Հայոց ցեղասպանություն` դաս, որը չյուրացվեց

«Ադոլֆ Հիտլերը ժամանակին ասել է. «Վերջիվերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»: Նրա այս խոսքերը ժամանակակից աշխարհին նույնքան բնորոշ են, որքան այն ժամանակ. չարիքին դիմակայելու ձախողումն ուժ է տալիս չարիքին:
Մարդու էությանը բնորոշ է կարծել, թե «չարիքը» վաղ անցյալին վերագրվող գաղափար է, սակայն իրականում այն մեր իրականության, մարդու էության մի մասն է, որը ժամանակ առ ժամանակ այնքան ակնհայտ է երևում: Չարիքը չճանաչելով ու դրա դեմը չառնելով` մենք նպաստում ենք դրա բարգավաճմանը։
Չնայած, որ կան անթիվ-անհամար ապացույցներ` դեռևս գտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր ամբողջովին ժխտում են Հայոց ցեղասպանությունը:
Հարյուրութ տարի անց ոչ ոք չի դատապարտել Օսմանյան կայսրությանն ու դրա անմիջական հետնորդին` Թուրքիային, իրենց գործած վայրագությունների համար: Որքան էլ ապշեցուցիչ է հնչում, սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելն ու ԱՄՆ-ն, ևս չեն ճանաչել սարսափելի այդ դեպքերը:
Իսկ ո՞վ է ասելու «այլևս երբեք» հայ ժողովրդի համար: Մենք ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք Հոլոքոստի սարսափների մասին` պահանջելով փոխհատուցում: Մենք արդարություն ենք պահանջում Ռուանդայի ցեղասպանության համար: Մենք քայլեր ենք ձեռնարկում ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ խտրական վերաբերմունքը փոխելու համար: Մենք բողոքում ենք Դարֆուրում զանգվածային սպանությունների դեմ ու դատում նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում:
Սակայն վայրագությունները շարունակում են տեղի ունենալ, իսկ միջազգային կառույցները լռում են: Ինչո՞ւ: Որովհետև ոչ ոք չի ցանկանում ընդունել չարիքի գոյությունը: Այս նույն պատճառով 100 տարի անց Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչված պատմական փաստ է»,-գրում է հեղինակը:
Այնուհետև նա ներկայացնում է մի շարք պատմական փաստեր Ցեղասպանության վերաբերյալ` հիշեցնելով, որ դրա սկիզբը դրվել է ոչ թե 1915թ., այլ շատ ավելի վաղ` 1890-ականներին:
«Դե իսկ գագաթնակետը եղել է 1915թ. ապրիլի 24-ը, երբ աշխարհն ականատես եղավ երբևէ տեղի ունեցած ամենադաժան վայրագություններից մեկին: Մեկուկես միլիոն մարդ լկտիաբար թալանվեց, ստորացվեց, բռնաբարվեց ու սպանվեց սոսկ հայ լինելու պատճառով: Մի՞թե 100 տարի անց աշխարհի գերտերություններից ճանաչում պահանջելն այդքան մեծ բան է: Մի՞թե Թուրքիային մարդկության դեմ գործած իր հանցանքների համար պատասխան տալու պահանջն այդքան մեծ բան է: Սեփական սխալների ճանաչման ժխտումը միայն սնում է չարիքը»,-շարունակում է հեղինակը` կարծելով, որ դեռևս 1890-ականներին չարիքի դեմն առնելու դեպքում 1915թ. չէր լինի, ինչպես նաև չէին լինի այլ ազգերին առնչվող սպանդերը:
«Այժմ մենք պետք է համախմբվենք հանուն բարոյական արդարության և հիշենք, որ չարիքը մեր պատկերացրածից էլ ավելի լուրջ ու իրական վտանգ է: Չարիքի դեմն առնելու համար մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունն ու պատասխանատվության ենթարկենք մարդկության դեմ գործած այդ հանցանքի հաշվետուներին: «Այլևս երբեքը» հայերին էլ է վերաբերում»,- եզրափակում է հոդվածագիրը:
Նմանատիպ Լուրեր

Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։

Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:

Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան

Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։

Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:

«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան: