ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը քայլ առ քայլ փակուղի տարած տարատեսակ պաթոսը

ՀՅԴ Գերագույն ժողովը արել է հայտարարություն, որում հնչեցնում է «համահայկական զորաշարժի կոչ»՝ Հայաստանի ու Արցախի ապագայի համար: Եթե փորձենք հաշվել, թե այդ կոչը որերորդն է ոչ միայն ՀՅԴ հայաստանյան գործունեության, այլ նաև ընդհանրապես Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի անցնող երեք տասնամյակի ընթացքում՝ այլ տարբեր ուժերի, տարբեր միավորումների և շարժումների կատարմամբ, ապա թերևս կկորցնենք թիվը:

Եվ այդ անթիվ ու անհամար «համահայկական զորաշարժերի» կամ «միասնությունների» մասին կոչերն են նաև, որ Հայաստանի պետական ընթացքը վերածել են մի մեծ բաժակաճառի, գործնական մակարդակում դրանում հանգելով լոկ մի երևույթի կայացածության՝ համակարգային կոռուպցիա, որն ախտահարել է պետական կենսագործունեության և հանրային համակեցության գրեթե բոլոր ոլորտները, հանգեցրել հետագա այն բոլոր հետևանքներին, որի համար այսօր բոլորը մեղադրում են միմյանց՝ նախկին ընդդիմություն-ներկայիս իշխանությունը նախկին իշխանություն-ներկայիս ընդդիմությանը, և հակառակը:
Համատարած  այդ մեղադրանքների իրավիճակին Հայաստանն ու Արցախը հասել են այն պատճառով, որ պետական ու հանրային կյանքը անցնող մոտ երեք տասնամյակում քայլ առ քայլ տեղափոխվել է ոչ թե ինստիտուցիոնալ կայացածության, մասնագիտական խորքի վրա կառուցվող հարաբերությունների, այլ սեղանապետության դաշտ, որտեղ գնահատվել է նա, ով առավել աչքի է ընկել պաթետիկ հայրենասիրության դրսևորումներով: Որքան պաթետիկ են քաղաքական կոչերը, այնքան սուղ են քաղաքական գործերը: Հայաստանն ու Արցախը ապրելով քաղաքական պաթետիկ խոսքերի շռնդալից և հորդառատ հոսքի պայմաններում, ըստ էության քայլ առ քայլ հեռացել են քաղաքական գործի հեռանկարից:
Դա պետք է կանգներ գոնե 2018-ից հետո, սակայն մեծ հաշվով փոխվել են խոսքերի համատեքստերը, սակայն հասարակական-քաղաքական կյանքի հիմքը շարունակել է մնալ նույնը, պարզապես ռազմա-հայրենասիրական պաթոսին կամ փոխարինել, կամ ավելացել է հեղափոխական պաթոսը: Այսօր դրանք հայտնվել են հակադիր դիրքերում, ու շարունակում են ըստ էության խժռել քաղաքական գործնականության ապագան, որովհետև այդ խոսքի մեջ շարունակում է խեղդվել քաղաքական որևէ ռացիոնալ մտքի հեռանկարը: «Համահայկական զորաշարժը» չի կարող լինել ռացիոնալ երևույթ, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով:
Համահայկական ներուժը կարող է լինել հայկական պետականության ռացիոնալ ռեսուրս, բայց հենց այդ ռացիոնալությունը պահանջում է այդ ռեսուրսի հանդեպ զուսպ և առարկայական, ավելորդ պաթոսից զերծ հասցեականությամբ աշխատանք, թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս ապրող հայության հետ:
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: