Անցած տարի Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարը

Անցած տարի Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարը, որից արտահանումն աճել է մոտ 35 տոկոսով, իսկ ներմուծումը՝ կրկնակիից ավել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Գերմանիայի պարագայում ներմուծումն էլ մեզ համար շատ կարևոր է, որովհետև հիմնականում ներմուծվում են այնպիսի ապրանքներ, որոնք հետագայում նպաստում են տնտեսության մրցունակության, արտադրողականության աճին:
Ներմուծվում են շինարարական, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, հոսքագծեր և արտադրական այլ համակարգեր: Այդ առումով Գերմանիայից ներմուծումը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք ունենում ենք որակական փոփոխություն մեր արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության մեջ»,- ասել է Քերոբյանը:
Նմանատիպ Լուրեր

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին 10.9 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Թուրքիայում տարեվերջին զգալի գնաճ է կանխատեսվում
Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեվերջին սպասվող գնաճի (ինֆլյացիա) վերաբերյալ հետազոտական տվյալներ է հրապարակել, որոնք կազմվել էին ֆինանսական ոլորտի 42 ներկայացուցիչների հարցման արդյունքում:

Տնտեսության ոլորտում մենք թիրախավորել ենք 2 կարևոր խնդրի լուծում
Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Capital Markets Armenia» կոնֆերանսին, որը նվիրված էր Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը։

ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը 50 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին
ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո վարկ՝ կլիմայական քաղաքականության բարեփոխումների համար:

Հայաստանում»․ Հայկական արտադրանքը «գրավել» է տեղական շուկան
Հայկական արտադրանքը պահանջված ու արժեքավոր է դառնում տեղական շուկայում։

Չնայած պատժամիջոցներին, Իրանի նավթային արդյունաբերության ոլորտում 100 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր են կնքվել
Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում և պատժամիջոցների պայմաններում, նավթարդյունաբերության ոլորտում կնքվել են 100 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր: