Ռևանշի ձգտող «մերժյալ ուժերը» պատրաստ են հատել բոլոր «կարմիր գծերը» հանուն իրենց քաղաքական շահերի

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հասարակությանը սորտավորում է «հայերի» ու «չհայերի»․ ռևանշի ձգտող «մերժյալ ուժերը» պատրաստ են հատել բոլոր «կարմիր գծերը» հանուն իրենց քաղաքական շահերի։
Այն, որ Հայաստանում ռեւանշի ձգտող «մերժյալ ուժերը» պատրաստ են հատել բոլոր «կարմիր գծերն» ու հանուն իրենց քաղաքական շահերի անգամ սրբություններ տրորել՝ ապացուցման կարիք չունի։ Այլեւս ակնհայտ է, որ հայտնի շրջանակը մեկ խնդիր ունի՝ (որքան էլ դաժան է հնչում) «Եռաբլուր»-ը դարձնել ցատկահարթակ ու դիակների վրայով գալ իշխանության։ Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը եւ դատարանի որոշումը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանի (անձնագրով՝ Ազգուշ Մարտիրոսյան) նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելը, պատեհ առիթ դարձավ «քնած լաոյին» եւս մեկ անգամ արթնացնել փորձելու համար։
Դեռ մինչեւ դատարանի որոշումը հիշյալ ընդդիմադիր խմբակն իր քարոզչական ողջ ռեսուրսն ի սպաս էր դրել՝ բարոյական ճնշում գործադրելու երկու ուղղությամբ՝ Աշոտ Փաշինյանի, որպեսզի վերջինս հետ վերցնի «հերոսածին մոր դեմ ներկայացված բողոքը», եւ խափանման միջոցի հարցը քննող դատարանի՝ թիրախավորելով դատավորի անձը, կասկած հայտնելով նրա՝ տղամարդ լինելու հարցում։ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջը, ինչպես հայտնել ենք, նախօրեին տեղադրել էր կալանքի միջնորդությունը քննած դատավոր Ժորա Չիչոյանի լուսանկարը ու գրել. «Հարգելի դատավոր, քեզ են դիմում մի խումբ հերոսների ընտանիքներ, ու ասեմ, որ մենք շա՜տ-շատ ենք… ցույց տուր, որ դեռ հայի գենը չի մեռել, ցույց տուր ու ապացուցիր, որ տղամարդ ես»։ Այսօր էլ՝ նախքան կալանքի որոշումը, սույն ֆեյբուքյան էջը գրել էր․ «Մնաց 1 ժամ…Կամ ունենում ենք ՀԱՅ կոչվելու իրավունք, կամ՝ ՈՉ։ Կամ ցույց ենք տալիս, որ գնահատում ենք մեր հերոսների անձնազոհ արարքը, կամ՝ ՈՉ։ Կամ ցեղախումբ ենք, կամ՝ ԱԶԳ»։
Զոհերի հարազատների ու ծնողների հոգեկան խոցելի վիճակի քաղաքական շահառուները, ինչպես եւ սպասվում էր, դատարանի որոշման հրապարակումից հետո անցան գործի՝ «խոդի գցելով» իրենց ռազմահայրենասիրական քնարը։ Ժանրի անզուգական կատարողներից մեկը՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն ազդարարեց․ «Սա ոչ բարոյական վճիռ էր։ Նույնիսկ ապացուցելու կարիք չկա, թե այս վճիռն ում էր ուղղված։ Գայանեի դեմքով Հայաստանում դատվում է մարդկային խիղճը։ Այս ինստիտուտներով Հայաստանից ոչ մի սպասլիք չունենք»։ Փաստորեն, ըստ դաշնակցական պատգամավորի արժեհամակարգի՝ որեւէ քաղաքացու երբ առեւանգում են, դա առեւանգվողի նկատմամբ մարդկային խղճի, հումանիզմի ցուցաբերում է, այլ ոչ թե՝ հանցակազմ պարունակող արարք։ Իսկը «դաշնակի «լոգիկա»։ Տիկին Գալստյանը, որն, ի դեպ իր գործընկերների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով կոկորդ է պատռում հանրային համերաշխության ու միասնականության մասին աղաղակելով, հանդես է եկել նաեւ քաղաքացիական համերաշխությունը խաթարող, պառակտիչ բնույթի հայտարարությամբ՝ տեսակավորելով հասարակությանը։ Հայաստանում էսօր երկու տեսակի պայքար ա, զատվելու պայքար է՝ հայերի եւ չհայերի, բարոյականություն ունեցողների ու չունեցողների, պետություն ունենալ ցանկացող քաղաքացիների եւ չունենալու։ Այս իշխանությունների քաղաքական, բարոյական ընթացքը․․․ ազգակործանության մեջ ենք։ Մեր հասարակությունը պիտի հասկանա՝ ինքը այդ զատման գծի այս կողմում է, թե այն, բարոյականության եւ անբարոյականության պայքարի մեջ ենք, լինելիության եւ չլինելու, զատման մեջ ենք։ Մենք էս տեսակի հետ գնալու ճանապարհ չունենք, էս տեսակի հետ, ովքեր իրականացնում են իշխանությունը իրենց արժեքային համակարգով, ՀՀ-ն հեռանկար չունի»։
Փաստորեն, ըստ ընդդիմադիր տիկնոջ, ովքեր ռեւանշի իրենց ծրագիրը չեն ողջունում, պետությունը ներսից խարխլելու գործընթացին չեն մասնակցում՝ այսպիսով մասնակից դառնալով ներքին ահաբեկչությանը, հայեր չեն, այլ (եթե առջնորդվենք դաշնակցականների տրամաբանությամբ) թուրքեր են, անբարոյականներ, հակապետական տարրեր, մի խոսքով՝ դասակարգային թշնամիներ։
Զոհված զինծառայողի մոր արարքին տրված իրավական գնահատականը հասարակությանը սորտավորելու առիթ դարձրած ՀՅԴ-ական տիկնոջը հուշենք, որ քաղաքական իրենց պայքարին չմիացողների մեջ են նաեւ արցախյան երեք պատերազմներում որդի ու հարազատ կորցրած բազմաթիվ սգակիր մարդիկ, որոնք, փաստորեն, «հայ ու բարոյական» կդառնան, եթե Լիլիթ Գալստյանին ու նրա ընդդիմադիր գործընկերներին օգնեն ռեւանշի հասնել։
Քանի որ «ազգակործան ընթացքի» մասին խոսք բացվեց, ապա ասենք, որ ընթացքը թերեւս կանգ առնի, եթե ազգը, այդ թվում որդեկորույս ծնողները, զատվի Լիլիթ Գալստյանի մտածողությամբ ու արժեքային համակարգով գործիչներից ու իր մեջ ուժ գտնի՝ հաղթահարելու քաղաքական այդ տեսակը կրող պատգամավորներ ունենալու փորձությունը։
Հ․Մ

Նմանատիպ Լուրեր

Ապաշրջափակումը արտատարածքային նկրտումների հետ կապ չունի․ քաղաքագետը՝ փոխվարչապետների հանդիպման մասին
Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից հայկական կողմը գոհ է։ Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Հայաստանի խնդիրն է արտաքին պատասխանատուների շրջանակը բազմազանեցնելը․ Հակոբ Բադալյան
Հայաստանի խնդիրն է արտաքին պատասխանատուների շրջանակը բազմազանեցնելը, որպեսզի պատասխանատվության հարցը չդարձնեն մանիպուլյացիաների առարկա՝ իրենց խնդիրները լուծելու համար․ Հակոբ Բադալյան

Չի բացառվում, որ Կոսովոյի նախադեպի կիրառում տեղի ունենա Արցախի հարցով
Չի բացառվում, որ Կոսովոյի նախադեպի կիրառում տեղի ունենա Արցախի հարցով, բայց որպեսզի ԼՂ խնդիրը նման լուծում ստանա, պետք է հստակ արևմտյան քաղաքական ուղեգծում տեղավորվել․ սահմանադրագետ

Միշելն Ալիևին ասում է՝ սրանից ավել չենք առաջարկելու. Արցախի հայերը երկխոսելուն այլընտրանք չունեն
Քիշնևում հանդիպումը բխում է մեր շահերից, որովհետև Ալիևը սկզբնական շրջանում ոչ մի կերպ չէր ուզում մասնակցել մի հանդիպման, որտեղ լինելու էր Շոլցը, և ամենակարևորը՝ Մակրոնը։ Այնտեղ ի՞նչ են ասելու Ալիևին՝ խելքդ գլուխդ հավաքի՛։ Ուզու՞մ ես տարածքային ամբողջականության ճանաչում, մարդը ճանաչում է դա, ուրեմն արի խելոք-խելոք ստորագրի այն, ինչ քո առջև դնում են։

Ինչու է Հայաստանի ընդդիմությունն ուզում երկիրը կրկին ներքաշել պատերազմի մեջ
Քաղաքագետ Հայ Սուքիասյանը կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը, հիմնականում՝ խորհրդարանական, ՀՀ-ի անվտանգության երկրորդ ճակատն է, որոնք պատրաստ են դիմել թե՛ ապստամբության թե՛ տեռորի։ Նա համոզմունք ունի, որ ընդդիմությունը պատրաստ է ձեռնարկել նմանատիպ միջոցներ, միայն թե հեղաշրջում իրականացնի երկրում։

Ի՞նչ գնով է հաղթել Էրդողանը
Էրդողանը պահել է իշխանությունը, բայց ինչ գնով՝ դեռ հարց է, իսկ այդ հարցի պատասխանից էլ կախված է լինելու նրա քաղաքականությունը: