ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան. Հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր մոտեցումներից է

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության արտաքին քաղաքականության կարևոր մոտեցումներից է։

Տարածաշրջանում հարևան և բարեկամ երկրների հետ հարաբերությունների զարգացումը հայտարարվել է Իրանի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն։
Իր աշխարհագրական դիրքի բերումով Իրանն ունի 15 հարևան երկիր, ուստի հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջության բոլոր կարողությունների ակտիվացումը կհանգեցնի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, ինչը տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության օգտին կլինի:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին, հինգշաբթի օրը նշելով, որ Հայաստանի հետ Իրանի առևտրային փոխանակումների ծավալը հասել է ավելի քան 700 մլն դոլարի,  հավելել է.-«Իրանի կառավարությունը  նպատակ է դրել ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ, և առևտրաշրջանառության ծավալը հասցնել երեք միլիարդ դոլարի»:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը,որը Իրանի դարպասն է դեպի 200 միլիոնանոց շուկա, Սոբհանին ասել է,-«Իրանցի արտադրողներն ունեն այս շուկայում ներկա գտնվելու հնարավորություն և կարողություն»։
«Արտաքին առևտրի բարգավաճումը կնպաստի երկրում զբաղվածության և արտադրության  բարգավաճմանը, և մասնավոր հատվածի ակտիվիստները կազմակերպելով արտադրված ապրանքների ցուցահանդես կարող են դեր ունենալ այս առևտրում»,հստակեցրել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանը։
Հայաստանում Իրանի նոր դեսպանը հինգշաբթի օրը ժամանել է Թեհրանի արևմուտքում գտնվող Զանջան նահանգ, մասնակցելու տնտեսական և արտահանման ոլորտի ակտիվիստների հանդիպմանը, և այցելելու մի քանի արտադրամասեր։
Իրանն ու Հայաստանը խոր կապեր  ունեն երկու երկրների վաղեմի հարաբերությունների շնորհիվ։
Չնայած տարածաշրջանային լարվածության պատճառով առաջացած որոշ խնդիրների առկայությանը, այս դրական անցյալն արդյունավետ է եղել երկու երկրների հարաբերությունների տարբեր ասպեկտներում, այդ իսկ պատճառով Հայաստանը հարևան երկրների շարքում լավ դիրք է զբաղեցնում Իրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերություններում։
parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: