ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախի ԱԺ-ն փորձում է կուժն ու կուլան ջարդել Նիկոլ Փաշինյանի գլխին, ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներն էլ փորձում են իրենց կաշին փրկել Արցախի ճակատագրի շուրջ ստեղծված իրավիճակից

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մի քանի անգամ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ԱԺ օրակարգ է բերվել Արցախի անկախության ճանաչման հարցը, սակայն իշխող մեծամասնությունը քամահրանքով «ոչ» է ասել նման «պոպուլիստական» նախագծերին՝ վկայակոչելով բանակցային գործընթացը, որի շրջանակներում էլ, ինչպես արդեն ասվեց, պետք է որոշվեր Արցախի կարգավիճակի հարցը։

Արցախի ԱԺ-ն երեկ  հայտարարություն է տարածել, որտեղ դիմել է  ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի ասուլիսում  արած հայտարարությունները։  Արցախի խորհրդարանականների անունից տարածված այդ տեքստում ուշագրավ մի պարբերություն կա․ «Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։ Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող  Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա  հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց»։

Անկեղծ ասած, այս պարբերությունն ընթերցելուց հետո միակ ռեակցիան, որը ի հայտ է գալիս ԼՂ կարգավորման ընթացքին քիչ թե շատ ծանոթ ու ադեկվատ մարդու մոտ՝ զարմանքն է՝ ապշահար լինելու աստիճան, ինչը ստիպում է արձագանքել սերժսարգսյանավարի «յա, իրո՞ք»։ ԱՀ ԱԺ-ն, փաստորեն, փորձում է կուժն ու կուլան կոտրել մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի գլխին, քանի որ այդ նա է, փաստորեն,  ըստ արցախցիների տրամաբանության, որոշել անտեսել Արցախի ինքնիշխանությունը,   ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը։ Արժե ճշտել՝ խոսքը նու՞յն Փաշինյանի մասին է, որը երեկ հայտարարել է նաև միջազգային մեխանիզմի ներդրմամբ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մասին՝ այսպիսով առաջին պլան բերելով Արցախի սուբյեկտայնության հարցը, որը, որպես ինքնիշխան միավոր, իր իրավունքների ու անվանգության մասին պետք է բանակցի մեկ այլ ինքնիշխան միավորի՝ Ադրբեջանի հետ։ Արցախում գուցե հայերեն արտասանված տեքստերը լսել-ընկալել-հետևություններ անելու հետ կապված խնդիր կա։ Եվ բացի այդ՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն է անտեսել  Արցախի՝ դեռևս 1991 թվականի հանրաքվեով որոշված  կարգավիճակը, այլ ոչ, ասենք, ծնունդով արցախցի  ՀՀ այն նախագահը, որը  Արցախը՝ որպես լիիրավ ու լեգիտիմ կողմ, որը պետք է իր վճռորոշ խոսքն ասեր իրեն վերաբերող կարգավորման առաջարկների վերաբերյալ, նախ դուրս թողեց բանակցություններից, ապաև՝ համաձայնեց Արցախի 1991 թվականի անկախության հանրաքվեն  «ջրող», վերացնող, ի չիք դարձնող բանակցային պրոցեսի  մեջ մտնել, որի տրամաբանությունը հանգում էր հետևյալին՝ Արցախի՝ արդեն իսկ ճշգրտված  կարգավիճակը պետք է վերաճշգրտվի, սակայն թե երբ՝ հայտնի չէ, գիտի միայն ամենագետ բարձրյալը։    
 
Արցախի խորհրդարանի՝ հարցերը   նման կերպ դնելը՝ խիստ խոցելի ձևակերպումներով, առնվազն կոռեկտ ու  ազնիվ չէ, և արժանի է նորից նույն՝ սերժսարգսյանական ոճի արձագանքի՝  «տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում»։ 
 
Նշենք, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները արձագանքել են Արցախի ԱԺ-ի այս «գանգատագրին» ու ամեն մեկը, սրբի լուսապսակ հագնելով,  փորձել է իր կաշին փրկել Արցախի ճակատագրի շուրջ ստեղծված իրավիճակից՝ ուրանալով այդ ճակատագրում ունեցած իր «ներդրումը»։ Զավեշտալի է հատկապես Սերժ Սարգսյանի արձագանքը․ «Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում»: Պարոն Սարգսյանը թերևս պարզաբանի՝ «մշտապես»  ասելով մոտավորապես երբվանի՞ց սկսած նկատի ունի։ Արդյոք ՀՀ նախագահի աթոռը զավթելու պահից։ Որքան հիշում ենք՝ նման խրոխտ արտահայտություն Սարգսյանն արել է միայն այն ժամանակ, երբ հեռացել էր նախագահի պաշտոնից։ Պաշտոնաթող նախագահի կարգավիճակում երբ 2019-ին Զագրեբում  ԵԺԿ ամբիոնից միջազգային հանրության առաջ ելույթ էր ունենում, այո՛, ազդարարում էր՝ «Լեռնային Ղարաբաղը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում»։  Սերժ  Սարգսյանը կաշկանդված չէր ՀՀ գլխավոր բանակցողի կապանքներով և կարող էր ելույթը համեմել նաև ռազմահայրենասիրական երգերի, ասենք՝ Գուսան Հայկազունի «Չքնաղ Գետաշեն»-ի կրկներգով, կարող էր ասել նաև՝ «Հետ եմ վերցնում խոսքերս, Աղդամը մե՛ր հայրենիքն  է»։ Ակնհայտ է, որ երրորդ նախագահի «լեզուն երկարել» է պաշտոնը թողնելուն զուգահեռ,  և դժվար է պատկերացնել, որ ՀՀ նախագահի կարգավիճակով Ալիևի հետ բանակցելիս Սարգսյանը  «դուխ» աներ ու  նման սադրիչ հայտարարություն թույլ տար։  
 
Նկատենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մի քանի անգամ  ընդդիմադիր խմբակցությունների կողմից ԱԺ օրակարգ է բերվել Արցախի անկախության ճանաչման հարցը, սակայն իշխող մեծամասնությունը քամահրանքով «ոչ» է ասել  նման «պոպուլիստական»  նախագծերին՝ վկայակոչելով  բանակցային գործընթացը, որի շրջանակներում էլ, ինչպես արդեն ասվեց,  պետք է որոշվեր Արցախի կարգավիճակի հարցը։ «Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մեր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում, կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին»,-շարունակում է չքմեղանալ երրորդ նախագահը՝ միաժամանակ  փորձելով զոհի կերպարի մեջ մտնել․  «Բարձրաձայնել ենք, պայքարել ու շարունակում ենք պայքարել, որքան էլ մեզ զրպարտել են, վարկաբեկել, թիրախավորել՝ ականջալուր չլինելով մեր ահազանգերին ու նախազգուշացումներին»: Իր ղեկավարած կուսակցության՝ ՀՀԿ-ի  մասով էլ, փաստորեն, Սերժ  Սարգսյանը դիմում է բլեֆի, քանի որ ՀՀԿ-ի «սկզբունքային մոտեցումները» և ոչ մի տառով կամ բառով չեն հակասել Սերժ Սարգսյանի վարած արտաքին  քաղաքական  գծին,  հեղափոխությունից հետո էլ Սարգսյանի վերոհիշյալ՝ Արցախի՝ Արդբեջանի կազմում չլինելու վերաբերյալ հոխորտանքից դենը չեն անցել։ 
 
ՀՀ «մերժված» նախագահի   և նրա ղեկավարած կուսակցության «սկզբունքային մոտեցումների» ամփոփագիրը ՀՀԿ 17-րդ համագումարում (2021 թ․ դեկտեմբեր) կուսակցության ղեկավարի կողմից հնչած  հետևյալ խոստովանությունն է․ «Ես թողել եմ բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար»։ Այս նախադասությունը՝ «Արցախի հայկական մնալը», իրականում դիվանագիտական  աշխատանքի «բանկրոտի» մասին է վկայում, և ոչ՝  ձեռքբերման, քանի որ Արցախը հայկական է եղել և այժմ էլ շարունակում է լինել հայկական, մինչդեռ հայկական  դիվանագիտության գերխնդիրը  հայկական ու (արդեն 1991-ի «թղթերով» անկախ)  Արցախի կարգավիճակը ճշգրտելն էր։ Մի բան, որին հասնել այդպես էլ չի հաջողվել և բանակցային պրոցեցը, փաստորեն,  դոփել է տեղում։ Հայկական դիվանագիտության միակ «նվաճումը», թերևս,   «ստատուս քվոյի» պահպանումն էր, որի ընթացքում  Ադրբեջանը զինվում էր ու ամրապնդվում՝ սպառնալով ԼՂ խնդիրը լուծել  ռազմական ճանապարհով։  

 Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի լակոնիկ է արտահայտվել, բայց տեղը տեղին շշպռել է Արցախի խորհրդարանականներին։ «Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում»,- մասնավորապես հայտարարել է նա: Որպեսզի նորից ստիպված չլինենք հիշեցնել այն  մեծագույն վնասարարության մասին, որը ցուցաբերել է Քոչարյանը Արցախին՝ միաժամանակ  դնելով Արցախը հանձնելու «առաջին քարը», ցիտենք ժողորդական հայտնի ասացվածքը՝ «գողն առաջինն է գոռում՝ բռնեցե՛ք գողին»։ Երկրորդ նախագահը  նաև իր համերկրացիներին երեսով է տվել անցյալ տարի տեղի ունեցած «Դիմադրության» շարժումը, որը, ինչպես հայտնի է, Քոչարյանն ու նրա թիմը փորձում էին վերածել իշխանազավթման ակտի։  «Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»,-հոխորտացել է երկրորդ նախագահը։

 Փաստորեն, Արցախը հնազանդ է գտնվել, որ չի թափվել Երևանի փողոցներն  ու  Ֆրանսիայի հրապարակում  գտնվելով չի փրկել ինքզինքը,  եթե ներկա գտնվեր, ապա կփրկվեր՝ Նիկոլ Փաշինյանը հեռացված կլիներ, Ալիևը նույն պահից սկսած կհրաժարվեր «Ղարաբաղ բիզիմդիր»-ից, միջազգային հանրությունը, ասենք՝ ՄԱԿ—ը, առոչինչ կհամարեր իր ընդունած բանաձևերը և Արցախը հաշված օրերի ընթացքում կինքնորոշվեր՝ որպես անկախ պետություն համալրելով ՄԱԿ-ի անդամ երկրների շարքը։
Ակնհայտ է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներից ինչ-որ մեկի գլուխը հիվանդ է, ու լավ է, որ այդ գլուխը վաղուց զրկված է երկրի գլխի անունից հանդես գալու կարգավիճակից։   
 
Հ․Մանուկյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ-վարչապետ,հայաստան,մոլդովա,եվրոպական-քաղաքական-համայնքի-գագաթնաժողով,եմ,եվրախորհուրդ , ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրախորհրդարանի նախագահին, 47 երկրների ղեկավարների, բացի Հայաստանից մասնակցում են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Իսպանիան, Լեհաստանը և այլ երկներ:
պատիվ,ունեմ»,կուսակցություն , «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար։
հհ-վարչապետ,աշխատանքային-այց,մոլդովա,երկկողմ-հանդիպումներ,գագաթնաժողով , ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա
Վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
«զանգեզուրի,միջանցքի» , Ովքեր են քաջալերել Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հարցում․ ՌԴ-ն բարձր մակարդակով հայտարարում է, որ «արտատարածքային միջանցքի» մասին խոսք լինել չի կարող, բայց ներքին կարգով խրախուսո՞ւմ
Ովքեր են քաջալերել Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հարցում․ ՌԴ-ն բարձր մակարդակով հայտարարում է, որ «արտատարածքային միջանցքի» մասին խոսք լինել չի կարող, բայց ներքին կարգով խրախուսո՞ւմ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը, եթե անգամ դրա արդյունքում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը նպաստող որեւէ զարգացման չհանգեցնի, նշանակալի կարելի է համարել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կարեւոր արձանագրումներ անելու տեսանկյունից։
«դիմադրության»,շարժման,փոխարեն՝,«համախմբում»,ու,«հայաքվե».,ովքե՞ր,են,համախմբվել,որ,փրկեն,մեզ,«վերջնական,կապիտուլյացիայից» , «Դիմադրության» շարժման փոխարեն՝ «Համախմբում» ու «ՀայաՔվե». Ովքե՞ր են համախմբվել, որ փրկեն մեզ «վերջնական կապիտուլյացիայից»
«Դիմադրության» շարժման փոխարեն՝ «Համախմբում» ու «ՀայաՔվե». Ովքե՞ր են համախմբվել, որ փրկեն մեզ «վերջնական կապիտուլյացիայից»
Հայաստանում ընդդիմադիր այլընտրանքային քաղաքական գործունեությունն այլևս իրականացվում է շարժումների ձևաչափով։ Օրումեջ ձևավորվում են նորանոր ռազմահայրենասիրական շարժումներ, բոլորն էլ՝ փրկության օրակարգերով։
ուկրաինայի՝,անդամակցելու,շուրջ,քննարկումները,հանգեցրին,պատերազմի.,քիսինջեր,նատօ , Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է, որ հենց ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության շուրջ քննարկումները հանգեցրին Ուկրաինայի պատերազմին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: