Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսին աճել է 10.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվարին 10.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ, այնինչ այս տարվա հունվարի ցուցանիշը 2022-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 46.1 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 12.2 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվարին 2022-ի հունվարի նկատմամբ ավելացումը կազմել է 17.7 տոկոս: Հայաստանում 2023 թվականի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 25.9 տոկոսով:
2023 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվարի համեմատ աճել է 8.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 1.6 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն այս տարվա առաջին ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 1.5 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 93.8 տոկոս աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 72.5 տոկոսով:
Նմանատիպ Լուրեր

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին 10.9 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Թուրքիայում տարեվերջին զգալի գնաճ է կանխատեսվում
Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեվերջին սպասվող գնաճի (ինֆլյացիա) վերաբերյալ հետազոտական տվյալներ է հրապարակել, որոնք կազմվել էին ֆինանսական ոլորտի 42 ներկայացուցիչների հարցման արդյունքում:

Տնտեսության ոլորտում մենք թիրախավորել ենք 2 կարևոր խնդրի լուծում
Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Capital Markets Armenia» կոնֆերանսին, որը նվիրված էր Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը։

ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը 50 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին
ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո վարկ՝ կլիմայական քաղաքականության բարեփոխումների համար:

Հայաստանում»․ Հայկական արտադրանքը «գրավել» է տեղական շուկան
Հայկական արտադրանքը պահանջված ու արժեքավոր է դառնում տեղական շուկայում։

Չնայած պատժամիջոցներին, Իրանի նավթային արդյունաբերության ոլորտում 100 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր են կնքվել
Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում և պատժամիջոցների պայմաններում, նավթարդյունաբերության ոլորտում կնքվել են 100 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր: