ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր հայրենակցի ստեղծած սարքը իրական հեղաշրջում առաջացրեց համաշխարհային բժշկության մեջ

1977 թվականից սկսած պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի սկաները (PET) հնարավորություն ստեղծեց գնահատել ուղեղի տարբեր մասերի ակտիվությունը տարբեր մտավոր պրոցեսների ժամանակ, վաղ փուլերում հայտնաբերել քաղցկեղը, ինչպես նաև բացահայտել սրտի հիվանդությունները: Իսկ գիտե՞ք, որ այս սարքի գյուտի հեղինակներից մեկը մեր հայրենակիցն է՝ Միքայել Տեր-Պողոսյանը։

Բժշկության ոլորտում կատարված ամենանշանակալի, շրջադարձային հայտնագործություններից մեկը, այսպես կոչված, PET խցիկի է։ Իսկ գիտե՞ք, որ այդ գյուտի հեղինակներից մեկը մեր հայրենակիցն է՝ Միքայել Տեր-Պողոսյանը։
 
 
1977 թվականից սկսած պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի սկաները հնարավորություն ստեղծեց գնահատել ուղեղի տարբեր մասերի ակտիվությունը տարբեր մտավոր պրոցեսների ժամանակ, վաղ փուլերում հայտնաբերել քաղցկեղը, ինչպես նաև բացահայտել սրտի հիվանդությունները:
 
Մայքլ Տեր-Պողոսյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 21-ին Բեռլինում: Նա եղել է Տեր-Պողոսյան ընտանիքի միակ զավակը, որը Գերմանիայում էր հաստատվել Հայոց ցեղասպանության տարիներին: Կարճ ժամանակ անց Գերմանիայում հասունացող նացիստական տրամադրությունները, սակայն, պատճառ հանդիսացան, որ ընտանիքն արագ տեղափոխվի Ֆրանսիա:
 
Մայքլի մոտ սերը գիտության նկատմամբ, հատկապես` ֆիզիկայի և քիմիայի, ի հայտ եկավ դեռևս դպրոցական տարիներից: 1943 թվականին նա գիտական աստիճան ստացավ Փարիզի համալսարանում, այնուհետև 1946 թվականին` Ռադիումի ինստիտուտում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երիտասարդ Մայքլը Ֆրանսիայի Դիմադրության շարժման կազմում պայքարի մեջ մտավ նացիստների դեմ:  Հայրը, անհանգստանալով որդու ապագա ճակատագրով, 1946 թվականին որոշում կայացրեց տեղափոխվել Միացյալ Նահանգներ:  Այստեղ Մայքլն ընդունվեց Վաշինգտոնի Սբ. Լուիսի անվան համալսարան, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր հայտնի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Արթուր Հոլլի Քոմփթոնը:
 
Ուսումնառությանը զուգահեռ՝ Մայքլն սկսեց աշխատել ֆիզիկայի ֆակուլտետում, որպես գիտաշխատող: 1948-ին նա ստացավ մագիստրոսի կոչում, իսկ 1950-ին՝ ատոմային ֆիզիկայի դոկտորի աստիճան: Նույն թվականին Մայքլն աշխատանքի է անցնում Մալինքրոդի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Այնտեղ աշխատելու տարիներին նա հայտնաբերում է կարճատև ռադիոակտիվ իզոտոպների ներուժը և դրա շնորհիվ առաջիններից մեկն էր, որին հաջողվեց  հայտնաբերել ուղեղի ուռուցքները և չափել արյան հոսքը:
 
 
1961-ին Տեր-Պողոսյանին շնորհվում է ճառագայթային հետազոտությունների պրոֆեսորի կոչում: 1973 թվականին նա դառնում է Մալինքրոդի համալսարանի ռադիոակտիվ հետազոտության ամբիոնի վարիչ: Ղեկավար ու դասախոս լինելուց առաջ նա գիտնական էր, որին պետք է բախտ վիճակվեր դառնալ աշխարհը փոխողներից մեկը։
 
1970-ականներին Տեր-Պողոսյանը ղեկավարում էր բժիշկների, կենսաբանների և ֆիզիկոսների մի խումբ, որոնք ստեղծեցին համակարգչային տոմոգրաֆիայի սարքը, որն առանձնանում էր նրանով, որ, ի տարբերություն նմանատիպ սարքերի, որոնք ցույց էին տալիս միայն մարմնի հյուսվածքների քարտեզը, պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիան ցույց էր տալիս նաև շարժն այդ հյուսվածքներում: Պատահական չէ, որ մեր հայրենակցին հաճախ անվանում են Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայր: 
 
 
Ավելի քան չորս տասնամյակ Տեր-Պետրոսյանը մեծ հաջողությունների հասավ միջուկային գիտության ասպարեզում, ինչի համար պարգևատրվեց Ֆրանսիայի «Ոսկե շքանշանով», կանադական «Gairdner»  մրցանակով, ԱՄՆ Սենտ Լուիսի Գիտությունների ակադեմիայի ցմահ պարգևով և Ջորջ Չարլզ դե Հևեսի միջուկային բժշկության ընկերության «Միջուկային բժշկության հիմնադիր» մրցանակով, «Paul C. Aebersold»-ի պարգևով: Եղել է բազմաթիվ մասնագիտական միությունների անդամ ու նաև հիմնադիր, ավելի քան 250 գիտական աշխատանքների, գիտահետազոտական գրքերի ու հոդվածների հեղինակ է։
 
Ի դեպ, Միքայել Տեր-Պողոսյանը միակ հայը չէ, որը հեղափոխական դեր է ունեցել բժշկության ոլորտում։ Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր կողմերում հայտնված մեր հայրենակիցները ծանրակշիռ հետք են թողել այս բնագավառում։ Օրինակ՝ Ռայմոնդ Վահան Դամադյանը մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆի (MRI), այսպես կոչված ՄՌՏ-ի ստեղծողն է, Վարազդատ Ղազանչյանը համարվում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը, Ջոն Նաջարյանը՝ օրգանների ժամանակակից փոխպատվաստման հայրը, Հրայր Շահինյանն էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված մի շարք սարքավորումների հեղինակ է, իսկ Ասատուր Սարաֆյանը (Օսկար Բենքեր) օդամուղ անասեղ ներարկիչի ստեղծողն է։ Սա իսկական հայտնագործություն էր հատկապես զանգվածային պատվաստումներ կատարելու համար։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: