ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արհեստական ​​ինտելեկտը մինչև 2027թ․ կարող է 14 միլիոն մարդու զրկել աշխատանքից

Գաղտնիք չէ, որ արհեստական ինտելեկտը կարող է փոխարինել մարդու աշխատանքին և նույնիսկ ամբողջ մասնագիտություններին։ Հոլիվուդում գործադուլ անող սցենարիստները, որոնք արդեն պայքարում են հոսքային հեռարձակման հետևանքների դեմ, վախենում են, որ իրենց կփոխարինեն ռոբոտները: Նրանց պահանջների թվում է սահմանափակել արհեստական ինտելեկտի օգտագործումը, փոխանցում է Euronews-ը։

Բանն այն է, որ ընդամենը մի քանի սեղմումով «չաթ-բոտը» կարող է պատրաստի սցենար գրել։ Հեռուստատեսային սցենարիստները չեն ցանկանում, որպեսզի իրենց աշխատանքն արժեզրկվի։ Սպառնալիքը, սակայն, կախվել է ոչ միայն սցենարիստների գլխին։ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ մինչև 2027 թվականն աշխարհում կարող է անհետանալ 14 հազար աշխատատեղ, հիմնականում՝ արհեստական ինտելեկտի պատճառով։ Դրա գյուտարարներից մեկը կարծում է, որ տեխնոլոգիան կարող է առաջընթացի բերել արտադրողականության կամ բժշկության ոլորտում, սակայն զգուշացնում է, որ արհեստական ինտելեկտը կարող է գերազանցել մարդկային հնարավորությունները: «Եթե նայեք այս մեծ լեզվական մոդելներին, ապա դրանք ունեն մոտ մեկ տրիլիոն կապ, իսկ GPT-4-ի նման ծրագրերը շատ ավելին գիտեն, քան մենք: Նրանք իրենց տեսակի մեջ ընդհանուր գիտելիքներ ունեն ամեն ինչի մասին։ Այդ պատճառով էլ նրանք, հավանաբար, հազար անգամ ավելին գիտեն, քան մարդը: Եթե անգամ նրանք չեն կարող ուղղակիորեն սեղմել կոճակը, անշուշտ, կարող են մեզ ստիպել դա անել: Ստացվում է, որ մարդկանց հնարավոր է մանիպուլյացնել, հնարավոր է Վաշինգտոնում շենք գրավել առանց անձնական ներկայության»,- ասել է արհեստական ինտելեկտի իետազոտությունների ոլորտում պիոներ, գիտնական Ջեֆրի Հինթոնը։ Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է արհեստական ինտելեկտի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ՝ հասկանալու, թե որքան մեծ են խաղադրույքները, և հորդորել է նրանց զարգացնել այս տեխնոլոգիաները բարոյական և էթիկական նորմերով։ 
Տաթև Ֆռանգյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: