ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինն այցելել է ռուսական վերահսկողության տակ անցած Մարիուպոլ, անձամբ վարելով մեքենան՝ շրջել թաղամասերով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է ռուսական վերահսկողության տակ անցած Մարիուպոլ:

 Այցի ընթացքում Պուտինը շրջել է Մարիուպոլի մի շարք օբյեկտներում և զրուցել տեղի բնակիչների հետ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Բացի այդ, նախագահը հանդիպում է անցկացրել Դոնի Ռոստովի ռազմական գործողության հրամանատարական կետում։
 
Մամուլի ծառայությունը նշել է, որ պետության ղեկավարը Մարիուպոլ է մեկնել ուղղաթիռով, որից հետո մեքենա վարելով շրջել է քաղաքի թաղամասերով։
Նրան ուղեկցել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, ով զեկուցել է նոր բնակելի միկրոշրջանների, սոցիալական օբյեկտների, բնակարանային և կոմունալ ծառայությունների ենթակառուցվածքների, բժշկական հաստատությունների կառուցման մասին։
«Պետության ղեկավարը նաև զննել է Մարիուպոլի ափամերձ գիծը՝ զբոսանավ-ակումբի, թատրոնի շենքի, քաղաքի հիշարժան վայրերի տարածքում», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Բացի այդ, ՌԴ նախագահը հանդիպում է անցկացրել հրամանատարական կետում։ Դոնի Ռոստովում նրան զեկուցել են ռազմական գործողության ընթացքի մասին,  նա լսել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին և մի շարք ռազմական ղեկավարների:
 
Պուտինի այցին Մարիուպոլում «հավուր պատշաճի պատրաստվել են»
 
 
Նոր, ռուսական դրոշի գույներով ցուցանակ է տեղադրվել
Մարիուպոլը գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, որը Ռուսաստանին է բռնակցվել  սեպտեմբերին անցկացված հանրաքվեներից հետո։
Միաժամանակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները մտել են երկրի կազմի մեջ: Մինչ այդ Պուտինը նոր շրջաններ չէր այցելել: Անցած նոյեմբերին Կրեմլից՝ մեկնաբանելով այս հարցը, նշել էին, որ նախագահը կգա Դոնբաս՝ «երբ ժամանակը գա»։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: