ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իշխանությանը պոպուլիզմի մեջ մեղադրող Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը պոպուլիստական ակցիա է իրականացնում՝ ստորագրահավաք, որի կոնկրետ հասցեատերը հայտնի չէ

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն որոշել է պարապ չնստել և ամառային երկար ու տաք օրերն օգտագործել արցախյան թեմատիկայով պրոցես գեներացնելու համար։

ՀՀԿ ֆեյսբուքյան էջն ազդարարում է՝  արդեն երրորդ օրն է՝ մայրաքաղաքի վարչական շրջանների տարբեր  հասցեներում ստորագրահավաք է իրականացվում՝  «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրերով։ 

Հիշեցնենք, որ  «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքի մեկնարկը տրվել է Արցախում, նախաձեռնողը  նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հովանու ներքո գործող երիտասարդական շարժումն է, և ձայնակցելով այդ շարժմանը, ՀՀ-ում նույնանուն ակցիան մի շրջան իրականացնում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Այժմ, կարծեք, այս՝ մեր դիտարկմամբ պոպուլիստական նախաձեռնության առաջնորդությունը ստանձնել է ՀՀԿ-ի երիտթևը, մի կուսակցության, որի ղեկավարը, նկատենք,  գործող իշխանությանը մեկ անգամ չէ, որ մեղադրել է պոպուլիզմի մեջ։ 

Ուշագրավ է, որ սույն ստորագրահավաքի ազդագրին կից  ՀՀԿ ֆեյսբուքյան էջում զետեղված են  Սերժ Սարգսյանի դատավարությունների օրերին դատարանի բակում կազմակերպված մինի «աջակցության ակցիաների» ժամանակ օգտագործված  «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Սերժ Սարգսյան» ցուցապաստառների լուսանկարը։ Այս քարոզչական հնարքի նպատակը, հավանաբար, այն է, որ  «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը, «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» կոչ-փափագներն այլևս նույնականացվեն  մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի հետ։    

Թե ո՞րն է նման ստորագրահավաքի ՕԳԳ-ն, ի՞նչ նպատակի պետք է ծառայեցվեն  ՀՀ քաղաքացիների ստորագրությունները, ո՞ր ատյանին են (ներպետակա՞ն, թե՞ միջազգային) դրանք հասցեագրվելու և ամենակարևորը՝ որևէ ազդեցություն ունենալո՞ւ են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման  բանակցային գործընթացի վրա՝ առայժմ հայտնի չէ։  Այս մասով որևէ բան հայտնելուց առայժմ ձեռնպահ են մնում  ՀՀԿ-ում։ ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը  Civic.am-ի հետ զրույցում ուղղում մտցրեց՝ «ստորագրահավաքը մեկ ամսից ավելի է, ինչ իրականացվում է (այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀԿ ԵԿ-ն  իր ՖԲ էջում նշում, որ ստորագրահավաքի երրրորդ օրն է), ակցիային  միացել են մեր մարզային կառույցները, տարբեր քաղաքներում ունենք ներգրավվածություն։  Նաև Երևանի տարբեր հատվածներում դրված են ստորագրահավաքի կենտրոններ։ Ստորագրահավաքի միտքը կայանում է նրանում, որ մենք դրանով ցույց ենք տալիս աշխարհին, որ հայ ժողովուրդը, հայ ազգը համաձայն չէ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, և այսօրվա ՀՀ-ի կառավարիչները չեն ներկայացնում հայ ժողովրդի կարծիքը  և չեն կարող խոսել հայ ազգի անունից։ Մնացած քաղաքական գործընթացների մասին ավելի ուշ կտեղեկացնենք»։ 

Մեր ճշտմանը՝ սա նույն՝ Թագուհի Թովմասյանի կողմից իրականացվող ստորագրահավաքի շարունակությո՞ւնն է,  թե՞ նա դադարել է իրականացնել ակցիան և ՀՀԿ-ն որոշել է շարունակել՝ Դանիելյանը պատասխանեց․ «Սա միասնական ակցիա է, թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում, թե՛ սփյուռքում իրականացվում է ստորագրահավաք։  Ընդհանուր առմամբ՝ սա ոչ թե կուսակցական ակցիա է, այլ ազգային նպատակների համար է առաջնահերթ, և կան մարդիկ, որոնք ևս իրականացնում են ստորագրահավաք, բայց չեն ներկայացնում որևէ կուսակցություն կամ քաղաքական շրջանակներ։

Մարդիկ կան, որ ուղղակի իրենց ցանկությունն են հայտնում մասնակցություն ունենալ նաև ՌԴ-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում»։ 

ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 10 տարի ՀՀ-ն ներկայացրել է բանակցային գործընթացում և, կարծեք, չենք հիշում, որ ՀՀԿ-ն երբևէ, անգամ՝ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո,  նման ուղերձով  ակցիա  իրականացներ։ Մեր դիտարկմանը՝  ՀՀԿ-ական գործիչն արձագանքեց․ «Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացի կարևորագույն «կարմիր գիծը» եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, և Սերժ Սարգսյանը աշխարհի բոլոր բարձր ամբիոններից հայտարարել է, որ Արցախը երբեք չի լինելու և չի եղել  Ադրբեջանի կազմում,  խնդիրը չունի ռազմական լուծում։ Այսինքն՝ մենք բոլոր ժամանակահատվածները օգտագործել ենք այն բանի համար, որ խոսենք այն բանի մասին, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի լինելու։  Այսինքն՝ մենք այդ ժամանակ ստորագրահավաք չենք իրականացրել այն պարզ պատճառով, որ երկրի նախագահը, երկիրը ներկայացնող մարդը բոլոր ամբիոններից խոսել է այն մասին, որ Արցախը հայկական է և չի կարող լինել էթնիկ զտումներ կամ՝ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս»։ Նկատեցինք՝ առաջին անգամ Սերժ Սարգսյանը «Լեռնային Ղարաբաղը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը «բարձր ամբիոնից» հայտարարեց 2019-ի նոյեմբերին, Զագրեբում, ԵԺԿ համաժողովի ժամանակ։ Այսինքն, այն ժամանակ, երբ արդեն ՀՀ նախագահը չէր։ Նա  բանակցային գործընթացի որևէ փուլում ի պաշտոնե նման՝ ոչ դիվանագիտական բառապաշարով հայտարարություն արդյոք իրեն թույլ կտա՞ր։ «Նայեք՝ մենք ժամանակին ունեցել ենք պաշտոնական գիծ, որի շրջանակներում երկիրը  ներկայացնող ղեկավարը խոսել է հայանպաստ պայմանների, զարգացումների վերաբերյալ։ Եվ ստորագրահավաք իրականացնելը միտք չի ունեցել, որովհետև երկիրը ներկայացնողը խոսել է ի շահ ՀՀ-ի։ Այսօր մենք չունենք այդ պատկերը։ ՀՀ ներկայացուցիչն այսօր խոսում է հակապետական լուծումների մասին։ Մենք էլ, որպես ժողովուրդ, քաղաքական, ազգային ուժեր, պետք է միջոցներ ձեռք առնենք  և աշխարհին ներկայացնենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները չեն համապատասխանում հայ ժողովրդի մոտեցումների հետ։ Բոլոր գերտերություններին, ամբողջ աշխարհին, որ կարող է իրենց մոտ թյուրըմբռնում լինել, որ Փաշինյանը ներկայացնում է ՀՀ քաղաքացու շահը, ուզում ենք հասկացնել՝  հարյուր հազարավոր մարդիկ ստորագրում են, և չեն փորձելու, չեն ուզում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,- պարզաբանեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը։ 

Հ․Գ․  Մեր զրույցից քիչ անց վերջինս  կապվեց մեզ հետ և որպես ապացույց՝ տարեթվերով, օրերով նշեց, թե երբ է Սերժ Սարգսյանը հայտարարել, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ «2011 հունվարի 17-ին  Կիպրոսի ներկայացուցիչների պալատում իր ելույթում նշել է, որ Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը չունի Արցախի նկատմամբ հավակնությունների ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական հիմքեր»։  Նույն տարեթվի ապրիլի 5-ին, Սերբիայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է․ «Արցախի ժողովուրդը, որը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից չի կարող Ադրբեջանի կազմում ապագա ունենալ»։ Նույն բովանդակությամբ ելույթներ նախագահը ունեցել է 2013-ի հունվարին ՊՆ ընդլայնված նիստում, նույն բովանդակությամբ նախագահը ելույթ է ունեցել 2015-ի հոկտեմբերի 1-ին, Քարնեգի հիմնադրամում իր ելույթի ժամանակ, 2016 թվականի մարտի 30-ին Հարվարդի  Քենեդու անվան կառավարման դպրոցում, նույն բովանդակությամբ ելույթներ Սերժ Սարգսյանը ունեցել է 2019-ին, Զագրեբում, ԵԺԿ համաժողովին, 2020 թվականին, դատարանի բակում՝ դատական նիստից առաջ, 2021-ին, 2022-ին․․․․   Շատ կարևոր եմ համարում, որ նշենք, որ ի գիտություն լինի մեր հասարակությանը, որ նաև հնարավորություն ունենա կարդալ, մամուլի բոլոր հաղորդագրությունները պահպանված են, կարող են մեր քաղաքացիները մտնել և տեսնել՝ երրորդ նախագահը քանի անգամ է նշել, բարձրաձայնել այդ մասին»։ 

Հակադարձելով  ՀՀԿ երիտկառույցի ղեկավարին՝ նշեցինք, որ դիվանագիտական բառապաշարի տեսանկյունից ահռելի տարբերություն կա «Արցախը ապագա չունի Ադրբեջանի կազմում»  և «Արցախը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունների միջև։ Եվ դրանք ասել է առաջին դեպքում ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը, երկրորդ դեպքում՝ ՀՀ պաշտոնաթող, երկիրը բանակցություններում այլևս չներկայացնող Սերժ Սարգսյանը։ Եկել է քարոզչական պրիմիտիվ  հնարքներով, մանիպուլյացիաներով հանրությանը կերակրելուն վերջ տալու ժամանակը։    


Իսկ թե մասնավորապես ինչ է հայտարարել Սերժ Սարգսյանը Քարնեգի հիմնադրամում ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչների առջև ունեցած  ելույթում , Քենեդու անվան  դպրոցի իր դասախոսություններում՝ կանդրադառնանք առաջիկայում։ Համենայնդեպս՝ այդ ելույթներում չկա պնդում, վերդիկտ  պարունակող՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կապակցության գործածում։ 

Հեղինե Մանուկյան 
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: