ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մենք չպետք է միջոցներ տրամադրենք Ադրբեջանին, մասնավորապես՝ ռազմական. Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի խոսքով՝ Լաչինի միջանցքի բացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ջանքեր Միացյալ Նահանգների կողմից։ Երկրորդ քայլն այն է, որ ԱՄՆ չպետք է միջոցներ տրամադրի Ադրբեջանին, մասնավորապես ռազմական։

Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը Մենենդեսը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության մի շարք հարցերին։ 
 
 
Հարց. Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ վարչակազմի արձագանքին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ի՞նչ հավելյալ քայլերի պետք է դիմի վարչակազմը խնդիրը կարգավորելու համար:
Սենատոր Մենենդես. Ես մտահոգված եմ երկու առումով: Առաջինը՝ մարդասիրական օգնությունն է, որը պետք է հասցվի Արցախ Լաչինի միջանցքով, որը խաթարված է։ Անհրաժեշտ են ավելի մեծ ջանքեր Միացյալ Նահանգների կողմից՝ Լաչինի միջանցքը վերաբացելու համար և առաջին հերթին այնտեղ գտնվող էթնիկ հայերին օգնելու համար: Երկրորդ քայլն այն է, որ մենք չպետք է միջոցներ տրամադրենք Ադրբեջանին, մասնավորապես ռազմական, Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի հիման վրա, քանի որ Ադրբեջանը չի կատարել Հայաստանի դեմ զինված հակամարտություն չսանձազերծելու իր պարտավորությունը: Եթե անգամ առկա են վիճելի հարցեր, դրանք չպետք է լուծվեն հակամարտության միջոցով: Ուրեմն ինչու ենք մենք օգնություն տրամադրում:
Այսպիսով, ես ստացել եմ պետքարտուղար Բլինքենի ավելի մեծ աջակցության պարտավորությունը թե՛ մարդասիրական օգնություն տրամադրելու և թե՛ այն ընդլայնելու հարցում: Բայց ես նաև ցանկանում եմ նրան հասցնել այն միտքը, որ մենք այլևս չպետք է չեղարկենք 907-րդ հոդվածը և Ադրբեջանին միջոցներ չտրամադրենք։
Հարց. Ի շարունակություն տարածաշրջանային խնդիրների՝ ի՞նչ եք ակնկալում Թուրքիայում կայանալիք ընտրություններից, և ինչպե՞ս դրանք կանդրադառնան հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացի վրա։
Սենատոր Մենենդես. Կարող եմ ասել միայն, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնեն այդ ընտրությունները: Կլինի արդյոք նոր ղեկավարություն Թուրքիայում, որը կունենա այլ տեսլական, թե ինչպես է ցանկանում Թուրքիան ներգրավել տարածաշրջանում, ինչպես է նայում իր անցյալին և ինչպես է պատրաստվում կառուցել իր ապագան: Ես հուսով եմ, որ միգուցե մենք կտեսնենք մի կառավարություն, որն իրականում այդ կերպ է մտածում՝ հակառակվելով ներկա կառավարության մոտեցումներին:
 
Հարց. ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 325 միլիոն դոլար նոր ռազմական օգնության մասին։ Արդյո՞ք Միացյալ Նահանգները բավարար աջակցություն է ցուցաբերում ուկրաինացիներին՝ Ռուսաստանի ագրեսիային հակազդելու համար։
Սենատոր Մենենդես. Կարծում եմ՝ մենք ավելին ենք արել, քան աշխարհի ցանկացած այլ երկիր Ուկրաինային աջակցելու հարցում։ Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային, որը կարողացել է իր խիզախությամբ, արիությամբ ու իր ժողովրդի հանձնառությամբ բավականին լուրջ հաջողություններ գրանցել այս հակամարտությունում: Միևնույն ժամանակ, մեր կողմից տրամադրված օգնությունը հնարավորություն է տվել նրանց հակազդել ռուսական ներխուժմանը: Այսպիսով, հենվելով այն բոլոր լսումների վրա, որ անցկացրել եմ, կամ գաղտնի քննարկումների, որ ունեցել եմ՝ հավատացած եմ, որ մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան հասնի հաջողության: Եվ, իհարկե, վերջին միտքը, որը կցանկանայի նշել այս կապակցեությամբ, դա այն է, որ մենք ոչ միայն օգնում ենք Ուկրաինային, որն արժանի է ստանալ այդ օգնությունը: Բայց մենք այսպիսով ընդդիմանում ենք այն մոտեցմանը աշխարհում, որ հնարավոր չէ բռնությամբ զավթել մեկ այլ երկրի տարածք։ Եթե թույլ տանք, որ դա տեղի ունենա, ապա աշխարհում կլինեն շատ երկրներ կամ ավտորիտար առաջնորդներ, որոնք կձգտեն ուժով գրավել իրենց հարևանների տարածքը: Մենք պետք է գլոբալ ուղերձ հղենք, որ դա կունենա իրական հետևանքներ։ Ահա սա է ընկած այս պայքարի հիմքում:
 
Սղբյուր՝ armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: