խաչվում են։ Դա դրակա՞ն է, թե՞ հակառակը։  
 
-Իրականում, այսօր արդեն պարզ է, որ բոլոր մասնագիտությունները գնալով ու գնալով ավելի են խաչվում և միջոլորտային գործիքակազմը շատ ավելի արդյունավետ է և հետաքրքիր։ Շատ դրական եմ վերաբերվում այս տենդենցին, ասեմ ավելին՝ ինքս շատ եմ կիրառում տարբեր ոլորտների մոտեցո
ejc.amւմները և մեթոդները՝ հորդորելով իմ անձնակազմին նույնպես այդպես վարվել։ Այսօր ամենաթանկ կապիտալը դա մարդու կողմից կիրառվող հմտություններն են, որոնք որքան բազմաշերտ և բազմաոլորտային լինեն՝ այնքան լավ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: