Ամերիկյան բասկետբոլի ուսանողական լիգայի հայտնություն ճանաչված բասկետբոլիստը հանդես կգա Հայաստանի հավաքականում
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Բասկետբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Քոնոր Էսսեջյանը NCAA ուսանողական լիգայի 22/23 մրցաշրջանի հայտնությունն է: «Wisconsin Badgers»-ի առաջին կուրսեցին հիանալի մրցաշրջան անցկացրեց աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում: Մրցաշրջանի վերջում Էսսեջյանը դասվել է NCAA նորեկների լավագույն հնգյակում:
Հայ երիտասարդը նաև առաջին կուրսեցիների ակումբային ռեկորդ է սահմանել երեք միավորանոց նետումներով՝ մեկ մրցաշրջանի ընթացքում 69 հատ: Քոնոր Էսսեջյանը առաջիկա օրերին կմիանա Հայաստանի հավաքականին և կմասնակցի հունիսի 16-ին և 17-ին Լոս Անջելեսում կայանալիք Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականների ընկերական հանդիպումներին:
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: