ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շուրջ 200 մասնակիցներ համախմբվել են հանուն մեկ գաղափարի. Երևանում մեկնարկել է «Ապագա Հայկականը» համաժողովը

Հայաստանից, Սփյուռքից և Արցախից շուրջ 200 մասնակիցներ համախմբվել են հանուն մեկ գաղափարի. Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը, որին քննարկվում են «Ապագա Հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝«Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Բնակչության աճ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը, ողջունելով բոլորին առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի կյանքի կոչման առիթով, ընդգծեց,  որ 2020 թվականի ծանր իրադարձությունները և պատերազմը ստիպեցին ևս մեկ անգամ խորհել կարևորագույն հարցերի շուրջ. ինչպիսի Հայաստան և ինչպիսի հայություն ենք ուզում ունենալ և ինչպե՞ս կառուցենք այդ Հայաստանը:
«Մեր նախաձեռնած բամաթիվ քքննարկումներում՝ ի թիվս այլ կարծիքների,  հնչում էր կարևոր մի միտք. Հայաստանի և հայության արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով: Նախաձեռնությանը արդեն միացել են ավելի քան 110 հազար հայրենակիցներ աշխարհի 108 երկրներից»,- նշեց Ապիտոնյանը:
 
Ըստ նրա՝ առաջնորդվելով այդ  գաղափարներով և մտքերով՝ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը առաջ քաշեց 15 նպատակներ՝ միտված Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կայուն զարգացմանը և այդ զարգացման շուրջ համընդհանուր գիտակցության և փոխըմբռնման ձևավորմանը:
 
«Այսօր մենք բացում ենք նոր էջ «Ապագա Հայկականը» նախաձեռնության պատմության մեջ: Մենք սկսում ենք հանրային քննարկումների մի շատ կարևոր փուլ,  որը սովորաբար աշխարհում ընդունված է անվանել քաղաքացիական ասամբլեա ձևաչափով: Սա որոշ առումով նոր փորձություն է հայկական դաշտում, բայց մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով կհասնենք հաջողության»,- ասաց Ապիտոնյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: