«ԱՄԵՆ ՀԱՅ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է», - Ասում էր Հրանտ Դինքի մորական տատը
![](https://controlpanel.hayazd.com/CDN/News/233381/news-Dink01.jpg)
Ցեղասպանություն Վերապրողը՝ Լուսիե Չաքըր (Աշոտյան). Դրվագներ Կյանքից
«Հրա՛նտ, սիրելի՛ս, 1915 թ.-ի մասին ես շատ բան չեմ հիշում, բայց իմ կենսագրությունն ու ինձ նման բազմաթիվ վերապրողների կենսագրություն փաստաթուղթ է ցեղասպանության մասին»:
Լուսի(ն)ե Չաքըրը գյուրունցի արհեստագործ, հինգ երեխաների հայր Մանուել Աշոտյան էֆենդիի դուստրն էր: Նա հոր միակ աղջիկն էր, հայրը նրան Ահչիգ (Աղջիկ) էր կոչում և այդպես էլ նրա անունը մնաց Ահչիգ: Սեբաստիայի Քանգալի որբանոցի հայ աղջնակներից մեկն էր՝ Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված, հայկական քարավաններից ընտրված և որբատուն հանձնված մանկահասակ աղջնակներից էր:
Լուսիե Չաքըրը Հրանտ Դինքի մայրական կողմից տատն էր:
1915 թվականն էր: Լուսիեի ավագ եղբայրը՝ Արտաշեսը, Ամերիկա էր մեկնել՝ կրթություն ստանալու: Ողջ ընտանիքը, ինչպես հիշում են ազգակիցները՝ նրա պատմածի համաձայն, «չորս աչքով» սպասում էին Արտաշեսից նամակի. երեկոյան դուռը թակում են, բայց փոստատարի փոխարեն ոստիկանն էր:
Կ. Պոլսից ստացված մի հեռագիր տեղեկացնում է, որ կոտորած է սկսել: Հայերին խումբ-խումբ տեղահանում են: Փոքրիկ Լուսիեն՝ հոր միակ աղջիկը, եղբայրների հետ սպասում է իրադարձությունների ընթացքին: «Իմիջայլոց, այսպես կոչված «մարդկանց որսորդները» այդ խմբերից, քարավաններից ընտրում էին նրանց, ովքեր աչքի էին զարնում թե՛ գեղեցկությամբ, թե՛ առողջությամբ: Լուսիեն ևս հայտնվում է նրանց ուշադրության կենտրոնում…»,- հիշում են նրա ազգակիցները՝ հավելելով, սակայն, որ Լուսիեն 1915 թ. մասին շատ բան չէր հիշում:
Մեծահարուստ բազազ (կտորավաճառ) Միհրի Բեյը քարավանից ընտրում է երեք մանկահասակ աղջնակի՝ իր մեծ առանձնատանը ծառայելու համար, նրանց մեջ էր նաև Լուսիեն: Նա ընտանիքին հրաժեշտ է տալիս՝ բռնելով առանձնատան ճամփան:
«Մայրս գյուրունցի է, հայրս՝ Անդոն՝ էրզրումցի… մայրս Գյուրունից Սեբաստիա է գնացել, այստեղ Միհրի Բեյ անունով մեկի առանձնատանն է մնացել մի քանի փոքրիկ հայուհիների հետ՝ նրա առանձնատանը աշխատանքով ծառայեցնելու համար», - հիշում է նրա որդի Արմենակ Չաքըրը:
Միհրի Բեյը շվայտ կյանքով ապրող մեկն էր, իսկ կինը բարեխիղճ էր: Մի ընթացք հետո աղայի կինը, իրենց առանձնատանը խոհարար աշխատող Հակոբին գաղտնի կանչելով հանձնարարում է, որ այդ երեք աղջնակներին ծածուկ տանի Սեբաստիայում բացված որբատուն (Ամերիկյան Քոլեջի): Թե ինչու է այդպես որոշել, ըստ հարազատների հուշերի, հնարավոր չէր ասել, հավանաբար՝ երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու համար: «Որբատունը երեխաների համար պատսպարան էր, ազատում», - հիշում է Հրանտ Դինքի եղբայր Երվանդ Դինքը: Շատ չէր անցել, սակայն, երբ որբատունը հաստատած և տնօրինած կինը հիվանդանում և մահանում է, այն փակվում է, իսկ երեխաները՝ բաժանվում, ցրվում:
Այնուհետև Լուսիեն կյանքի դժվար ուղիներով է անցնում, մինչև չի հանդիպում իր ապագա ամուսնուն՝ էրզրումցի Անդրանիկին. կարտոֆիլների դաշտում աշխատելու տարիներին հանդիպում և ամուսնանում է Անդրանիկ(Անդո) Չաքըրի հետ:
Սեբաստիայում էրզրումցի Անդոն մի օր հանդիպում է իր համերկրացիներից մեկին, ումից իմանում է, որ իր ընտանիքի անդամներն այլևս ողջ չեն: Այս պատճառով նա հոգեբանական ծանր ապրումներ է ունենում: Նրա համերկրացին, մտածելով, որ այս վիճակից նա կկարողանա դուրս գալ՝ ընտանիք կազմելով, խորհուրդ է տալիս, որ դաշտում աշխատող մի բարձրահասակ, խստահայաց, ընդգծված գեղեցկությամբ և հպարտությամբ մի հայուհի կա, ով «երբևէ որևէ տղամարդու դեմքի չի նայել»: «Թուրքին գնալ չցանկանալով»` այսպես Լուսիեն ամուսնանում է էրզրումցի Անդրանիկի (Անդո) հետ: Երեսունն անց Անդոն և տասնվեցը նոր բոլորած Ահչիգը ամուսնանում են՝ տեղավորվելով Քանգալում: Վեց երեխա են ունենում՝ երեք աղջիկ, երեք տղա՝ Հայկազ, Սաթենիկ, Սարգիս (Մուսթաֆա), Արմենակ, Նվարդ (Գյուլվարդ), Սիրանուշ:
Նվարդը Հրանտ Դինքի մայրն էր:
Հրանտ Դինքը, աշխատում էր իր տատից գրի առնել բոլոր հուշերը, քանի որ ասում էր, որ «ամեն հայ մի փաստաթուղթ է»: Տատն ընտանիքում և շրջապատում հարգանք վայելող հայուհի էր, ում խոսքը ծանրակշիռ էր: Նա Հրանտ Դինքի և իր եղբայրների կյանքում որոշիչ դերակատարում է ունեցել: Երբ Դինքի ծնողներն ամուսնալուծվում են, Դինքի գլխավորությամբ և նախաձեռնությամբ երեք եղբայրներով տանից փախուստի են դիմում: «Տանից փախուստի դիմած և փողոցներում կորսված երեք եղբայրներ... Ես և եղբայրներս միասին Գումգափուի փողոցներով շարունակ վազում էինք ու վազում... Որքա՞ն դա տևեց՝ չգիտեմ... Վերջապես ոստիկանությունը գտնում է մեզ... Գումգափուի ձկնորսական պահոցում՝ մի քթոցի մեջ երեքս, որքան ուժ ունեինք փարված մեկս մյուսին՝ քնած, անոթի և ծարավ», - հիշում է Հրանտ Դինքը:
Այս դեպքից հետո Լուսիեն գնում է Գետիկփաշայի Հայ բողոքական եկեղեցաշենքի ներքնահարկում գործող Ժողովարան (Մանկանց բույն) որբանոցի տնօրեն, Կազդուրման Կայանի տնօրեն Հրանտ Քյուչյուքգյուզելյանին խնդրելու, որ վերջինս երեխաներին ապաստան տա իրենց մոտ: Սկզբում նա մերժում է, քանի որ իրենց մոտ միայն հայ որբացած և աղքատ երեխաներին էին ապաստան տալիս, ինչպես նաև երեխաների թիվը գերազանցել էր սահմանված քանակը:
Հրանտ Քյուչյուքգյուզելյանը Գետիկփաշայի հայ բողոքական եկեղեցում կուսակրոն քահան էր, ով որբացած հայ մանուկներին առաջին ապաստան տվողն էր, նա հայ մանուկների փրկության գործը նախաձեռնողներից էր:
Լուսիեն, սակայն, երբ պատմում է ձկնորսական քթոցի մասին, նրա բարեխոս-միջնորդությամբ տնօրենը համաձայնում է կացարան տալ:
Լուսիեն ապրել է շատ երկար, ինչպես մտերիմներն են նշում՝ գուցե իր չապրված մանկության, չապրված օրերը վերապրելու:

Էլինա Միրզոյան, ՀՑԹԻ գիտաշխատող
![](https://controlpanel.hayazd.com/CDN/UploadCenter/25834/d1.jpg)
Ամերիկյան որբանոցի սաները, Սեբաստիա, 1923թ.
![](https://controlpanel.hayazd.com/CDN/UploadCenter/25835/d2.jpg)
![](https://controlpanel.hayazd.com/CDN/UploadCenter/25836/d3.jpg)
Տեսարան Գյուրունից
![](https://controlpanel.hayazd.com/CDN/UploadCenter/25837/d4.jpg)
Ժողովարանի անոք երեխաները
![](https://controlpanel.hayazd.com/CDN/UploadCenter/25838/d5.jpg)
Որբանոցի տղաները եկեղեցու պարտեզում
![](https://controlpanel.hayazd.com/CDN/UploadCenter/25839/d6.jpg)
Մանուկ հասակում Դինք եղբայրները
![](https://controlpanel.hayazd.com/CDN/UploadCenter/25840/d7.jpg)
Հրան Դինքն արդեն փոքրերին ավագություն անող կարգավիճակում
Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Նմանատիպ Լուրեր
![1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299853/hayer-yerit-turker copy.jpg)
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
![1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299685/batumi-yerevan-railway.jpg)
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
![ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299684/western-armenia.jpg)
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
![հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299517/al6.jpg)
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
![հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299512/em5.jpg)
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
![ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299383/nobel-prize-solzhenitzn copy.jpg)
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։