ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Էրդողանի քաղաքական իշխանությունը երբեք չի եղել այսքան երերուն․ Time

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետն էր, երբ 1999 թվականին Իզմիթում տեղի ունեցած երկրաշարժը խլեց ավելի քան 17,000 մարդու կյանք և ավերեց երկրի տնտեսությունը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/629586.html © factor.am

Բնական աղետին կառավարության աներևակայելի արձագանքն Էրդողանի համար հնարավորություն էր ընդունակ և կարեկցող առաջնորդի հեղինակություն ստեղծելու համար՝ հիմք դառնալով 2003 թվականին վարչապետ ընտրվելու համար: Այս մասին ասվում է Time պարբերականի հրապարակման մեջ։ Նշվում է, որ Էրդողանն այդ ժամանակից ի վեր հավատարիմ է մնացել երկաթյա կառավարմանը՝ վերապրելով տնտեսական անկումներ, փախստականների ճգնաժամեր, կոռուպցիոն սկանդալներ, բողոքի շարժումներ և նույնիսկ հեղաշրջման փորձ: Բայց քանի որ մայիսի 14-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունները մոտենում են, սեյսմիկ տեղաշարժերը թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով սպառնում են տապալել նախագահի իշխանությունը վերջին երկու տասնամյակում առաջին անգամ: Էրդողանի վերընտրության ամենաակնհայտ մարտահրավերը նրա անհաջող արձագանքն է փետրվարի ավերիչ երկրաշարժերին։ Բազմաթիվ թուրք քաղաքացիներ մեղադրում են նաև Էրդողանի կողմից իշխանության կոնսոլիդացման և պոպուլիստական քաղաքականության համար: Ըստ հոդվածագրի՝ Էրդողանի իշխանության համար երկրորդ և, գուցե, ավելի կարևոր մարտահրավերը հիմնական ընդդիմադիր դաշինքն է, որը դարեր ի վեր առաջին անգամ միավորվել է նախագահի միասնական թեկնածուի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի շուրջ: Էրդողանին հաղթելու համար Քըլըչդարօղլուն պետք է շահի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP) և նրա ձախակողմյան «Աշխատանքի և ազատության» դաշինքին, առանց իր կոալիցիոն ամենամեծ գործընկերոջը՝ «Լավ» կուսակցությանն օտարելու։ CHP-ի առաջնորդը հաջողությամբ արդեն շտկել է իր հարաբերությունները «Լավ» կուսակցության հետ՝ HDP-ի հետ իր ներգրավվածության շուրջ հանրային վիճաբանությունից հետո, և HDP-ն արդեն հայտնել է իր աջակցությունը Քըլըչդարօղլուին՝ ձեռնպահ մնալով սեփական թեկնածու առաջադրելուց: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Քըլըչդարօղլուն առաջ է Էրդողանից, թեև թեկնածուներից ոչ մեկը չի կարող հաղթել առաջին փուլում: Իհարկե, դեռ վաղ է ասել՝ արդյո՞ք Քըլըչդարօղլուն կկարողանա միասնական պահել կոալիցիան և պահպանել իր թափը։ Լրատվամիջոցը գրում է, որ Էրդողանը նաև փորձառու քաղաքական գործիչ է՝ ամբիոնն օգտագործելու մեծ փորձով: Արդեն վերացնելով կամ ոչնչացնելով իր իշխանությունը ստուգող անկախ մեխանիզմների մեծ մասը, այդ թվում՝ զինվորականներին, դատական համակարգն ու լրատվամիջոցները, նա կօգտագործի իր ձեռքի տակ եղած ցանկացած միջոց՝ նժարն իր օգտին թեքելու համար։ Նվազագույնը նա կարող է ավելացնել ձայներ գնելու համար պետության կողմից տրամադրվող հատկացումները և կփորձի կապել HDP-ին արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ՝ իր հիմնական մրցակցին որպես ահաբեկիչների համախոհ ներկայացնելու համար: Ըստ հրապարակման հեղինակի՝ եթե նա իրեն բավականաչափ անկյունում զգա, կարող է կեղծ պատրվակներով բանտարկել ընդդիմության առաջնորդներին և քրեականացնել այլախոհությունը: «Ակնհայտ է մի բան՝ իշխանության 20 տարիների ընթացքում Էրդողանի քաղաքական հաջողությունը երբեք այսքան երերուն չի եղել»,- եզրափակում է հոդվածագիրը։ Էմմա Չոբանյան

 factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: