ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փաշինյան . «Ով ինչ անում է, հայրենասիրություն է որակում, կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում

Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, եւ մենք որեւէ կերպ այդ պայքարում մեր ջանքերը չենք թուլացնելու:

«Բացահայտումները կշարունակվեն այնքան, ինչքան դրանք տեղի ունենան: Ինչ վերաբերում է ընդդիմության հրապարակած փաստերին, այդ բոլոր փաստերով էլ հետաքրքրվում են մեր իրավապահ մարմինները եւ պետք է վստահեցնեմ, որ չի կարող լինել կոռուպցիայի որեւէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չստանա: Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, եւ մենք որեւէ կերպ այդ պայքարում մեր ջանքերը չենք թուլացնելու»: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոռուպցիան առաջին հերթին կապվում է պետական կառավարման ՏԻՄ-երի, դատական համակարգերի հետ: Այստեղ իմ դիրքորոշումը շատ հստակ է, որ հանրային ոլորտում եւ դատական համակարգում աշխատավարձերի էական բարձրացում պետք է տեղի ունենա: Չի լինում, որ մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, ասենք, որ պետական մարմինները թող որակյալ ծառայություն մատուցեն, եւ ասենք, որ նախարարություններում պետք է լինի 90-110 հազար դրամով աշխատող մասնագետ: Մյուս կողմից էլ մենք ակնկալենք, որ գործերը արագ ու որակով ընթանան»,-նշեց վարչապետը:
 
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ ամենաուժեղ հակաթույնը հայրենասիրությունն է, Փաշինյանն արձագանքեց, որ նույն հաջողությամբ թմրամիջոցների դեմ պայքարում էլ ամենաարդյունավետ միջոցը հայրենասիրությունն է.
«Ընդհանրապես, մեր իրականության մեջ մենք հայրենասիրություն բառը շատ ենք մաշացրել: Ով ինչ անում է, հայրենասիրություն է որակում: Ոչ մեկը չի ասում՝ գիտե՞ք, ես հայրենասեր չեմ: Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում: Երկար տարիներ Հայաստանի կոռուպցիան բացատրվում էր նրանով, որ բանակ ենք պահում, առաջնագիծ, զ-ենք-զինամթերք եւ այլն: Հետո տեսանք՝ ինչ է լինում: Ես կառաջարկեի ոչ թե հայրենսիրության վրա հույս չդնել, այլ եկեք հասկանանք, թե հայրենասիրության ինչ բանաձեւ է ներդրված մեր գիտակցության մեջ: Հայրենասիրության այն բանաձեւերը, որ մեր գիտակցության մեջ ներդրված են, ընդհակառակը, հակառակի մասին են, որովհետեւ ինձ համար հայրենիք եւ պետություն հասկացությունների նույնականացումը շատ կարեւոր է: Որովհետեւ ոմանք հանուն հայրենիքի եւ ընդդեմ պետության են, կարող է պարզվի, որ սա մեր մտածողության մեջ անկյունաքարային նշանակություն ունի:
 
Ինձ համար ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունենք, քրեական մտածողությունն է, մենք չենք էլ նկատում, մեզ թվում է, որ դա միայն համապատասխան շրջանակների մոտ է; Ոչ, դա համատարած երեւույթ է, որը բարեբախտաբար երիտասարդության շրջանում նվազում է: Բայց քրեական մտածողությունից ավելի պարարտ հող կոռուպցիայի ու հանցավորության համար ուղղակի չկա: Մեր ռազմավարական թիրախը քրեական մտածելակերպը պետք է լինի, մենք դրանից պետք է անցում կատարենք դեպի օրենքի նկատմամբ եւ օրենքի վրա հիմնված հարաբերություններ: Դա է ճիշտ տարբերակը»,-ասաց Փաշինյանը:
 
Աղբյուր՝ slim.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: