ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստյոպա Սաֆարյանը՝ ԱԺ-ում դաշնակցական պատգամավորի կողմից Վարդանյանին հարվածելու դեպքի մասին

ՄԱՀՀԻ-ի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հապա մի տեսեք, թե ինչպես են պասերով խաղում. արդեն քանի պատգամավոր հրապարակային, ենթադրում եմ՝ նաև քննիչին տված վկայություններում պատմել են, որ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակման պահին նորաթուխ պատգամավորի ձեռքի մեջ տեսել կամ նկատել են շողացող առարկա: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցած պատգամավորներն են այդպես հայտարարել: Երեկ, գիտակցելով այդպիսի ցուցմունքների վտանգավորությունը, հրապարակում են ձեռքի լուսանկար՝ փոքր վնասվածքով, ապացուցելու համար, թե՝ ահա, տեսեք, ձեռքով է հարվածել, դրա համար էլ ձեռքի վրա վերք կա: Բայց, հավանաբար, հասկանում են, որ դա էլ բավարար չէ, ու այսօր հայտարարվում է, թե ձեռքի վրա կոտրվածք էլ կա.... Պարզապես մի բան են մոռացել՝ ձեռքի վնասվածք կամ կոտրվածք կարելի է ունենալ նաև ինչ-որ իրով, օրինակ՝ երկաթյա բանալիով հարվածելու դեպքում էլ... Իսկ միգուցե՞ ձեռքի կոտրվածք ստացել է, երբ փախչելիս չկարողանալով կառավարել իր գերարագությունը, զարկվում էր ԱԺ միջանցքի պատերին. չէ՞ որ դա էլ արձանագրված տեսարան է.... 



Երեկ  Սեյրան Օհանյանից սկսած, Արծվիկ Մինասյանով ու Գեղամ Նազարյանով ավարտած պնդում էին, թե զգալով Վլադիմիր Վարդանյանի «հեռահար, բռնի մտադրությունները» և «նրանից եկող վերահաս վտանգը չեզոքացնելու ազնվագույն մտադրություններով» նորաթուխ պատգամավորը «ինքնապաշտպանվել է»... Դեհ, իհարկե, հանրությունը ահագին զվարճացավ այս վարկածի վրա՝ ընդհուպ առաջարկելով սույն պարոններին տեղափոխել հայ-ադրբեջանական սահման՝ Ադրբեջանի հարձակումները վաղ կանխատեսելու ու դրանց վաղ արձագանքելու նպատակներով, թեպետ շատերն էլ հիշել էին, որ նրանք իրենց այդ կանխատեսիչ զգայունությունը չէին կարողացել օգտագործել, ասենք, 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ, երբ հայտարարեցին, թե Ալիևի հարձակումն անսպասելի էր.... 


Ինչևէ, սեփական անհեթեթ վարկածը շրջանառության մեջ պահելու համար նրանց քարոզչամիջոցները, օրինակ, այս դեպքում Արմինե Օհանյանի «Հրապարակը» և Թագուհի Թովմասյանի «ժողովուրդը» վերջում այսպես են ֆրեյմում/շրջանակում կատարված հանցագործությունը. «Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում միջադեպ էր եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել»։ Հասկացա՞ք՝ ծեծկռտուք, այսինքն Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը իրար ծեծել են, երկու կողմն էլ վնասվածք է ստացել, այնպես որ՝ «ինքնապաշտպանվել է»....



Իսկ երեկ Վլադիմիր Վարդանյանը նաև պատմում էր, թե ինչպես այդ այլանդակությունից հետո նույն Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը իրենից խնդրել են հանդարտվել, իրենք խմբակցությունում կքննարկեն ու կապտժեն իրենց պատգամավորին, որովհետև իրենք էլ չեն ողջունում նրա արածը.... Ու դուք ո՞նց կհավատաք այս մարդկանց այլ խոստումներին ու հայտարարություններին, եթե նրանք րոպեներ անց կարող են թռնել սեփական խոսքերից.... 
Մի ոդիսական շատ «տղամարդկային» արարքների ու խոսքերի մասին....»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: