ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր ինքնաքննադատության ամենավճռական ակտը եղել է 2021 թվականի արտահերթ խորհդարանական ընտրությունները․ Հայկ Կոնջորյան

Այսօր ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա նշեց, որ ինքը կպատասխանի որոշ մեկնաբանություններրի և քաղաքական նկատառումներ կանի։ Եվ սկսեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկումներից․

«Պարոն Օհանյան, խորհրդարանական ընդդիմությունը, ընտրություններից հետո, այս գումարման խորհրդարանի ձևավորումից հետո, իր համար որդեգրել է հետևյալ բանաձևը՝ ցանկացած բնագավառում, ինչ էլ որ լինի, լինի դա բյուջե, բյուջեի կատարողական, կառավարության ծրագիր, ցանկացած բան որ լինի, բանաձևը հետևյալն է՝ պիտի ձևավորել այնպիսի նարատիվ, որ ինչ վատ բան այս երկրում տեղի է ունենում, դրա մեղավորներն իշխանություններն են, ինչ լավ բան այս երկրում տեղի է ունենում, իշխանությունները դրա հետ ոչ մի կապ չունեն»,-ասաց Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ արհեստականորեն փաստերը կոնկրետ բանաձևի մեջ տեղավորելով, իրականությունը խեղաթյուրելու քաղաքականություն է մշակում և իրագործում ընդդիմությունը։ Պատգամավորը նշեց, որ նույնիսկ դրա գիտական բացատրությունը կա, որը կոչվում է «պրոկրուստյան մահիճ»։ Անվան ծագումը հետևյալն է՝  հին հունական դիցաբանության մեջ մի հերոս կար՝ Պրոկրուստեսը, որն ավազակ էր, բայց ուներ մի իջևանատուն և երբ որ հյուրերը գալիս էին այդ իջևանատուն, նա մահճի վրա, որպեսզի կատարյալ տեղավորեր իր հյուրերին, բոյովների ոտքերը կտրում էր, կոլոտների ոտքերը ձգում էր, որպեսզի իր պատկերացրած կատարելությունը ստանար։

«Եվ հիմա, դա գիտության մեջ կոչվում է «պրոկրուստյան մահիճ»։ Երբ որ դու փաստը այնպես ես ձգում, պոկում, երկարացնում, քերում կարճացնում, որ հարմարեցնես քո պատկերացումներին, քո կանխավարկածին։ Եվ այն ինչը որ դուք անում եք՝ դասական «պրոկրուստյան մահիճ» է»,-ասաց Հայկ Կոնջորյանը։

Այնուհետև նա ասաց, որ ընդդիմությունն ասում է, թե, որպես իշխանություն իրենք ինքննադատություն չունեն, սակայն Հայկ Կոնջորյանը նշեց, որ իրենց ինքնաքննադատության ամենավճռական ակտը եղել է 2021 թվականի արտահերթ խորհդարանական ընտրությունները։
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: