ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որեւէ մեկին որեւէ հարցում մեղավոր չի ճանաչում, որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ

Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 
- Պարոն Արշակյան, այն բանից հետո, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակված որոշմամբ արձանագրեց, որ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե միջազգային մամուլում մեծ աղմուկ բարձրացավ եւ ներկայացվեց, թե դա Հայաստանի արձագանքն է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կալանքի օրդերի արձակմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:  
- Կարծում եմ, հարցի լավագույն պատասխանը տալիս է ժամանակագրությունը: ՀՀ կառավարությունը «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, կառավարության հրապարակային նիստում: Հարցը ուղիղ եթերում զեկուցվել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից: Հստակ արձանագրվել է, որ սա Հայաստանի արձագանքն է Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքերին, մասնավորապես` սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինծառայողների կողմից գործած պատերազմական հանձագործություններին: Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային քրեական դատարանում դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության հարցը: Շարունակելով ժամանակագրությունը` ընդգծեմ, որ կառավարությունը սահմանված կարգով հարցը ՍԴ քննարկմանն է ներկայացրել հունվարի 3-ին: Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահի վերաբերյալ որոշումը հրապարակել է մարտի 17-ին: ՀՀ ՍԴ-ն իր որոշումը շուրջ երեք ամսվա քննարկումից հետո հրապարակել է մարտի 24-ին: Ընդ որում, ՀՀ օրենսդրությամբ ՍԴ-ն որոշում պետք է կայացներ երեք ամսվա ընթացքում: Այդ որոշումը բացառապես իրավական է եւ պատասխանում է միայն մեկ հարցի՝ արդյո՞ք Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Նկատի ունեմ, ՍԴ որոշումը որեւէ մեկին որեւէ հարցում մեղավոր չի ճանաչում, որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում: Իսկ Հայաստանի կառավարությունը 2022թ. դեկտեմբերին իհարկե չէր կարող կռահել կամ կանխատեսել մարտին Միջազգային քրեական դատարանի կողմից կոնկրետ որոշումներ կայացնելու հավանականությունը եւ բովանդակությունը:
- Բայց իշխող խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո եթե ՌԴ նախագահը այցելի Հայաստան, կձերբակալվի: 
- Մինչ իշխող խմբակցության պատգամավորի հայտարարությունը նմանատիպ հրապարակումներ կային ռուսական մամուլում: Սա չի նշանակում, թե ռուսական մամուլը դրանով իր ցանկություններն էր արտահայտում: Կարծում եմ մեր խմբակցության պատգամավորը տպավորվել է ռուսական մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումներից, ինչի համար ցավում եմ: Բնականաբար՝ իշխող կուսակցությունը եւ թիմը նման մտադրություն կամ ցանկություն չունի: 
- Բայց խնդիրն այն է, որ եթե Հռոմի կանոնադրությունը վավերացվի, դա կլինի անխուսափելի: 
- Դա սխալ ընկալում է, որովհետեւ հենց այսօր մենք ունենք ստորագրված համաձայնագիր այլ երկրի հետ, համաձայն որի Հռոմի կանոնադրությունը մեր երկկողմ հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենալու: Նման կարգավորում կարող է լինել եւ Ռուսաստանի հետ: Բայց սա տարբերակներից ընդամենը մեկն է: Այլ տարբերակներ նույնպես կան: Մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները մենք լսել ենք, եւ կարծում եմ կկարողանանք այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: