ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետք է լինի խաղաղություն, պետք է ավելի զարգանանք և օգտվենք բոլոր հնարավորություններից․ Խաչատուր Սուքիասյան

Հայաստանը պետք է ակտիվացնի ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ հարթակում, ինչպես նաև բացի սահմանը Թուրքիայի հետ, ինչը մեր երկրին միայն օգուտներ կբերի: Այս մասին MediaHub-ի և «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

- Պարոն Սուքիասյան, ԵԱՏՄ-ին մեր մասնակցությունը և վերջին մեկ տարվա հայտնի իրադարձությունները՝ ռելոկանտների գալը ՀՀ և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, մեզ համար որոշակի պատուհան են ստեղծել տնտեսական աճի զարգացման իմաստով։ Մյուս կողմից՝ Արևմուտքը գնալով կարծես թե դաշտը մեզ համար նեղացնում է։ Ձեր գնահատմամբ, սա ինչ-որ պահի կարո՞ղ է մեզ հասցնել կարմիր գծերի, որից հետո մեզ համար կվատանա իրավիճակը։   
- Մենք չպետք է միայն այս մեկ տարով փոփոխությունները գնահատենք, այլ ավելի խոր պետք է դիտենք։ Որովհետև տնտեսությունը ամիսներով կամ տարով չի գնահատվում, գնահատվում է, թե ինչ հիմքեր ես դնում։ Նախ՝ որպես եվրասիական հարթակ, պետք է ինտրեգրացիան ավելի մեծացնել, փոխկապակցված պետք է լինեն տնտեսությունները։ Ի վերջո, ինչի՞ համար է ստեղծվել այդ տնտեսական հարթակը։ Ստեղծվել է, որ արդյունավետ լինի և՛ մեր, և՛ այն երկրների համար, որոնք դրա մասն են կազմում։ Ռելոկանտների գալով մենք մեծ մասը ունեցել ենք եկամտահարկի մասով եկամուտներ։ Այն էլ կազմակերպությունների մասով, որոնք գրանցվել են որպես կազմակերպություն, իսկ անհատները շատ ավելի չնչին գումարներ են վճարել։ Եթե խոսքն այն մասին է, որ շատ ապրանքատեսակներ ՌԴ-ի շուկայից դուրս են եկել,և դրանց փոխարեն պետք է Եվրասիական շուկայի արտադրանքները լինեն, այո՛, այդպիսի բան կա։ Հայկական ապրանքները ինչ-որ ծավալով ավելանում են. ոչ միայն հայկական, այլ երկրների ապրանքները նունպես փոխարինում են նախկին եվրոպական ապրանքներին։ Սա  տնտեսական հարթակ է, հավասարակշռված պիտի լինի ամեն ինչը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նոր որոշում չենք կայացրել։ Մենք այդ համակարգում եղել ենք, կանք, լինելու ենք։
- Կառավարության որոշմամբ մի շարք ապրանքների արտահանումը արգելվել է, սա այդ պատժամիջոցների ճնշման հետևանքո՞վ է։
- Ես չգիտեմ, դուք պետք է ասեք, որ ապրանքատեսակների մասին է խոսքը: Բայց ես չեմ կարծում, որ դա ճնշման արդյունք է, որովհետև Հայաստանն ինչ արտադրում է, իրավունք ունի արտահանելու։ Դրսից ներմուծվող ապրանքների արտահանման մասով հնարավոր է լինեն փոփոխություններ՝ հաշվի առնելով այն, որ այդ արտադրանքները պատժամիջոցների տակ են։
- Պարոն, Սուքիասյան, Դուք ասում եք, որ մենք  պետք է եվրասիական համագործակցությունն ընդլայնենք, բայց, կարծես թե, Հայաստանի իշխանությունները հակառակ քաղաքականությունն են վարում, և մենք հեռանում ենք Ռուսաստանից, այդ թվում նաև տնտեսական առումով: Հակասություն չե՞ք տեսնում։
- Ձեր ասածը ես ենթադրություն եմ համարում։ Առաջինը, պետք է նայենք վիճակագրությանը, և տեսնում ենք, որ այդպիսի բան չկա։ Եթե նայում ենք քաղաքական հարթակներում, առավել ևս չկա։
- Մոտ մեկ ամիս առաջ Թուրքիան արգելեց հայկական ավիաընկերությունների թռիչքը իր օդային տարածքով։ Նաև Ձեր ընտանիքի հետ փոխկապակցված ավիաընկերությունն է այդ ցանկում։ Ի՞նչ լուծումներ եք տեսնում։    
- Ես ինքս բիզնեսով չեմ զբաղվում, հնարավոր է լսեմ ուղղակի, պատմեն, ասեն՝ ինչ խնդիր կա։ Ես կարծում եմ՝ դա ՀՀ տրանսպորտի նախարորության, իշխանության խնդիրն է։
- Դուք նախկինի պես հիմա և՞ս ակտիվ կողմնակից եք Թուրքիայի հետ սահմանի բացմանը։
- Հայաստանի Հանրապտությունը աշխարհագրական դիրք ունի, ունի հարևաններ, որոնց միջոցով Հայաստանը նույն պայմաններով պիտի օգտվի։ Երբ Հայաստանը չի օգտվում, ապա վնաս է կրում, որովհետև Թուրքիան իր բոլոր սահմաններն օգտագործում է։ Հայաստանը Թուրքիայի հետ ունի մեծ սահման, որը չի օգտագործում և այդ բարիքներից չի օգտվում. դա իմ երկրին շատ մեծ օգուտ է:
- Քիշնևում այսօր հնգակողմ հանդիպում է նախատեսված, Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք, Ձեր կարծիքով, խաղաղության պայմանագիրը ի վերջո այսօր կստորագրվի, թե՝ ոչ։
- Ես չեմ կարող ասել, դա ինստիտուտներն են աշխատում՝ արտաքին գործերի նախարարությունը, կառավարությունը։
- Իսկ Ձեր ակնկալիքը այդ հանդիպումից։
- Ես ուզում եմ, որ այդ խաղաղության պայմանագիրը լինի, թե երբ կլինի՝ չգիտեմ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: