ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընդդիմության թեկնածուն վարկանիշով բարձր է Էրդողանից

Թուրքիայում նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը հաստատվելու է ապրիլի 2-ին, պատգամավորի թեկնածուների ցուցակները Բարձրագույն ընտրական հանձնաժողով (YSK) են ներկայացվելու ապրիլի 8-ից 10-ը։

Արդեն ակնհայտ է, սակայն, որ խորհրդարանական ընտրություններում մեծամասնության համար պայքարելու են Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» և Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» դաշինքները։ Երրորդ ուժ դառնալու պայքար կմղի ձախակողմյա կուսակցություններից կազմված «Աշխատանք և ազատություն» դաշինքը, որը, սակայն, նախագահի թեկնածու չի առաջադրել։
Մարտի 30-ի դրությամբ YSK-ն հաստատել է նախագահի 4 թեկնածուի անուն․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք), Մուհարեմ Ինջե («Երկիր» կուսակցություն) և Սինան Օղան («Նախնյաց» դաշինք)։ Նախագահի պաշտոնի համար պայքարն ակնհայտորեն ծավալվելու է երկու հիմնական թեկանծուների՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։
Ermenihaber.am-ը, հղում անելով Euronews-ի թուրքերեն ծառայության ամփոփած տվյալներին, փոխանցում է, որ Թուրքիայում գործող հետազոտական մի շարք կենտրոնների (Yöneylem, MAK, ArtıBir, ORC, GENAR, SAROS, Türkiye Raporu, AR-G, Aksoy, PİAR, ALF) մարտ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ քաղաքական ակտիվ կուսակցություններն ունեն հետևյալ վարկանիշը.
*-ով նշված կուսակցությունների վարկանշի թվաբանական միջինը հաշվվել է թվարկվածներից միայն այն ընկերությունների հարցումների հիման վրա, որոնք հետազոտությունում ներառել են դրանց։
— «Արդարություն և զարգացում» կուսակցություն (Ռ․Թ․ Էրդողան)-32.8%
— «Հանրապետական ժողովրդական» կուսակցություն (Ք․ Քըլըչդարօղլու)-27․6%
 
— «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (Մ․ Սանջար, Փ․ Բուլդան)-10.7%
— «Լավ» կուսակցություն (Մ․ Աքշեներ) -10.5%
— «Ազգայնական շարժում» կուսակցություն (Դ․ Բահչելի)-6.5%
 
— *«Ժողովորդավարություն և առաջընթաց» կուսակցություն (Ա․ Բաբաջան)-1.6%
— *«Ապագա» կուսակցություն (Ա․ Դավութօղլու)-1.6%
— *«Նոր բարօրություն» կուսակցություն (Ֆ․ Էրբաքան)-1.3%
— *«Երջանկություն» կուսակցություն (Թ․ Քարամոլլաօղլու)-0.9%
— *«Թուրքիայի աշխատավորական» կուսակցություն (Է․ Բաշ)-1.2%
— *«Երկիր» կուսակցություն (Մ․ Ինջե)-2.9%
 
— *«Հաղթանակ» կուսակցություն (Ու․ Օզդաղ)-1.1%
Ըստ այդմ՝ ԱԶԿ առաջնորդ Էրդողանի թեկնածությունն առաջադրած ներկայում իշխող «Ժողովուրդ» դաշինքը [1] մոտավոր հաշվարկով ունի 40.6% վարկանիշ, ՀԺԿ առաջնորդ Ք․ Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած ընդդիմադիր «Ազգ» դաշինքը [2] մոտավոր հաշվարկով ունի 42.2% վարկանիշ, իսկ «Աշխատանք և ազատություն» դաշինքը [3]՝ 11.9%։
Հետազոտական մի շարք կենտրոնների (SAROS, Avrasya, MAK, Türkiye Raporu, AR-G, Aksoy,) PİAR, ALF, ORC) մարտ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Էրդողանն ունի 43.2% վարկանիշ, իսկ «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուն՝ 52.3% վարկանիշ։
 
Ստորև ներկայացնում ենք առանձին ընկերությունների հրապարակած արդյունքները ևս։
[1] «Ժողովուրդ» դաշինքի մեջ են մտնում «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», «Նոր բարօրություն» և «Մեծ միասնություն» կուսակցությունները: «Ազատ պայքար» կուսակցությունն արդեն աջակցություն է հայտնել Ռ․Թ․ Էրդողանի թեկնածությանը, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԱԶԿ ցուցակներով՝ առանց դաշինքին ֆորմալ անդամակցության։
[2] «Ազգ» դաշինքի մեջ են մտնում «Հանրապետական ժողովրդական», «Լավ», «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Երջանկություն», «Ապագա», «Ժողովրդավարական» կուսակցությունները։
[3] «Աշխատանք և ազատություն» դաշինքի մեջ են մտնում «Կանաչների և ձախ ապագա», (կարճ՝ «Կանաչ ձախ»), «Թուրքիայի աշխատավորական», «Աշխատանք» կուսակցությունները։ «Կանաչ Ձախ» կուսակցության ցուցակներով է ընտրություններին մասնակցելու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը հնարավոր է ՍԴ-ի վճռով փակվի ընտրություններից առաջ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: