ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Նեմեսիսի» հերոսները․ Արմեն Գարո

Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։ Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։

Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը։
1919 թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։
Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։
Արմեն Գարոն՝ որպես պահանջատեր և վրիժառու, ինքնադրսևորվել էր դեռ 1896 թ․ օգոստոսի 14-ին՝ բանկ Օտոմանի գործի ղեկավարման ժամանակ։ Հրաչ Թիրաքյանի և Բաբկեն Սյունիի հետ Արմեն Գարոն նախապես մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր էր տեղակայել բանկի շենքում։ Այնտեղ պահվում էր շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար, և այն աչալրջորեն պահպանվում էր թուրքական անվտանգության ուժերի կողմից։
31 զինված տղաները գրավում են բանկը և եվրոպական դեսպաններին ուղղված հայտագրով պահանջում արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել բանկը։ Գործողության սկզբում Բաբկեն Սյունին գնդակից խոցվում և զոհվում է իր ձեռքի ռումբի պայթյունից, ինչից հետո գործողությունը ղեկավարում են Արմեն Գարոն ու Հրաչը։ Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպես նաև խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկ գրավողները լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։
Ցավոք, այս գործողությանը հաջորդեցին զանգվածային ջարդերը Պոլսում։
Արմեն Գարոն ակտիվ մասնակցել է նաև հայ-թաթարական բախումներին։ Նրա ջանքերով Թիֆլիսում վերահաստատվեց խաղաղություն։
Թուրքական հեղափոխությունից հետո նրան կարնոհայությունը առաջադրում է Օսմանյան խորհրդարանի անդամության համար։ Նրան կրկին թույլատրվում է մուտք գործել Թուրքիա։ Օսմանյան խորհրդարանում նա կապող օղակ դարձավ Բարձր դռան և ՀՅԴ-ի միջև։
1917 թ. Արմեն Գարոն մեկնում է ԱՄՆ որպես Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի և Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ։ Նա ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության դեսպան ԱՄՆ-ում։
Ունենալով մեծ հեղինակություն ՀՅԴ շարքերում՝ Արմեն Գարոն իր ներդրումն է ունենում «Նեմեսիս» գործողության մեջ։ Թեև ամբողջ ընթացքում նա մնաց ստվերում, չմասնակցեց բուն գործողություններին, բայց դարձավ ողջ գործընթացի ակտիվ կազմակերպիչն ու համակարգողը։ Արմեն Գարոն վախճանվում է 1923 թ. մարտի 23-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ սրտի հիվանդությունից։ 
 
Աղբյուր՝ Araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թիֆլիսի,հայ,ղեկավարները,չեն,հաշտվում,հայաստանի,անկախության,գաղափարի,հետ.,1918-ի,հունիս , Թիֆլիսի հայ ղեկավարները չեն հաշտվում Հայաստանի անկախության գաղափարի հետ. 1918-ի հունիս
Թիֆլիսի հայ ղեկավարները չեն հաշտվում Հայաստանի անկախության գաղափարի հետ. 1918-ի հունիս
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
մեծի-տանն-կիլիկիո-կաթողիկոս,գարեգին-հովսեփյան,բանահյուսություն,փիլիսոփայություն,գիտական-գործունեություն , Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի գիտական, գրական ու հոգևոր գործունեությունը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի գիտական, գրական ու հոգևոր գործունեությունը
Հոգևոր ոլորտը չի խանգարել նրան զբաղվելու բանահյուսությամբ, ազգագրությամբ, հնագիտությամբ։ Մառի հետ մասնակցել է Անիի պեղումներին, ուսումնասիրել է «Սասնա Ծռեր» հայկական ժողովրդական էպոսը, գրի է առել երկու տարբերակ։
երևանի,ազգային,խորհուրդը,համաձայնվում,է,բաթումի,դաշնագրի,հետ.,5,հունիս,1918թ , Երևանի Ազգային խորհուրդը համաձայնվում է Բաթումի դաշնագրի հետ. 5 հունիս, 1918թ
Երևանի Ազգային խորհուրդը համաձայնվում է Բաթումի դաշնագրի հետ. 5 հունիս, 1918թ
Բաթումում բանակցությունները սկսվել էին մայիսի 29-ին և ավարտվել հունիսի 4-ի Հաշտության և բարեկամության դաշնագրով Հայաստանի և Օսմանյան կայսերական կառավարության միջև։
հայաստանի,անկախությունը,պահանջ,է,որին,պիտի,գոհացում,տանք.,ահարոնյան,2,հունիս,1918թ , Հայաստանի անկախությունը պահանջ է, որին պիտի գոհացում տանք. Ահարոնյան, 2 հունիս, 1918թ
Հայաստանի անկախությունը պահանջ է, որին պիտի գոհացում տանք. Ահարոնյան, 2 հունիս, 1918թ
Հայկական գավառների անկախության հարցը քննարկվում է Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի 1918 թվականի հունիսի 1-ի նիստում, որը նախագահում էր նրա նախագահ Ավետիս Ահարոնյանը:
իրանի,հայկական,եկեղեցիները , Իրանի հայկական եկեղեցիները
Իրանի հայկական եկեղեցիները
Իրանի տարածքում են գտնվում հայ ժողովրդի համար նվիրական որոշ վայրեր, հատկապես քրիստոնեության հետ կապված: Առաջինը` Ավարայրի դաշտն է, որտեղ 451 թվականին տեղի ունեցավ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորած հայկական զորքերի ճակատամարտն պարսից շահ Եզդիգերդ Երկրորդի զորքերի հետ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: