Իրանը փորձարկել է մինչև 7 կգ քաշով զինամթերք տեղափոխող անօդաչու թռչող սարք
Multicopter-ը նախագծվել, մշակվել և արտադրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ինքնաբավ ջիհադ կազմակերպության փորձագետների կողմից, հայտնում է Tasnim գործակալությունը:
Այս թեթև ռոտորանավն ունի 7 կիլոգրամանոց ռումբ կրելու և 500 մետր բարձրությունից թիրախ նետելու հնարավորություն։
Ավելին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր անօդաչու սարքը կարող է միաժամանակ կրել և արձակել 10 փոքր հրթիռ՝ թիրախավորելով տարբեր թիրախներ։
ԱԹՍ-ն հագեցած է ավելի քան երկու շարժիչներով՝ ուղղահայաց վերելքի համար: Նման անօդաչուները հարմար տարբերակներ են հատուկ գործողությունների ստորաբաժանումների համար՝ ցանկացած տեղանքում գործելու ունակության և օգտագործման հեշտության պատճառով:
Ինչպես նշում է կայքը, նման սարքի մշակումը պայմանավորված է նրանով, որ Իրանի սահմաններին մոտ գործող ահաբեկչական խմբավորումները, որպես կանոն, տեղակայված են դժվարամատչելի վայրերում, ուստի հարձակման համար անհրաժեշտ են անօդաչու սարքեր։
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։