ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր նպատակը համայնքային բոլոր ուժերի և ռեսուրսների աջակցությամբ՝ միաբան, կենսունակ և բարեկարգված համայնք ստեղծելն է․ Հենրիկ Տեր Ղուկասյան

Թվականիս մարտի 3-ին, Իրանահայ Ազգային և Մշակութային Միության վարչության նախաձեռնությամբ և թեհրանահայ Միասնության Դաշինքի համագործակցությամբ ԻԱՄՄ սրահում տեղի ունեցավ <<Հայ Մտավոր>> կենտրոնի մասնագիտական քննարկումների երկրորդ հանդիպումը։

Թվականիս մարտի 3-ին, Իրանահայ Ազգային և Մշակութային Միության վարչության նախաձեռնությամբ և թեհրանահայ Միասնության Դաշինքի համագործակցությամբ ԻԱՄՄ սրահում տեղի ունեցավ  <<Հայ Մտավոր>> կենտրոնի մասնագիտական քննարկումների երկրորդ հանդիպումը։ Օրվա բանախոսն էր իրանահայ ազգային հասարակական գործիչ, հաջողակ գործարար, ազգային եկեղեցական բարերար և Ս Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի, Հայ Մշակույթային Հասարակական 
ֆորումի և Հայ Բիզինես Ֆորումի համահիմնադիր   ճարտարագետ՝ Պրն Հենրիկ Տեր Ղուկասյանը։

Քննարկման խորագիրն էր <<Իրանահայ համյանքը և նրա հնարավորությունները>>։ Հանդիպմանը ներկա էին մի խումբ իրանահայ մտավորականներ, ազգային հասարակական գրծիչներ, լրագրողներ, իրավաբաններ, միութենականներ, մշակութային գործիչներ, գործարարներ և էլիտաներ։


Ծրագրի սկզբում ԻԱՄՄ վարչության նախագահ ԴոկտԱնդրանիկ Սիմոնյանը ներկայացրեց օրվա բանախոսին և հակիրճ բացատրություն տվեց նման հանդիպումների անցկացման նպատակների և մեր համայքում առկա խնդիրները պատշաճորեն լուծելու անհրաժեշտության և հարցերը բազմակողմանի քննարկելու և նման հանդիպումներում արծարծված հարցերը հանրության սեփականությունը դարձնելու կարևորության մասին; Այնուհետև առիթը տրվեց օրվա բանախոս Ճրտգ Հենրիկ Տեր Ղուկասյանին իր տեսակետներն ու առաջիկա ծրագրերը առաջարկները ներկայացնելու համար։




Ճրտգ Հենրիկ Տեր Ղուկասյանը մանրամասնորեն անդրադառնալով Թեհրանահայ համայնքում գոյություն ունեցող մշակութային, կրթական, հասարակական և սոցիալական ու տնտեսական առկա խնդիրներին և բազմաթիվ բարդություններին, որոնք տարիների ընթացքում պատշաճ մասնագիտական լուծումներ չգտնելու պատճառով լուրջ խնդիրների առաջ են դրել մեր համայնքին, առաջարկեց փոխըմբռնման, մասնագիտական մոտեցմամբ, համայքնի բոլոր տարրերի փորձագիտական շրջանակի ընդգրկմամբ, համերաշխության և փոխգործակցության  ստեղծվելիք մթնոլորտում և միասնական ոգով լծվել հասարակական մշակութային աշխատանքի և հիմնական բարեկարգումներ իրականացնել համայնքային կրթամշակութային և այլ կառույցներում։ 

Նա ընդգծեց, որ համայնքային ներկա անմխիթար իրավիճակը պահանջում է, արդիական տեխնալոգիաների կիրառմամբ և օրվա պահանջներին համահունչ իրատեսական հիմունքների հիման վրա, նոր վարչակառավարման մոտեցում ընդունել  հարցերը լուծելու համար։ Կանգ առնելով մասնագիտական մարդուժի և ֆինանսական արդիական կիրառական մեթոդների անհրաժեշտությանը, բանախոսն ընդգծեց՝ առկա հարցերը կարգավորելու և հասարակական խնդիրները լուծելու նպատակով վերադասավորել համայնքային ուժերը և հենվել երիտասարդ սերնդի դաստիարակության, մասնագիտացված մարդուժի ներգրավման և նոր փորձագիտական ինիստիտուտների ստեղծման անհրաժեշտությունը։ Նա նաև կարևորեց հասարակական և տնտեսական բարեկարգումների և մշակույթային կյանքին նոր շունչ ու ոգի հաղորդելու անհրաժեշտությունը, որի իրացման համար հույժ կարևոր համարեց համայնքի բոլոր ուժերի անաչառ և անկողմնակալ ընդգրկվածությունը հասարակական մշակութային, կրթական և գործարարական աշխատանքներում, որին պատրաստ է աջակցել և հովանավորել ՀՄՀՖ-ը, ՍՄԱԲ կենտրոնը  և Բիզինես Ֆորումը։
Հանդիպման ընթացքում ներկաները իրենց հարցերը և առաջարկները ներկայացրեցին  Ճրտգ Հենրիկ Տեր Ղուկասյանին և Դոկտ Անդրանիկ Սիմոնյանին, որոնց տրվեց պատշաճ պատասխաններ։ 




Համդիպումն ավարտվեց հարցերի լայն քննարկմամբ և մտքերի փոխանակմամբ։ Հայ մտավոր պրոեկտի նախաձեռնող Դոկտ Անդրանիկ Սիմոնյանը և Ճրտգ Հենրիկ Տեր Ղուկասյանը խոստացան, որ նման շինիչ և արդյունավետ հանդիպումները կշարունակվեն և առաջիկա նիստերի ու  քննարկումների ժամանակ կներգրավեն համայնքի այլ մասնագետներ ու փորձագետներ, որոնք պատրաստ են իրենց մտավոր ներդրումն ունենալ համայնքի աշխատանքներում և մասնակցել ծաղկուն ու կենսունակ համայնք ստեղծելու աշխատանքներին։
 
<<Հայազդ>> կայքի Խմբագրություն   
  


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ազգային,միասնությունն,ու,համայնքային,միասնությունը,յուրաքանչյուր,երկրի,ժողովրդի,համար,առանձնահատուկ,տեղ,ունեն , Ազգային միասնությունն ու համայնքային միասնությունը յուրաքանչյուր երկրի ժողովրդի համար առանձնահատուկ տեղ ունեն
Ազգային միասնությունն ու համայնքային միասնությունը յուրաքանչյուր երկրի ժողովրդի համար առանձնահատուկ տեղ ունեն
Իրանահայ համայնքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հնագույն, ավանդական և ամենախոշոր համայնքներից է։
խոյում,հայկական,եկեղեցիները,վնասվել,երկրաշարժի,հետևանքով,խոյ , Խոյում հայկական եկեղեցիները չեն վնասվել երկրաշարժի հետևանքով
Խոյում հայկական եկեղեցիները չեն վնասվել երկրաշարժի հետևանքով
Իրանում հայկական եկեղեցիների կենտրոնի պատասխանատու՝ Տկն. Ավետյանը վստահեցրեց, որ եկեղէցիները ունեն ամուր հիմք և կառույց և չեն վնասվել երկրաշարժի հետևանքով:
շնորհավորանք , Շնորհավորանք
Շնորհավորանք
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Դուք հայ իրականության մեջ գոյություն ունեցող բարեգործական և հասարակական ու մշակութային ավանդույթների լավագույն շարունակողն եք:
իրանահայ,համայնքի,գործարարների,ներգրավումը՝,իրանի,հայաստանի,արդյունաբերական,բաժնի,և,տնտեսական,զարգացման,ոլորտում , Իրանահայ համայնքի գործարարների ներգրավումը՝ Իրանի և Հայաստանի արդյունաբերական բաժնի և տնտեսական զարգացման ոլորտում
Իրանահայ համայնքի գործարարների ներգրավումը՝ Իրանի և Հայաստանի արդյունաբերական բաժնի և տնտեսական զարգացման ոլորտում
Իրանահայ գործարարները առաջարկում են Իրանում ստեղծել հայ և իրանցի գործարարների և արհեստավորների համատեղ ընկերություններ և Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունից փորձագիտական խորհրդատվություն ստանալով՝ պահանջված արդյունաբերական նախագծեր իրականացնել Հայաստանում:
սմաբ,բիզինես-ֆորում,հմհֆ , Անդրադարձ՝ «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և ԲՖ-ի 2022 թվականի գործունեությանը
Անդրադարձ՝ «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և ԲՖ-ի 2022 թվականի գործունեությանը
Տարեվերջի ավանդության համաձայն «Հայազդ» լրատվական կայքը ամփոփել է «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և Բիզինես Ֆորումի գործունեության տարին, առանձնացնելով 2022 թվականի կարևորագույն մշակութային իրադարձությունները։
հայաստանի,և,իրան , Հայ-իրանական հարաբերությունները որքան հարուստ պատմություն, նույնքան էլ մեծ ներուժ և խոստումնալից ապագա ունեն
Հայ-իրանական հարաբերությունները որքան հարուստ պատմություն, նույնքան էլ մեծ ներուժ և խոստումնալից ապագա ունեն
Հազարամյակներ շարունակ իրար հարևանությամբ ապրող հնդեվրոպական երկու հնագույն ժողովուրդները՝ հայերը և իրանցիները, տոնում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ՀՀ-ԻԻՀ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 9-ին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: