ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այսօր Իրանում նշվում է Պարսկերենի և մեծ բանաստեղծ Ֆիրդուսու հիշատակի օրը

Պարսկերենի օրը իրանական տոն է, որը նշվում է մայիսի 15-ին (իրանական օրացույցով՝ օրդիբեհեշտի 25-ին)։ Այն անցկացվում է՝ ի պատիվ պարսկական մեծ բանաստեղծ Աբուլղասիմ Ֆիրդուսու՝ «Շահնամե» էպիկական պոեմի հեղինակի։

Տոնը սահմանվել է «Շահնամե» հիմնադրամի առաջարկով 1980 թվականին՝ նվիրված հայտնի պոեմի ստեղծման հազարամյակին: Ամեն տարի՝ մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում, Իրանի տարբեր համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում բազմաթիվ անվճար դասախոսություններ են անցկացվում Ֆիրդուսու և «Շահնամե»-ի մասին։ Այդ ավանդույթը պահպանվում է նաև աշխարհի այլ երկրներում գտնվող իրանական համայնքներում:
 
Այս տոնին ավելի մեծ ուշադրություն է դարձվել 1990 թվականին հիմնադրված երրորդ Ֆարհանգեսթանի (Պարսկական լեզվի և գրականության ակադեմիայի) գործունեության մեկնարկից հետո։ Ֆարհանգեսթանն առաջարկել է մեծ բանաստեղծի հիշատակի օրը դարձնել նաև պարսկերենի օր։ 2016 թվականին Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի որոշմամբ մայիսի 15-ը դարձել է նաև պարսկերենի օր։
 
Ֆիրդուսին համարվում է պարսկերենի հայր։ Նրա դերը համեմատվում է ռուսաց լեզվում Ալեքսանդր Պուշկինի դերի հետ։ «Շահնամե»-ն («Արքաների գիրք», «Գիրք արքաների մասին» կամ «Արքայական գիրք») իրանական ազգերի ազգային էպոսն է։ Դրանում նկարագրվում է Իրանի հնագույն պատմությունը՝ ընդհուպ մինչև 7-րդ դարում իսլամի մուտքը։
 
«Շահնամե»-ն գրվել է Պարսկաստանում իսլամի արմատավորումից հետո, երբ Արաբական խալիֆայությունը երկրում վարում էր արաբերենի տարածման կոշտ քաղաքականություն։ Պարսկերենով շփումն արգելված էր, ամբողջ գործավարությունը, գիտությունն ու կրթությունը իրականացվում էին բացառապես արաբերենով։
 
 
Այս պոեմը ուժեղագույն խթան է հանդիսացել պարսկական գրականության համար․ այն դարձել է մի շարք վիպական ստեղծագործությունների ոգեշնչողը: Իր քնարական տաղերով հանդիսացել է դերվիշի սուֆիական պոեզիայի նախակարապետը և պարսիկների համար մշտապես մնացել է կատարյալ, անհասանելի բանաստեղծական օրինակ։ Մեծ է «Շահնամեի» ազդեցությունը ոչ միայն պարսկական ու տաջիկական, այլև Արևելքի շատ ժողովուրդների գրականությունների զարգացման վրա:
 
Պոեմի պատմական մասում հայերի մասին կան բազմաթիվ տեղեկություններ, որոնք առնչվում են 5-7-րդ դարերի իրադարձություններին: Ֆիրդուսին սիրով պատմում է 5-րդ դարի հայ զորավար Մուշեղ Մամիկոնյանի քաջագործությունների մասին.
 
Հայ Մուշեղն իր հետ ուներ
մեծ աշխարհազոր բանակ,
Իր մեծության անհավասար՝
ոսկի, գանձեր անքանակ:
 
 
Պոեմի առանձին մասեր թարգմանել են Սերգեյ Ումառյանը, Գևորգ Ասատուրը, Հրաչյա Աճառյանը, Զորայր Միրզայանը, Միհրդատ Թիրյաքյանը և ուրիշներ: Տաջիկստանում նրա անունով կոչվել են ազգային գրադարանը և փողոց, Իրանում՝ համալսարան, Երևանում՝ փողոց:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: