ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չենք պատրաստվում ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ Ադրբեջանին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային մեխանիզմների, միջազգային երաշխիքների անհրաժեշտություն է տեսնում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության համար. Հայաստանը որևէ կերպ թույլ չի տալու, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց իր ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե Երևանը կո՞ղմ է, որ Արցախի ներկայացուցիչները գնան Բաքու՝ հանդիպման, քննարկումների, որի հրավերն արել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: 
Վարչապետը նկատեց՝ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից դարձան ինտեգրացիայի մասին խոսույթ: «Մեր խնդիրն այն է, որ պետք է տեղի ունենա քննարկում: Այդտեղ էլ երաշխիքի խնդիր կա: Գնացին Բաքու հետ կգա՞ն, թե ոչ. այդ հարցի պատասխանն ո՞վ է տալու»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ դա քմահաճույք չէ, խոսողը պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները:
«Երբ Հայաստանն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ ԼՂ-ից լինում են խեթ հայացքներ, կասկածներ և այլն: Մենք կարծում ենք, որ ԼՂ ներկայացուցիչները իրենք պետք է խոսեն, որպեսզի  այդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, նաև իրենց ակնկալիքների բավարարման և ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան: Եվ մենք կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ է, այլ բան, որ դա պետք է լինի արդյունավետ խոսակցություն»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է ներկայացում տեսանելի միջազգային մեխանիզմը՝ վարչապետն ասաց. « Մեր ընկալումն այն է, որ լինի միջազգային մեխանիզմ, որ երաշխավորի այդ խոսակցության շարունակականությունը: Մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին՝ ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ: Մենք մանդատ չենք տա, դա ակնհայտ է»:
Նա նկատեց՝ Լաչինի միջանցքի փակման առիթով մեծ միջազգային արձագանք եղավ, և շարունակում է լինել: Դա նշանակում է, որ միջազգային հանրությունը տեսնում է սպառնալիքն ու իր պատասխանատվությունն է զգում այս իրավիճակի վերաբերյալ:
«Մենք ասում ենք, որ պետք է լինի այդ միջազգային մեխանիզմը, որ ապահովի այդ խոսակցության շարունակականությունը: Մենք ունենք դրա մասին մեր պատկերացումները, մի քանի առաջարկներ ենք արել: Մենք առնվազն 2-3 այդպիսի մեխանիզմ նկարագրել ենք և պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել»,-ասաց վարչապետը՝ դրանք չբարձրաձայնելով:
Ըստ նրա՝ փաստահավաք առաքելությունը, որի մասին ՀՀ-ն խոսում է, կարող է լինել այդ միջազգային երաշխիքի կամ մեխանիզմի մաս:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: