Հաղորդագրություն

Սիրելի և հարգելի Թեհրանահայ համայնք, թվականիս հունիսի 16-ին Թեհրանի Հայոց Թեմի 17-րդ շրջանի Պատգամավորական Ժողովի ընտրություններն արդեն իսկ կայացած իրողություն են:
Չնայած երկար տարիների
ձգձգումներին և ընտրապայքարի դաշտ նետված որոշ ավանդական ուժերի կողմից մրցակից ուժերի
դեմ հնչեցրած հերյուրանքներին ու անհիմն մեղադրանքներին, ինչու չե նաև քվեարկության
անարդար կայացմանը, այս ընտրությունները
դարձան Թեհրանի հայ համայնքի հասարակական և մշակութային կյանքի բարելավման
դաշտում հայտնված նոր ուժերի հաղթանակը՝ իրավական և համակարգված համայնքի ստեղծման ուղղությամբ և մեր համայնքի իղձերի և արդար նպատակների իրականացման ճանապարհին։
Այսու «Միասնության Դաշինք»-ն իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Թեհրանի հայ համայնքի բոլոր քաղաքացիներին` ԹՀԹ
17-րդ շրջանի ՊԺ-ի ընտրություններին մասնակցելու համար, նրանց,
ովքեր իրենց ձայնը տվել են «Միասնության Դաշինք»-ի համատեղ ցուցակին
բարձր վստահություն հայտնելով մեր դաշինքի բոլոր թեկնածուներին և
ծրագրին, և այն միություններին
և համայնքային կառույցներին, ազգային գործիչներին և հասարակության, ովքեր պաշտպանել են «Միասնության Դաշինք»-ի թեկնածուներին:
Անկախ այն հանգամանքից, որ ինչ անհավասար
և միակողմանի պայմաններում կայացավ այս ընտրությունները ու անցած շրջանների ընտրությունների
տոկոսային համեմատությամբ ավելի քիչ ժողովուրդ էր մասնակցել քվերկությանը, որը հետագա քննարկման առարկա է, այնուամենայնիվ տեղի ունեցան ԹՀԹ 17-րդ շրջանի Պատգամավորական ժողովի
ընտրությունները։
Չնայած վերը նշված բոլոր խնդիրների առկայությանը, հանուն մեր համայնքի միասնության, բարօրության, փոխվստահության
մթնոլորտի ստեղծման և հզոր համայնք կերտելու բարձր նպատակի՝ «Միասնության Դաշինք»-ը պատրաստ է իր
համագործակցության ձեռքը մեկնել ԹՀԹ 17-րդ
շրջանի Պատգամավորական ժողովին։
Որպես Թեհրանի հայ համայնքի
հասարակական կյանքում հայտնված արդիական ծրագրերով նոր ուժ, «Միասնության Դաշինք»-ի համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող նպատակ, քան մեր համայնքի ժողովրդի վստահությունը և պատասխանատվությունն իրանահայության, մեր երկիր՝ Իրանի ապագայի հանդեպ և մեր համայնքի կենսամակարդակի, մշակութային, կրթական և հասարակական գիտակցության շարունակական զարգացումը և բարձրացումը և Իրան-Հայաստան-Սփյուռք համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ:
«Միասնության Դաշինք»-ը պատրաստակամ և վճռական է իրանահայ համայնքի ապագայի կերտման գործում:
Դրեք բարձր նպատակներ և կանգ մի առեք մինչև
չհասնեք դրանց․․․
«Միասնության Դաշինք»
Իրան-Թեհրան
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: