ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ական թեկնածուն ծեծի է ենթարկել մրցակից ուժի թեկնածուին, լուտանքներ տեղացել և ընտրախախտումների միջոցով ձայների առավել քանակն իր օգտին բաշխել. փորձագետ

Հունիսի 16-ին կայացան Թեհրանի Հայոց թեմի 17-րդ շրջանի Պատգամավորական ժողովի (ՊԺ) ընտրությունները, որին մասնակցում էր երեք ուժ՝ ոչ կուսակցական «Միասնության դաշինք»-ը, «Անկախներ» խումբը և ՀՅԴ-ն ներկայացնող «Կայուն համայնք»-ը։

Ընտրություններն անցել են լարված մթնոլորտում, ՀՅԴ-ին հաջողվել է ստանալ առավելագույն ձայները  ու ունենալ 35 պատգամավոր:

Երկու պատգամավոր ժողովում կունենա «Միասնության դաշինքը», ինչպես նաև ևս 5 անկախ պատգամավոր: Պատգամավորների այս թվակազմին, ըստ ՀՅԴ-ական yerkir.am-ի,  ավելանում է նաև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի նշանակած 7 քահանաների թիվը: 

Civic.am-ը  ընտրությունների առնչությամբ  զրուցել է թեհրանահայ  փորձագետ  Սահակ Շահմուրադյանի հետ։ 

- Խնդրում եմ հայտնել, թե ինչպես անցավ ընտրական գործընթացը, և ինչպես բաշխվեցին քվեները։ 

- Այս շրջանի Պատգամավորական ժողովի ընտրությունները նախորդ շրջաններից տարբերվում էին նրանով, որ թեհրանահայ հասարակական կյանքի ընտրապայքարի դաշտ էին մտել  երեք ուժեր, որոնցից երկուսը՝ «Անկախներ» խումբը և կուսակցականացված,  այս անգամ  «Կայուն համայնք»-ի անվան քողի տակ թաքնված ՀՅԴ-ականները, երկար տարիներ փոխհամաձայնեցված ու կուլիսներում պայմանավորվածությամբ կարողացել են ՊԺ-ի մանդատները բաժանել իրենց պատգամավորների միջև և վերահսկել համայնքային հասարակական և եկեղեցական կյանքը։ Ի տարբերություն այս երկու ուժերի՝ թեհրանահայ հասարակական կյանքում ի հայտ է եկել ոչ կուսակցական և համայնքային մշակութային, հասարակական, կրթական և տնտեսական շահերն ու իրավունքները պաշտպանող և հստակ ու արդիական,  գործադրական ծրագրով հանդես եկած «Միասնության դաշինք»-ը, որը բաղկացած է թեհրանահայ զգալի թվով մտավորականներից, փորձագետներից, համալսարանի դասախոսներից, հայտնի գործարարներից, ուսանողներից, միութենականներից, արվեստագետներից և այլ խավերից, որոնց հուզում և հետաքրքրում են իրանահայ համայնքի հասարակական և մշակութային, ինչու չէ՝ նաև տնտեսական և սոցիալական պայմանների բարելավման հրատապ խնդիրները։ Նշեմ, որ սա  իրանահայ համայնքի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ մի ուժ ուսումնասիրված և կոնկրետ հասարակական, մշակութային, կրթական և տնտեսական բարեփոխումների հստակ ծրագրով է մտել ընտրապայքարի դաշտ, որը, փաստորեն, այնքան էլ ցանկալի չէր պահպանողական ու հետադիմական կուսակցականացված թևի համար։ Ընտրություններն ընթացան քարոզչական դաշտում անհավասար և քվեարկության անարդար պայմաններում։  «Կայուն համայնք»-ը, օգտագործելով իր նյութական և կուսակցական մարդուժի բոլոր և իրենց վերահսկողության տակ գտնվող ազգային եկեղեցական կառույցների հնարավորությունները, ֆինանսական և միությունների ամբողջ կարողությունները և լայն քարոզչամեքենան, միաժամանակ հակադրվելով մրցակից թևին, կեղծ ու անհիմն մեղադրանքների տեղատարափի տակ, նաև ընտրության օրը Թեհրանի հայահոծ Սասուն (Նարմաք) քաղաքամասում խժդժություններ առաջացնելով և «Միասնության դաշինք»-ի թեկնածուին ծեծի ենթարկելով, լուտանքների, փողոցային անվայել գոռում-գոչյունների մթնոլորտ ստեղծելով  նաև (ըստ ընտրատեղամասերից ստացված զեկույցների), ընտրախախտումների պայմաններոմ կարողացել է ընտրացուցակների մեծամասնությունը առայժմ իր օգտին բաշխել։ 

- Դաշնակցական մամուլը՝ yerkir.am-ը,  (https://yerkir.am/hy/article/2023/06/17/14089) գրել է, թե՝ ««Միասնության դաշինքը» կրել է ամոթալի պարտություն»: «Երկու-երեք տարվա պառակտիչ աշխատանքի արդյունքում նրանց հաջողվել է միայն երկու տեղ զբաղեցնել Պատգամավորական ժողովում»։ Նաև, թե՝ «Միասնության դաշինքը» հանդես է եկել հներ-նորեր, ապագա կա և այլ տիպիկ նիկոլական թեզերով»։  Ի՞նչ կասեք այս մասին։ Ի՞նչ «պառակտիչ գործունեության» մասին է խոսքը։ ՀՅԴ-ն, ստացվում է, հեղինակություն վայելող կուսակցություն է համայնքում, հետևապես ստացել է առավել թվով ձայներ։ 

- Ցավում եմ, որ ՀՅԴ-ի պաշտոնաթերթը համարվող և մեծ հավակնություններ ունեցող «Երկիր»-ը, թիկունք դարձնելով ՀՅԴ-ական մամուլի վաղեմի հեղինակությանը Սփյուռքում, իրեն թույլ է տալիս ապատեղեկատվություն տարածել իր էջերում և կեղծ, անհիմն, սուտ, ապաշնորհ բամբասանք և ավելին՝ նենգամիտ հերյուրանքներ հրապարակել ՀՅԴ-ի վաստակը և պատիվը ապահովող իր պաշտոնաթերթում։ Սա ՀՅԴ-ի դիրքին և դերին վայել մոտեցում չէ, որ տեղի տալով իր տեղային մանր ու անկարևոր, հասարակ գործիչների ապատեղեկատվությանն ու կեղծ մեղադրանքներին՝ նման սուտ հրապարակումներ կամ, ավելի ճիշտ, ցեխարձակումներ անի իրանահայ համայնքի էլիտան ներկայացնող և հայ համայնքի շահերը պաշտպանող մի հասարակական ուժի նկատմամբ, որի ծրագիրը և նպատակները չեն համընկնում նշված հետադեմ կուսակցության արդեն պիտանելիության ժամկետն անցած և ժամանակավրեպ երազանքներին։ Ինչ վերաբերում է համայնքում հեղինակություն վայելող, այսպես ասած, կուսակցության հավաքած քվեներին, ապա պետք է ասել՝ այս շրջանում համայնքի ժողովրդի մասնակցությունը, ի համեմատ նախորդ շրջանների, շատ քիչ էր, և քվեարկությանը մասնակցած ժողովուրդը կամովին  չէ, որ համակրում և կամ  հետևում է համայնքում միակողմանիորեն իշխող և իր կեղծ կամքը հասարակությանը պարտադրող կուսակցապետերին։ Հստակ նշեմ, որ ՀՅԴ-ականները չեն ստացել առավել թվով ձայներ և փորձում են կեղծ տեղեկատվությամբ ու թույլ տված ընտրակեղծիքների արդյունքում այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր հաղթողն իրենք են։ Նշեմ, որ «Միասնության դաշինք»-ից ընտրվել են  դոկտոր  Ռուբիկ Սարդարյանը և տիկին Վերժիկ Թահմասյանը։ Ի դեպ, պարոն Սարդարյանի նկատմամբ բռնություն է կիրառել  «Կայուն համայնք»-ը ներկայացնող  Արին Միրզայանը, որը, ցավոք, պատգամավոր է ընտրվել։ 

- Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին անդրադարձավ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին և նշեց, թե ««Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ. այն կապված է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու երկրների, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման է»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ունի Թուրքիայի նախագահը, և ինչպե՞ս է նրա այդ հայտարարությանն արձագանքել Իրանի բարձր ղեկավարությունը։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՀՀ-Ադրբեջան սահմանին նկատելի է լարվածության աճ։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարձագանքի Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ուժով վերցնել «Զանգեզուրի միջանցքը»։  

- Էրդողանի վերջին հայտարարությունը նրա հեթական ապատեղեկավության և քաղաքական ստահոդ պահվածքի հերթական դրսևորումն է իր խամաճիկ ռեժիմի գողապետ Ալիևի և Ռուսաստանի աչքին հաճոյանալու նպատակով։ Ճանաչելով Էրդողանի պատեհապաշտ և անհավասարակշիռ քաղաքական ժեստերը, այն էլ՝ Ադրբեջանի փաշայի ներկայությամբ, Իրանի բարձրագույն իշխանություններն այս անգամ այնքան էլ լուրջ չեն ընդունել Էրդողանի անհիմն հայտարարությունը և փորձել են, ավելի զուսպ մոտեցում ընդունելով, չընկնել նրա լարած թակարդի մեջ։ Արդեն Իրանի բարձրագույն իշխանությունների համար Իսրայելի պատվերով Էրդողանի և Ալիևի շուրթերից հնչող հակաիրանական անհիմն հայտարարություները սովորական պրակտիկա են դարձել, և նրանց պատասխանում են իրանական քաղաքական փորձագիտական շրջանակները, դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳ նախարարության խոսնակը և իրանական ԶԼՄ-ները։ Թուրքական հարցերով փորձագետ, դոկտոր Ռեզա Աբեդի Գոնաբադը իրանական «Ղոդս» օրաթերթին տված հարցազրույցում, խոսելով «Զանգեզուրի» կեղծ միջանցքի Էրդողանի պնդումների մասին, ասել է. «Թուրքիան ցանկանում է ցամաքով Ադրբեջանի տարածքով և Կասպից ծովով միանալ Կենտրոնական Ասիային և Չինաստանին։ Իրանը «Զանգեզուր»-ի միջանցքի հարցով միշտ ընդգծել է Հայաստանի ինքնիշխանության իրավունքի անձեռնմխելիության հանգամանքը՝ կտրականապես դեմ լինելով  տարածաշրջանի երկրների միջև լարվածության ու հակամարտության սրման քայլերին: Սակայն Թուրքիան փորձում է ապօրինի ցամաքային կապ ստեղծել Ադրբեջանի հետ և ուզում է ճնշում բանեցնելով Իրանի վրա՝  զրկել այդ երկրին դեպի Հյուսիս տարանցիկ ճանապարհների հասանելիության հնարավորությունից: 

- ՀՀ իշխանությունները քանիցս հայտարարել են, որ Թավրիզում պետք է բացվի ՀՀ հյուպատոսություն։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, տեղյա՞կ եք։ 

- Այս ուղղությամբ արդեն երկար ժամանակ է, որ աշխատանք է տարվում, և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, կարծում եմ՝  շուտով Թավրիզում կբացվի ՀՀ հյուպատոսությունը, և առավել կամրապնդվեն և կահամակարգվեն Իրան-Հայաստան սահմանային առևտրատնտեսական, ապրանքափոխադրման, տրանսպորտային, մաքսային և զբոսաշրջային և այլ ոլորտների համագործակցությունները։

Հեղինե Մանուկյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: