ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Կիւրիկէ թագաւորի շիրիմը

Շահէն Հովսէփեան
Աշոտ Ողորմած Բագրատունի թագաւորի երկրորդ որդին՝ Գուրգէնը 981 թ. հիմնեց Կիւրիկեան թագաւորութիւնը Տաշիր, Ձորաքետ և Կախէթ շրջաններում, որին պատմաբանները յիշատակում են որպէս Կիւրիկէ Ա. թագաւոր:
1045 թ. Կիւիկեան թագաւորութիւնը իրեն իրաւայաջորդը համարելով Անիի Բագրատունեաց թագաւորութեան, որը սոյն թւականին կործանւեց Բիւզանդիայի կայսրութեան կողմից, ջանացաւ վերականգնել Բագրատունեաց թագաւորութիւնը, բայց արդէն սկսել էր սելջուկների արշաւանքը դէպի Հայաստան, որի պատճառով չը յաջողեց, բայց կարողացաւ գոյատևել մինչև 1170 թ.:
Գուրգէնը կամ Կիւրիկէ Ա. թագաւորը կառուցեց Կիւրիկեան թագաւորութեան մայրաքաղաքը, Սամշուլդէ գիւղի մօտ, որի անունով էլ յիշատակւեց նրա հիմնած քաղաք-ամրոցը: Նրա ընտրած վայրը երէք կողմերից խորը ձորերով շրջապատւած մի հրւանդան է, և քաղաքի աւերակները մինչև օրս պահպանւել են, որը Վրաստանի հնագետների կողմից վերջին տարիներին վերականգնման աշխատանք է սկսել:
989 թ. մահանում է Անիի Սմբատ Տիեզերակալ թագաւորը, որի գահը պիտի բարձրանար նրա եղբայր՝ Կիւրիկէն, որից յետոյ պիտի միաւորեր Տաշիր-Ձորագետի և Անիի թագաւորութիւնները, բայց նրա կրտսէր եղբայր՝ Գագիկը դառաւ Հայոց թագաւոր: Իսկ Կիւրիկէ թագաւորը նոյն տարում մահացաւ:
1-Կիւրիկէ թագաւորի շիրիմի վայրը
Կիւրիկէ թագաւորի գերեզմանը գտնւում է Սանահին վանքի Ս.Աստւածածին եկեղեցու արևելեան պատի տակ: Նրա շիրիմի քարը պարզ եռանկիւնաձև, որոշ դեկորատիւ քանդակներով գերեզմանաքար է:
2-Կիւրիկէ թագաւորի գերեզմանաքարը
Ըստ Ջալալեանցի, նրա կողքին թաղւած է եղել իր որդին՝ Դաւիթ Անհող թագաւորը, որոնց  գերեզմանների վրայ կառուցւել է երկկամար շինութիւն, բայց 1836 թ. շինութիւնը քանդել է Յարութիւն եպիսկոպոս Բարսեղեանցը վանքում նորոգութիւններ կատարելու ժամանակ, և հաւանաբար սոյն թւին էլ անհետացել է Դաւիթ Անհողի գերեզմանաքարը:
Այժմ, Կիւրիկէ Ա.ի գերեզմանաքարը պիտի երկու Կիւրիկեան թագաւորների շիրիմների քարը համարել:
3-Գերեզմանաքարի արձանագրութիւնը
Գերեզմանաքարի վրայ կայ հետևեալ արձանագրութիւնը «ԱՅՍ | Է ՀԱՆԳԻՍՏ ԳՈՐԳԷՆԱ ԲԱԳՐԱՏՈՒՆՈ ՇԱՀԱՆ|ՇԱՀԻ | ՈՐԴԻ Ա|ՇՈՏՈՅ ՈՂՈՐՄԱԾԻ»:
Շահանշահ տիտղոսը պատկանում էր Անիի Բագրատունի թագաւորներին, որը աւելի ուշ ժառանգեցին Զաքարէ Զաքարեանի տոհմը երբ Անի քաղաքը պատկանեց սոյն տոհմին, իսկ Կիւրիկէի գերեզմանաքարի վրայ նշւած ՇԱՀԱՆՇԱՀ տիտղոսը ըստ Կ.Ղաֆադարեանի ապացուցում է, որ Գուրգէնը լինելով Աշոտ Ողորմած թագաւորի որդին, սոյն տիտղոսի օգտւելու իրաւունքը ունեցել է:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: