ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լեհական EuRoPol GAZ-ը 1,4 մլրդ դոլարի հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ

Լեհական EuRoPol GAZ ընկերությունը, որը տնօրինում է Յամալ-Եվրոպա գազատարի լեհական տեղամասը, 6 մլրդ զլոտիի (ավելի քան 1,4 մլրդ դոլար) հայց է ներկայացրել Ստոկհոլմում, Առեւտրի պալատի արբիտրաժում, ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ։

Այս մասին ուրբաթ RMF24 ռադիոկայանին տեղեկացրել է Լեհաստանի փոխվարչապետ, պետական ակտիվների վերահսկման նախարար Յացեկ Սասինը։
«EuRoPol GAZ-ը, որը պատասխանատու է գազի տարանցման համար, արբիտրաժ է ներկայացրել հայց ընդդեմ «Գազպրոմի»՝ գազի տարանցման չմարված պարտքը մոտ 850 մլն զլոտիով (220 մլն դոլար) փոխհատուցելու վերաբերյալ»,- ասել է նա։ Բացի այդ, EuRoPol GAZ-ը մտադիր է «Գազպրոմից» ստանալ եւս 5 մլրդ զլոտի (մոտ 1,2 մլրդ դոլար) «բաց թողնված շահույթի» համար այն պատճառով, որ «ներկա պահին ռուսական գազ չի ուղարկում», ավելացրել է նա։
Սասինի խոսքով՝ 2010թ. Լեհաստանի իշխանությունները «անշահավետ պայմանագիր» են կնքել «Գազպրոմի» հետ՝ այն հաշվարկով, որ ռուսական ընկերությունը գազ կմատակարարի Եվրոպա EuRoPol GAZ-ի օգնությամբ մինչեւ 2045թ.։ «Ի տարբերություն  մեր նախորդների՝ մենք երբեք ռուսների առջեւ ծնկի չենք իջել,- ասել է Սասինը։- Իսկ մեր նախորդներն ինչ-որ զարմանալի ձեւով համաձայնել են այն պայմաններին, որոնք մեզ պարտադրել են ռուսները, եւ [գազը Լեհաստան մատակարարելու] դիվերսիֆիկացման անհրաժեշտություն  չեն տեսել»։
Լեհաստան բնական գազի մատակարարումները «Գազպրոմը» դադարեցրել է ավելի քան մեկ տարի առաջ, քանի որ Լեհաստանը հրաժարվել է գազի դիմաց վճարել ռուբլով։
ejc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանը,50,տոկոսով,ավելացրել,կենտրոնական,ասիայի,երկրներ,ռուսաստան,և,կովկաս,արտահանման,ծավալները,իրան , Իրանը 50 տոկոսով ավելացրել է Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս արտահանման ծավալները
Իրանը 50 տոկոսով ավելացրել է Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս արտահանման ծավալները
Ընթացիկ տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս իրանական ապրանքների արտահանման ծավալն աճել է 50 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
նախատեսում,ենք,իրանի,հետ,միասին,արտադրել,ապրանքներ,որոնք,կվաճառվեն,ամբողջ,աշխարհում․,քերոբյան , Նախատեսում ենք Իրանի հետ միասին արտադրել ապրանքներ, որոնք կվաճառվեն ամբողջ աշխարհում․ Քերոբյան
Նախատեսում ենք Իրանի հետ միասին արտադրել ապրանքներ, որոնք կվաճառվեն ամբողջ աշխարհում․ Քերոբյան
Նախատեսում ենք Իրանի հետ միասին արտադրել ապրանքներ, որոնք կվաճառվեն ամբողջ աշխարհում:
«հյուսիս-հարավ»,ճանապարհի,4-րդ,տրանշի,համար,առաջիկայում,մրցույթ,կհայտարարվի.,նախարար , «Հյուսիս-հարավ» ճանապարհի 4-րդ տրանշի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի. նախարար
«Հյուսիս-հարավ» ճանապարհի 4-րդ տրանշի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի. նախարար
Առաջիկայում մրցույթ կհայտարարվի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի 4-րդ տրանշի համար։
թուրքիայի,նոր,արտգործնախարարը,կամրապնդի,կապերը,մերձավոր,արևելքի,և,հյուսիսային,աֆրիկայի,հետ․,bloomberg , Թուրքիայի նոր արտգործնախարարը կամրապնդի կապերը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հետ․ Bloomberg
Թուրքիայի նոր արտգործնախարարը կամրապնդի կապերը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հետ․ Bloomberg
Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ամենայն հավանականությամբ, ակտիվացնելու է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի պետությունների հետ կապերի ամրապնդման Անկարայի քաղաքականությունը՝ շարունակելով իր գործունեությունը թուրքական հետախուզության ղեկավարի պաշտոնավարման ընթացքում։
իրանը,գազային,հաբ , Իրանը գազային հաբ է դառնում Մերձավոր Արևելքում
Իրանը գազային հաբ է դառնում Մերձավոր Արևելքում
Էներգետիկ շուկայի փորձագետ Սեյեդ Համիդ Հոսեյնին հայտարարել է, որ Իրանը շարժվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գազային հաբ դառնալու ուղղությամբ՝ վերսկսելով Թուրքմենստանից գազի ներկրումը, տեղեկացնում է Tasnim-ը։
մայիսին,թուրքիայում,տարեկան,գնաճը,գրեթե,40,տոկոս,է,եղել , Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը գրեթե 40 տոկոս է եղել
Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը գրեթե 40 տոկոս է եղել
Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 39,59%, հաղորդում է Թուրքիայի վիճակագրական բյուրոն (TÜİK): 2023 թվականի մայիսին ամսական կտրվածքով գնաճը կազմել է 0,04%, իսկ տարեկան կտրվածքով` 39,59%։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: